Անժե ՖԱ (ֆր.՝ Angers SCO), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Անժեից։ Հիմնադրվել է 1919 թվականին[1]։ Ներկայումս հանդես է գալիս Լիգա 1-ում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում։ 1971-1972 մրցաշրջանում Անժեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանում մասնակցել ՈՒԵՖԱ Գավաթին։