Անձնակազմ (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անձնակազմ
Экипаж
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրաղետ-ֆիլմ, արկածային ֆիլմ, թրիլեր և դրամա
Թվական2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև[1]
ՊրոդյուսերՆիկիտա Միխալկով, Լեոնիդ Վերեշագին և Անտոն Զլատոպոլսկի
Սցենարի հեղինակNikolay Kulikov? և Նիկոլայ Լեբեդև
ԴերակատարներՎլադիմիր Մաշկով, Դանիլա Կոզլովսկի և Agnė Grudytė?
ԵրաժշտությունԱրտյոմ Վասիլև
ԿինոընկերությունTriTe?, Ռոսիա 1 և Ցենտրալ Փարթներշիփ
Տևողություն138 րոպե
Բյուջե650 000 000 Ռուսական ռուբլի
Շահույթ1 504 138 366 Ռուսական ռուբլի[2]
Պաշտոնական կայքէջ[3]

«Անձնակազմ» , ռուսական աղետ ֆիլմ է, ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև[4]։ IMAX ձևաչափով երկրորդ ռուսական ֆիլմը [5]։ Ըստ ստեղծողների հայտարարության ֆիլմը չի հանդիսանում 1979 թվականին նկարահանված համանուն ռուսական աղետ ֆիլմի վերափոխումը, չնայած այնտեղ օգտագործվում է նմանօրինակ թեմա՝ ավիովթար և օրիգիալ ֆիլմի սյուժետային որոշ էլեմենտներ։

Ֆիլմի պրիմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 21-ին։ Արտասահմանյան վարձույթում ֆիլմի իրավունքների տերը դարձել է «Paramount Pictures» կինոընկերությունը[6]։ Գլխավոր դերերը մարմնավորել են՝ Դանիլա Կոզլովսկին, Վլադիմիր Մաշկովը, Ագնե Գրուդիտեն [7][8]։

Ֆիլմի գովազդային կագախոսը․ «Երբ վառվում է երկիրը, փրկեք երկինքը»[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Аэропорт Канву (KANWOO)
Searchtool.svg Фильм «Экипаж» на Facebook

Ալեքսեյ Գուշին՝ երիտասարդ օդաչու։ Նա ինքնահաչ է, բայց բարձր բարոյական արժեքներ ունի, երբեմն չի ենթարկվում տնօրինության հրամաններին, ինչի պատճառով նրան հեռացրել են սահմանապահ զորքերից, ինչպես նաև ռազմական և ռազմատրանսպորտային ավիացիայից (վերջինից նրան հեռացրել են անհեթեթ հրամանի չկատարման պատճառով՝ ինքնաթիռից դեն հետել հումանիտար օգնության բեռնարկղը, դրանց փոխարեն Ալեքսեյը դեն է նետել երկու թանկարժեք մեքենաներից մեկը, որոնք նրա զորամասի հրամանատարը տանում էր հարսանիք)։ Ունենալով վատ բնութագիր, Ալեքսեյը անելանելիությունից դրդված տեղափոխվում է հոր՝ Իգոր Նիկոլաևիչ Գուշինի մոտ (ով նախկինում ավիակոնստրուկտոր էր աշխատում) , որպեսզի որոշ ժամանակ ապրի նրա մոտ և նոր աշխատանք գտնի։ Հայրը զանգահարում է իր ծանոթին և առաջարկում իր որդուն «Пегас Авиа» ավիաընկերությունում օդաչու աշխատելու համար։

Քննության ժամանակ ավիացիոն տրինաժորում Ալեքսեյը բախվում է փորձառու օդաչու Լեոնիդ Զինչենկոյին, ով բարդ բնավորություն ունի։ Վթարային վայրէջքի ժամանակ Զինչենկոն դիտավորյալ գրեթե անհնարին պարամետրեր է առաջադրում և Գուշինը «ջարդում է» ինքնաթիռը, այսպիսով տապալելով քննությունը։

Հրահանգչի կծու դիտողություններից հետո Լեոնիդ Զինչենկոն նստում է ավիատրինաժորի վրա և նույնպես «կոտրում ինքնաթիռը» իր իսկ հանձնարարած պարամետրերով։ Ընդունելով առաջադրանքի անհնարինությունը նա լրացնում է քննական փաստաթղթերը և որոշում է հսկել Գուշինին։ Այսպես Ալեքսեյը դառնում է Ту-204СМ ավիալայների երկրորդ օդաչու-ստաժյորը։ Սակայն առաջին իսկ թռիչքի ժամանակ Գուշինը վիավորական կատակ է անում Անդրեյի հասցեին և չափից ավելի բարձրություն է վերցնում։ Զինչենկոն համբերատար մատնանշում է Ալեքսեի սխալները և խնդրում այսուհետ չկրկնել դրանք։ Այնուամենայնիվ նա կարողացավ մեծամիտ ստարժորի մեջ տեսնել տաղանդավոր օդաչու։

Բացահայտվում են նաև հերոսների անձնային բնութագրերը։ Ալեքսեյ Գուշինը ծանոթանում է իր գործընկերոջ՝ երկրորդ օդաչու Ալեքսանդրա Կուզմինի հետ։ Ալեքսեի և Ալեքսանդրայի միջև սիրավեպ է ծնվում, որը շուտով ավարտվում է վեճով։

Լեոնիդ Զինչենկոն ամուսնացած է, նրա կինը՝ Իրինան անընդհատ բողոքում է ամուսնու բացակայություններից, իսկ որդին՝ Վալերան թողել է ուսումը և չի լսում ծնողներին։

«Пегас Авиа»-ի հերթական թռիչքը հետաձգում են VIP-ուղևոր Պետրիցկու պատճառով։ Նա գռեհիկ վարք է դրսևորում, ցուցադրելով, որ օրենքները նրա համար չեն և վիրավորում է ստյուարդներին։ Ալեքսեյը անտեսելով Զինչենկոյի արգելքը մտնում է ուղևորական սրահ, որտեղ կռվի է բռնվում VIP ուղևորի և նրա օգնականի հետ։ Արդյունքում ուղևորներին հեռացնում են ինքնաթիռից, իսկ Գուշինին պատրաստվում են հեռացնել աշխատանքից։ Սակայն Լեոնիդը ստիպում է Ալեքսեյին կատարել վերջին չվերթը՝ գործուղում ասիական երկիր։ Ավիաընկերության տնօրենը որոշում է Զինչենկոյին ուղարկել Ասիա։ Որպես երկրորդ օդաչուներ նրան են միանում Ալեքսանդրան և Ալեքսեյը, ինքնաթիռում էր նաև Զինչենկոյի որդին՝ Վալերան։ Բայց օդանավակայանի ճանապարհին նրանք տեղեկանում են Կանվու կղզում սկսված երկրաշարժի մասին, որի արդյունքում կան զոհեր և տուժածներ։ Անձնակազմը ուղևորվում է կղզի և վայրէջք կատարում տեղի օդանավակայանում։

Օդաչուները սպասում են մարդկանց ավտոբուսներով ժամանմանը, սակայն հանկարծակի տեղի է ունենում առավել հզոր ցնցում, որի արդյունքում կործանվում է օդանավակայանի ինֆրակառուցվածքը։ Թռռիչքուղու մնացած մասը բավական չէ ռեակտիվ ինքնաթիռի վերսլացքի համար, ինչը ապացուցում է Airbus A319-ի թռչելու անհաջող փորձը, որի արդյունքում ավիալայները անձնակազմի հետ պայթում է։ Կա ևս մեք թռիչքուղի, սակայնն այն կարճ է և ողողված է վառելիքով այդ իսկ պատճառով օգտագործման համար պիտանի չէ։ Այդ ընթացքում ժամանում է ավտոբուսներից մեկը, երբ մյուսը լեռներում հայտնվում է քարաթափմնա տակ, այդ իսկ պատճառով Ալեքսեյը, Անդրեյը և Վալերան երկու միկրոավտոբուսներով ուղևորվում են փրկելու երկրորդ ավտոբուսում մնացած մարդկանց։ Օդանավակայանում մնացածները տեսնում են հրաբուխի ժայթքման սկիզբը։ Բոլորին պարզ է դառնում, որ պետք է նարավորինս արագ փրկվել, քանի որ շուտով թռիչքուղին կլցվի լավայով։ Հաշվելով վերսլացքի տարբերակները Զինչենկոն ուշադրություն է դարձնում երկու մարտկոցով Ан-26 ինքնաթիռի վրա, որին անհրաժեշտ է բավականին կարճ թռիչքուղի։ Նա ծանր որոշում է կայացնում թողնելով Ту-204 լիցքավորված ինքնաթիռը Ալեքսեյի և փրկվածների համար, իսկ ինքը Ан-26-ով անձնակազմի հետ թռչում է Կանվուից։

Այս ընթացքում Վալերայի օգնության շնորհիվ հաջողվում է փրկել ավտոբուսի ուղևորներին։ Սակայն ետդարձի ճանապարհին մեքենաները հայտնվում են լավայի հոսքի տակ, ինչի պատճառով նրանք ճանապարհը շարունակում են ոտքով։ Թռչքուղում դեռևս կանգնած է Ту-204-ը, որի մեջ խումբը տեղավորվում է։ Հասկանալով, որ հիմնական թռիչքուղով թռչելը անհնար է, Ալեքսեյը որոշում է օգտագործել երկրորդ ավելի կարճ ուղին։

Վթարային վայրէջքի համար միակ հարմար օդանավակայանը հանդիսանում է բլուրներով շրջապատված Ելիզովո օդանավակայանը, որին մոտենում է ամպրոպը։ Այդ ընթացքում Զինչենկոն կապվում է գործակարգավարի հետ և զեկուոցում ինքնաթիռի խնդիրների մասին։ Գուշինը լսում է խոսակցությունը և անձնակազմի ու ղեկավարների համաձայնությամբ վճռում է խելահեղ քայլի գնալ՝ հենց երկնքում Ан-26-ից մարդկանց տեղափոխել Ту-204։ Ալեքսեյին օգնության է գալիս հայրը, ով գերազանցապես տիրապետում է Ту-204-ի կառուցվածքին։

Եղանակային պայմանները Պետրոպավլովյան օդանավակայանում վատթարանում են, սակայն անձնակազմը այլ ելք չունի և որոշում է վայրէջք կատարել։ Ամպրոպային պայմաններում Ту-204-ը դժվարին վայրէջք է կատարում Պետրոպավլովյան-Կամչատկայի օդանավակայանում։ Ապումներից հետո հերոսներից յուրաքանչյուրը վերանայում է իր արժեքային համակարգը։

Օրենքների կոպիտ խաղտման պատճառով Պետրիցկոյի ճնշումների տակ ավիաընկերության տնօրենը ստիպված է հեռացնել Գուշինին և Զինչենկոյին։ Սակայն կարևոր զանգից հետո Գուշինը և Զինչենկոն դառնում են «Аэрофлот» ավիաընկերությունում դառնում են օդաչուներ։ Նրանց հետ «Аэрофлот» է տեղափոխվում Գուշինի կինը՝ Ալեքսանդրան։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Լեբեդևը երազում էր նկարահանել ֆիլմ- աղետ, բայց պրոդյուսերների հետ համաձայւոնթյան չէր գալիս, մինչև Լեոնիդ Վերեշագինը և Նիկիտա Միխալկովը չառաջարկեցին նկարահանել «Անձնակազմը»։ Ռեժիսորը անցավ աշխատանքի, ստանալով 1979 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Միտի աջակցությունը [10][11]։
  • Ֆիլմը նկարահանվել է «Фонда Кино»-ի աջակցությամբ, ֆինանսավորումը կատարվել է անվերադարձության հիման վրա[12]։
  • Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել՝ 2015 թվականի փետրվարի 10-ին։ Նկարահանող խումբը աշխատել է Մոսկվայում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում[13] Թերակղզում նկարահանել են սեյսմավտանգավոր կղզի-հրաբուխ Կանվուն, որը սյուժեի համաձայն գտնվում է Ալեուտյան կղզիների հյուսիսում[14]։
  • Ֆիլմը նկարահանելիս օգտագործել են 3D-տեսախցիկներ IMAX և դարձել է ռուսական երկրորդ ֆիլմը, որը նկարահանվել է այդ սարքավորմամբ[13][15]։
  • Պրոդյուսեր Լեոնիդ Վերեշագինը ժխտում է, որ ֆիլմը 1979 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի վերափոխումն է։
Aquote1.png Մենք «Մոսֆիլմից» գնել ենք անվանումը, այն ամենից շատն է համընկնում։ Բայց այն ռեմեյք չէ։ Այն ուրիշ պատմություն է, այլ դերասաններ։
- —Լեոնիդ Վերեշագին
Aquote2.png


  • Դանիլա Կոզլովսկին, Վլադիմիր Մաշկովը և Ագնե Գրուձիտեն սկսել են աշխատել նկարահանումներից ավելի վաղ, վերապատրաստում անցնելով օդաչվական դպրոցում[14]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դանիլա Կոզլովսկի երկրորդ օդաչու Ալեքսեյ Իգորևիչ Գուշին
Վլադիմիր Մաշկով Ту-204СМ- անձնակազմի հրամանատար Լեոնիդ Սավևիչ Զինչենկո
Ագնե Գրուձիտե երկրորդ օդաչու Ալեքսանդրա Կուզմինա
Սերգեյ Կեմպո Անդրեյ
Եկատերինա Շպիցա Վիկտորյա
Սերգեյ Շակուրով Ալեքսեյ Գուշինի հայրը՝ Իգոր Նիկոլաևիչ Գուշին
Սերգեյ Գազարով «Пегас Авиа» ավիաընկերության տնօրեն Պյոտր Շեստակով
Ելենա Յակովլեվա Լեոնիդ Զինչենկոյի կինը՝ Իրինա Զինչենկո
Ալյոնա Բաբենկո Մարգարիտա
Սերգեկ ՌՌոմանովիչ Վալերի Զինչենկո
Կսենյա Գեորգիադի Էլենի
Իրինա Լաչինա իրավաբան
Վյաչեսլավ Ռազբեգաև սպա օդանավակայանում
Վլադիմիր Յագլըչ օդաչու Սինիցին
Վասիլի Միշենկո օդանավակայանի աշխատակից
Դմիտրի Զոլոտուխին «Пегас Авиа»  ավիաընկերության սեփականատերերից մեկը՝ Պետրիցկի
Սերգեյ Ռուբլյով Պետրիցկու օգնական
Իրինա Պեգովա Օդանավակայանի աշխտակցուհի
Իվան Ագապով հաշվապահ, ուղևոր
Օլգա Լիտվինովա ուղևոր Նատաշա, Մարգարիտայի քույրը
Իրինա Նիզինա Կավրուի օդանավակայանի բժիշկը
Ալեքսանդր Յակովլևա Տամարա Իգորևա
Նինա Ուսատովա փոնդի աշխատակից
Սերգեյ Սերով Սոկոլ ռազմական զորամասի հրամանատար
Դմիտրի Մուլյար Ալեքսանդր Պիվնև

Ինքնաթիռներ, որոնք նկարահանվել են ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ту-204

Ту-204СМ 2014-2015-ական թվականներին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին, որտեղ պատկանում էր հնարածին «Пегас Авиа» ավիաընկերությանը[16]։

Ту-154

Ту-154М 2014 հոկտեմբերին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին, որի ընթացքում ոչնչացվել է[17]։

Boeing 777

Boeing 777-222ER՝ 2015 թվականին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին[18][19][20]։

Boeing 757

Boeing 757-23N 2014 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին [21][22][23]։

Boeing 737

Boeing 737-8LP 2014 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին[24][25][26]։

Ан-26

Ан-26 2015 թվականին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին, որտեղ պատկանում էր SoAir հնարված ավիաընկերությանը[27]։

Ан-12

Ан-12БК 2014 թվականին մասնակցել է «Անձնակազմ» ֆիլմի նկարահանումներին [28]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան / Ամսաթիվ 21-24.04.16
17 շաբաթ
25-01.05.16
18 շաբաթ
02-08.05.16
19 շաբաթ
09-15.05.16
20 շաբաթ
16-22.05.16
21 շաբաթ
23-29.05.16
22 շաբաթ
30-05.06.16
23 շաբաթ
06-12.06.16
24շաբաթ
13-19.06.16
25 շաբաթ
20-26.06.16
26շաբաթ
27-03.07.16
27 շաբաթ
04-10.07.16
28 շաբաթ
11-17.07.16
29 շաբաթ
Flag of Russia.svg Ռուսաստան 464 937 028 ռուբլի 385 046 701 356 817 858  107 047 739 61 925 822 25 696 982 12 671 417  7 333 044 3 615 980  1 202 091  591 085 394 417 330 899 
ՌԴ-ում վարձույթի դիրքը 1 1 2 3 3 5 8 11 10 14 20 27
ԱՊՀ 36 100 768 ռուբլի 17 612 430 10 023 890 9 457 213 ռուբլի 2 222 562 566 572  238 965 151 933 0 0 0 0 0
Արդյունքում (շաբաթվա ընթացքում) 501 037 796 ռուբլի 402 659 131 366 841 748 116 504 952 64 148 384  26 263 554  12 910 382 7 484 977 3 615 980 1 202 091 591 085 394 417 330 899
Արդյունքում (աճող) 501 037 796 ռուբլի 903 696 927  1 270 538 675 1 387 043 627  1 451 192 011 1 477 455 565 1 490 365 947 1 497 850 924 1 501 466 904  1 502 668 995 1 503 260 080 1 503 654 497 1 503 985 396

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt5653294/
  2. http://www.kinometro.ru/release/card/id/22449
  3. Knowledge Graph — 2012.
  4. Обновить «Экипаж»
  5. «Экипаж» Николая Лебедева выйдет в формате IMAX
  6. Роковой Рэдклифф, эпатажный «Выпускной» и новый «Экипаж»
  7. Главные роли в «Экипаже» исполнят Данила Козловский и Владимир Машков
  8. Определились исполнительницы главных ролей в фильме «Экипаж»
  9. insidereview.ru
  10. Николай Лебедев — о картине «Экипаж» и безрассудстве снимающих ремейки
  11. Николай Лебедев: «Экипаж» был для меня несбыточной мечтой из детства
  12. Проекты кинокомпаний-лидеров, поддержанные Попечительским советом Фонда кино
  13. 13,0 13,1 Новый «Экипаж» снимут на камеры IMAX
  14. 14,0 14,1 В Москве стартовали съёмки фильма «Экипаж»
  15. Студия Никиты Михалкова снимет второй фильм в формате IMAX
  16. RA-64151 — russianplanes.net — Карточка борта
  17. RA-85796 — russianplanes.net — Карточка борта
  18. EI-UNX — russianplanes.net — Карточка борта
  19. Transaero Airlines EI-UNX (Boeing 777 - MSN 30213) ( Ex N207UA PP-VRE )
  20. EI-UNX Transaero Airlines Boeing 777-222(ER) - cn 30213 / 232
  21. VQ-BCF — russianplanes.net — Карточка борта
  22. Blue Dart Aviation VT-BDB (Boeing 757 - MSN 27974) ( Ex N274DH N518AT VQ-BCF)
  23. VT-BDB Blue Dart Aviation Boeing 757-23N(PCF)(WL) - cn 27974 / 737
  24. VP-BUL — russianplanes.net — Карточка борта
  25. S7 Siberia Airlines VP-BUL (Boeing 737 Next Gen - MSN 41707)
  26. VP-BUL S7 - Siberia Airlines Boeing 737-8LP(WL) - cn 41707 / 4637
  27. RA-29113 — russianplanes.net — Карточка борта
  28. RA-11529 — russianplanes.net — Карточка борта

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]