Անթեմ կովկասյան
Անթեմ կովկասյան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Anthemis caucasica Chandjian
|
Անթեմ կովկասյան (լատին․՝ Anthemis caucasica), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա, սպիտակավուն կամ շիկավուն մազիկների խիտ թավոտությամբ ծածկված, գեղազարդային բույս է, որն ունի 20-25 (30) սմ բարձրություն։ Տերևները փետրաձև հատված են՝ կազմված (6) 8-12 զույգ սեգմենտներից։ Ցողուները գագաթնային են, մեկ զամբյուղով, դեղին միաշարք լեզվակավոր եզրային ծաղիկներով։ Ծաղկոցի թերթերը լայնթաղանթային են, բաց գույնի ալիքավոր եզրով։ Սերմիկները ունեն երկայնակի կողեր[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագատները՝ Ղուկայսան Մեծ և Օքսյուզ, բնակավայր Չիվինլի)։ Աճում է նաև Արևմտյան Կովկասում, Արևմտյան, Հարավարևմտյան Անդրկովկասում և Անատոլիայի հյուսիսարևելյան հատվածներում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1700-2600 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներին, խճաքարոտ և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տեսակի ընդհանուր տարածման ծայրարևելյան հատվածը գտնվում է Հայաստանի հյուսիսարևմտյան մասում։ Տարածման և բնակության շրջաների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է։
Հայաստանում տեսակի աճելավայրերը պահպանվում են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.