Անձնակազմ (ֆիլմ, 2016)
Անձնակազմ ռուս.՝ Экипаж | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ֆիլմ աղետի մասին, արկածային ֆիլմ, թրիլեր և դրամա |
Թվական | 2016 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև[1] |
Պրոդյուսեր | Նիկիտա Միխալկով, Լեոնիդ Վերեշագին և Անտոն Զլատոպոլսկի |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Կուլիկով և Նիկոլայ Լեբեդև |
Դերակատարներ | Վլադիմիր Մաշկով, Դանիլա Կոզլովսկի և Ագնե Գրուդիտե |
Երաժշտություն | Արտյոմ Վասիլև |
Կինոընկերություն | TriTe, Ռոսիա 1 և Ցենտրալ Փարթներշիփ |
Տևողություն | 138 րոպե |
Բյուջե | 650 000 000 ₽ |
Շահույթ | 1 504 138 366 ₽[2] |
Պաշտոնական կայքէջ |
«Անձնակազմ» , ռուսական աղետ ֆիլմ է, ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև[3]։ IMAX ձևաչափով երկրորդ ռուսական ֆիլմը[4]։ Ըստ ստեղծողների հայտարարության ֆիլմը չի հանդիսանում 1979 թվականին նկարահանված համանուն ռուսական աղետ ֆիլմի վերափոխումը, չնայած այնտեղ օգտագործվում է նմանօրինակ թեմա՝ ավիովթար և օրիգիալ ֆիլմի սյուժետային որոշ էլեմենտներ։
Ֆիլմի պրիմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 21-ին։ Արտասահմանյան վարձույթում ֆիլմի իրավունքների տերը դարձել է «Paramount Pictures» կինոընկերությունը[5]։ Գլխավոր դերերը մարմնավորել են՝ Դանիլա Կոզլովսկին, Վլադիմիր Մաշկովը, Ագնե Գրուդիտեն[6][7]։
Ֆիլմի գովազդային կագախոսը․ «Երբ վառվում է երկիրը, փրկեք երկինքը»[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Аэропорт Канву (KANWOO) | |
Фильм «Экипаж» на Facebook |
Ալեքսեյ Գուշին՝ երիտասարդ օդաչու։ Նա ինքնահաչ է, բայց բարձր բարոյական արժեքներ ունի, երբեմն չի ենթարկվում տնօրինության հրամաններին, ինչի պատճառով նրան հեռացրել են սահմանապահ զորքերից, ինչպես նաև ռազմական և ռազմատրանսպորտային ավիացիայից (վերջինից նրան հեռացրել են անհեթեթ հրամանի չկատարման պատճառով՝ ինքնաթիռից դեն հետել հումանիտար օգնության բեռնարկղը, դրանց փոխարեն Ալեքսեյը դեն է նետել երկու թանկարժեք մեքենաներից մեկը, որոնք նրա զորամասի հրամանատարը տանում էր հարսանիք)։ Ունենալով վատ բնութագիր, Ալեքսեյը անելանելիությունից դրդված տեղափոխվում է հոր՝ Իգոր Նիկոլաևիչ Գուշինի մոտ (ով նախկինում ավիակոնստրուկտոր էր աշխատում), որպեսզի որոշ ժամանակ ապրի նրա մոտ և նոր աշխատանք գտնի։ Հայրը զանգահարում է իր ծանոթին և առաջարկում իր որդուն «Пегас Авиа» ավիաընկերությունում օդաչու աշխատելու համար։
Քննության ժամանակ ավիացիոն տրինաժորում Ալեքսեյը բախվում է փորձառու օդաչու Լեոնիդ Զինչենկոյին, ով բարդ բնավորություն ունի։ Վթարային վայրէջքի ժամանակ Զինչենկոն դիտավորյալ գրեթե անհնարին պարամետրեր է առաջադրում և Գուշինը «ջարդում է» ինքնաթիռը, այսպիսով տապալելով քննությունը։
Հրահանգչի կծու դիտողություններից հետո Լեոնիդ Զինչենկոն նստում է ավիատրինաժորի վրա և նույնպես «կոտրում ինքնաթիռը» իր իսկ հանձնարարած պարամետրերով։ Ընդունելով առաջադրանքի անհնարինությունը նա լրացնում է քննական փաստաթղթերը և որոշում է հսկել Գուշինին։ Այսպես Ալեքսեյը դառնում է Ту-204СМ ավիալայների երկրորդ օդաչու-ստաժյորը։ Սակայն առաջին իսկ թռիչքի ժամանակ Գուշինը վիավորական կատակ է անում Անդրեյի հասցեին և չափից ավելի բարձրություն է վերցնում։ Զինչենկոն համբերատար մատնանշում է Ալեքսեի սխալները և խնդրում այսուհետ չկրկնել դրանք։ Այնուամենայնիվ նա կարողացավ մեծամիտ ստարժորի մեջ տեսնել տաղանդավոր օդաչու։
Բացահայտվում են նաև հերոսների անձնային բնութագրերը։ Ալեքսեյ Գուշինը ծանոթանում է իր գործընկերոջ՝ երկրորդ օդաչու Ալեքսանդրա Կուզմինի հետ։ Ալեքսեի և Ալեքսանդրայի միջև սիրավեպ է ծնվում, որը շուտով ավարտվում է վեճով։
Լեոնիդ Զինչենկոն ամուսնացած է, նրա կինը՝ Իրինան անընդհատ բողոքում է ամուսնու բացակայություններից, իսկ որդին՝ Վալերան թողել է ուսումը և չի լսում ծնողներին։
«Пегас Авиа»-ի հերթական թռիչքը հետաձգում են VIP-ուղևոր Պետրիցկու պատճառով։ Նա գռեհիկ վարք է դրսևորում, ցուցադրելով, որ օրենքները նրա համար չեն և վիրավորում է ստյուարդներին։ Ալեքսեյը անտեսելով Զինչենկոյի արգելքը մտնում է ուղևորական սրահ, որտեղ կռվի է բռնվում VIP ուղևորի և նրա օգնականի հետ։ Արդյունքում ուղևորներին հեռացնում են ինքնաթիռից, իսկ Գուշինին պատրաստվում են հեռացնել աշխատանքից։ Սակայն Լեոնիդը ստիպում է Ալեքսեյին կատարել վերջին չվերթը՝ գործուղում ասիական երկիր։ Ավիաընկերության տնօրենը որոշում է Զինչենկոյին ուղարկել Ասիա։ Որպես երկրորդ օդաչուներ նրան են միանում Ալեքսանդրան և Ալեքսեյը, ինքնաթիռում էր նաև Զինչենկոյի որդին՝ Վալերան։ Բայց օդանավակայանի ճանապարհին նրանք տեղեկանում են Կանվու կղզում սկսված երկրաշարժի մասին, որի արդյունքում կան զոհեր և տուժածներ։ Անձնակազմը ուղևորվում է կղզի և վայրէջք կատարում տեղի օդանավակայանում։
Օդաչուները սպասում են մարդկանց ավտոբուսներով ժամանմանը, սակայն հանկարծակի տեղի է ունենում առավել հզոր ցնցում, որի արդյունքում կործանվում է օդանավակայանի ինֆրակառուցվածքը։ Թռռիչքուղու մնացած մասը բավական չէ ռեակտիվ ինքնաթիռի վերսլացքի համար, ինչը ապացուցում է Airbus A319-ի թռչելու անհաջող փորձը, որի արդյունքում ավիալայները անձնակազմի հետ պայթում է։ Կա ևս մեք թռիչքուղի, սակայնն այն կարճ է և ողողված է վառելիքով այդ իսկ պատճառով օգտագործման համար պիտանի չէ։ Այդ ընթացքում ժամանում է ավտոբուսներից մեկը, երբ մյուսը լեռներում հայտնվում է քարաթափմնա տակ, այդ իսկ պատճառով Ալեքսեյը, Անդրեյը և Վալերան երկու միկրոավտոբուսներով ուղևորվում են փրկելու երկրորդ ավտոբուսում մնացած մարդկանց։ Օդանավակայանում մնացածները տեսնում են հրաբուխի ժայթքման սկիզբը։ Բոլորին պարզ է դառնում, որ պետք է նարավորինս արագ փրկվել, քանի որ շուտով թռիչքուղին կլցվի լավայով։ Հաշվելով վերսլացքի տարբերակները Զինչենկոն ուշադրություն է դարձնում երկու մարտկոցով Ан-26 ինքնաթիռի վրա, որին անհրաժեշտ է բավականին կարճ թռիչքուղի։ Նա ծանր որոշում է կայացնում թողնելով Ту-204 լիցքավորված ինքնաթիռը Ալեքսեյի և փրկվածների համար, իսկ ինքը Ан-26-ով անձնակազմի հետ թռչում է Կանվուից։
Այս ընթացքում Վալերայի օգնության շնորհիվ հաջողվում է փրկել ավտոբուսի ուղևորներին։ Սակայն ետդարձի ճանապարհին մեքենաները հայտնվում են լավայի հոսքի տակ, ինչի պատճառով նրանք ճանապարհը շարունակում են ոտքով։ Թռչքուղում դեռևս կանգնած է Ту-204-ը, որի մեջ խումբը տեղավորվում է։ Հասկանալով, որ հիմնական թռիչքուղով թռչելը անհնար է, Ալեքսեյը որոշում է օգտագործել երկրորդ ավելի կարճ ուղին։
Վթարային վայրէջքի համար միակ հարմար օդանավակայանը հանդիսանում է բլուրներով շրջապատված Ելիզովո օդանավակայանը, որին մոտենում է ամպրոպը։ Այդ ընթացքում Զինչենկոն կապվում է գործակարգավարի հետ և զեկուոցում ինքնաթիռի խնդիրների մասին։ Գուշինը լսում է խոսակցությունը և անձնակազմի ու ղեկավարների համաձայնությամբ վճռում է խելահեղ քայլի գնալ՝ հենց երկնքում Ан-26-ից մարդկանց տեղափոխել Ту-204։ Ալեքսեյին օգնության է գալիս հայրը, ով գերազանցապես տիրապետում է Ту-204-ի կառուցվածքին։
Եղանակային պայմանները Պետրոպավլովյան օդանավակայանում վատթարանում են, սակայն անձնակազմը այլ ելք չունի և որոշում է վայրէջք կատարել։ Ամպրոպային պայմաններում Ту-204-ը դժվարին վայրէջք է կատարում Պետրոպավլովյան-Կամչատկայի օդանավակայանում։ Ապումներից հետո հերոսներից յուրաքանչյուրը վերանայում է իր արժեքային համակարգը։
Օրենքների կոպիտ խաղտման պատճառով Պետրիցկոյի ճնշումների տակ ավիաընկերության տնօրենը ստիպված է հեռացնել Գուշինին և Զինչենկոյին։ Սակայն կարևոր զանգից հետո Գուշինը և Զինչենկոն դառնում են «Аэрофлот» ավիաընկերությունում դառնում են օդաչուներ։ Նրանց հետ «Аэрофлот» է տեղափոխվում Գուշինի կինը՝ Ալեքսանդրան։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Լեբեդևը երազում էր նկարահանել ֆիլմ- աղետ, բայց պրոդյուսերների հետ համաձայւոնթյան չէր գալիս, մինչև Լեոնիդ Վերեշագինը և Նիկիտա Միխալկովը չառաջարկեցին նկարահանել «Անձնակազմը»։ Ռեժիսորը անցավ աշխատանքի, ստանալով 1979 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Միտի աջակցությունը[9][10]։
- Ֆիլմը նկարահանվել է «Фонда Кино»-ի աջակցությամբ, ֆինանսավորումը կատարվել է անվերադարձության հիման վրա[11]։
- Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել՝ 2015 թվականի փետրվարի 10-ին։ Նկարահանող խումբը աշխատել է Մոսկվայում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում[12] Թերակղզում նկարահանել են սեյսմավտանգավոր կղզի-հրաբուխ Կանվուն, որը սյուժեի համաձայն գտնվում է Ալեուտյան կղզիների հյուսիսում[13]։
- Ֆիլմը նկարահանելիս օգտագործել են 3D-տեսախցիկներ IMAX և դարձել է ռուսական երկրորդ ֆիլմը, որը նկարահանվել է այդ սարքավորմամբ[12][14]։
- Պրոդյուսեր Լեոնիդ Վերեշագինը ժխտում է, որ ֆիլմը 1979 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի վերափոխումն է։
Մենք «Մոսֆիլմից» գնել ենք անվանումը, այն ամենից շատն է համընկնում։ Բայց այն ռեմեյք չէ։ Այն ուրիշ պատմություն է, այլ դերասաններ։ - —Լեոնիդ Վերեշագին
|
- Դանիլա Կոզլովսկին, Վլադիմիր Մաշկովը և Ագնե Գրուձիտեն սկսել են աշխատել նկարահանումներից ավելի վաղ, վերապատրաստում անցնելով օդաչվական դպրոցում[13]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դանիլա Կոզլովսկի | երկրորդ օդաչու Ալեքսեյ Իգորևիչ Գուշին |
Վլադիմիր Մաշկով | Ту-204СМ- անձնակազմի հրամանատար Լեոնիդ Սավևիչ Զինչենկո |
Ագնե Գրուձիտե | երկրորդ օդաչու Ալեքսանդրա Կուզմինա |
Սերգեյ Կեմպո | Անդրեյ |
Եկատերինա Շպիցա | Վիկտորյա |
Սերգեյ Շակուրով | Ալեքսեյ Գուշինի հայրը՝ Իգոր Նիկոլաևիչ Գուշին |
Սերգեյ Գազարով | «Пегас Авиа» ավիաընկերության տնօրեն Պյոտր Շեստակով |
Ելենա Յակովլեվա | Լեոնիդ Զինչենկոյի կինը՝ Իրինա Զինչենկո |
Ալյոնա Բաբենկո | Մարգարիտա |
Սերգեկ ՌՌոմանովիչ | Վալերի Զինչենկո |
Կսենյա Գեորգիադի | Էլենի |
Իրինա Լաչինա | իրավաբան |
Վյաչեսլավ Ռազբեգաև | սպա օդանավակայանում |
Վլադիմիր Յագլըչ | օդաչու Սինիցին |
Վասիլի Միշենկո | օդանավակայանի աշխատակից |
Դմիտրի Զոլոտուխին | «Пегас Авиа» ավիաընկերության սեփականատերերից մեկը՝ Պետրիցկի |
Սերգեյ Ռուբլյով | Պետրիցկու օգնական |
Իրինա Պեգովա | Օդանավակայանի աշխտակցուհի |
Իվան Ագապով | հաշվապահ, ուղևոր |
Օլգա Լիտվինովա | ուղևոր Նատաշա, Մարգարիտայի քույրը |
Իրինա Նիզինա | Կավրուի օդանավակայանի բժիշկը |
Ալեքսանդր Յակովլևա | Տամարա Իգորևա |
Նինա Ուսատովա | փոնդի աշխատակից |
Սերգեյ Սերով | Սոկոլ ռազմական զորամասի հրամանատար |
Դմիտրի Մուլյար | Ալեքսանդր Պիվնև |
Ինքնաթիռներ, որոնք նկարահանվել են ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ту-154М
-
Boeing 777-222ER
-
Boeing 757-23N
-
Boeing 737-8LP
-
Ан-12БК
- Ту-204
Ту-204СМ 2014-2015-ական թվականներին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին, որտեղ պատկանում էր հնարածին «Пегас Авиа» ավիաընկերությանը[15]։
- Ту-154
Ту-154М 2014 հոկտեմբերին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին, որի ընթացքում ոչնչացվել է[16]։
- Boeing 777
Boeing 777-222ER՝ 2015 թվականին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին[17][18][19]։
- Boeing 757
Boeing 757-23N 2014 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին[20][21][22]։
- Boeing 737
Boeing 737-8LP 2014 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին[23][24][25]։
- Ан-26
Ан-26 2015 թվականին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին, որտեղ պատկանում էր SoAir հնարված ավիաընկերությանը[26]։
- Ан-12
Ан-12БК 2014 թվականին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին[27]։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան / Ամսաթիվ | 21-24.04.16 17 շաբաթ |
25-01.05.16 18 շաբաթ |
02-08.05.16 19 շաբաթ |
09-15.05.16 20 շաբաթ |
16-22.05.16 21 շաբաթ |
23-29.05.16 22 շաբաթ |
30-05.06.16 23 շաբաթ |
06-12.06.16 24շաբաթ |
13-19.06.16 25 շաբաթ |
20-26.06.16 26շաբաթ |
27-03.07.16 27 շաբաթ |
04-10.07.16 28 շաբաթ |
11-17.07.16 29 շաբաթ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուսաստան | 464 937 028 ռուբլի | 385 046 701 | 356 817 858 | 107 047 739 | 61 925 822 | 25 696 982 | 12 671 417 | 7 333 044 | 3 615 980 | 1 202 091 | 591 085 | 394 417 | 330 899 |
ՌԴ-ում վարձույթի դիրքը | 1 | 1 | 2 | 3 | 3 | 5 | 8 | 11 | 10 | 14 | 20 | 27 | |
ԱՊՀ | 36 100 768 ռուբլի | 17 612 430 | 10 023 890 | 9 457 213 ռուբլի | 2 222 562 | 566 572 | 238 965 | 151 933 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արդյունքում (շաբաթվա ընթացքում) | 501 037 796 ռուբլի | 402 659 131 | 366 841 748 | 116 504 952 | 64 148 384 | 26 263 554 | 12 910 382 | 7 484 977 | 3 615 980 | 1 202 091 | 591 085 | 394 417 | 330 899 |
Արդյունքում (աճող) | 501 037 796 ռուբլի | 903 696 927 | 1 270 538 675 | 1 387 043 627 | 1 451 192 011 | 1 477 455 565 | 1 490 365 947 | 1 497 850 924 | 1 501 466 904 | 1 502 668 995 | 1 503 260 080 | 1 503 654 497 | 1 503 985 396 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt5653294/
- ↑ http://www.kinometro.ru/release/card/id/22449
- ↑ Обновить «Экипаж»
- ↑ «Экипаж» Николая Лебедева выйдет в формате IMAX
- ↑ Роковой Рэдклифф, эпатажный «Выпускной» и новый «Экипаж»
- ↑ Главные роли в «Экипаже» исполнят Данила Козловский и Владимир Машков
- ↑ Определились исполнительницы главных ролей в фильме «Экипаж»
- ↑ «insidereview.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Николай Лебедев — о картине «Экипаж» и безрассудстве снимающих ремейки». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Николай Лебедев: «Экипаж» был для меня несбыточной мечтой из детства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Проекты кинокомпаний-лидеров, поддержанные Попечительским советом Фонда кино». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 12,0 12,1 Новый «Экипаж» снимут на камеры IMAX
- ↑ 13,0 13,1 В Москве стартовали съёмки фильма «Экипаж»
- ↑ Студия Никиты Михалкова снимет второй фильм в формате IMAX
- ↑ RA-64151 — russianplanes.net — Карточка борта
- ↑ RA-85796 — russianplanes.net — Карточка борта
- ↑ EI-UNX — russianplanes.net — Карточка борта
- ↑ Transaero Airlines EI-UNX (Boeing 777 - MSN 30213) ( Ex N207UA PP-VRE )
- ↑ «EI-UNX Transaero Airlines Boeing 777-222(ER) - cn 30213 / 232». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ VQ-BCF — russianplanes.net — Карточка борта
- ↑ Blue Dart Aviation VT-BDB (Boeing 757 - MSN 27974) ( Ex N274DH N518AT VQ-BCF)
- ↑ «VT-BDB Blue Dart Aviation Boeing 757-23N(PCF)(WL) - cn 27974 / 737». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ VP-BUL — russianplanes.net — Карточка борта
- ↑ S7 Siberia Airlines VP-BUL (Boeing 737 Next Gen - MSN 41707)
- ↑ «VP-BUL S7 - Siberia Airlines Boeing 737-8LP(WL) - cn 41707 / 4637». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ RA-29113 — russianplanes.net — Карточка борта
- ↑ RA-11529 — russianplanes.net — Карточка борта
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեգենդ № 17»-ի ռեժիսորը նկարահանում է «Անձնակազմ»-ի վերափոխումը (ապրիլ, 2013)
- Օդաչու հերոսները պատմել են «Անձնակազմ» ֆիլմի իրական և հնարվածի մասին // РГ, 16.04.2016
Գրախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Екатерина Барабаш. (21 апреля 2016). «Нечеловеческий «Экипаж»» (ռուսերեն). Interfax. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
|