Անթանաս Մերկիս
Անթանաս Մերկիս | |
Կուսակցություն՝ | Lithuanian Nationalist and Republican Union? |
---|---|
Կրթություն՝ | Riga Alexander Gymnasium?, Դորպատի կայսերական համալսարան (1910) և Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1916) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | փետրվարի 1 (13), 1887 |
Ծննդավայր | Skapiškis, Կուպիշի շրջան, Լիտվա |
Վախճանի օր | մարտի 5, 1955[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Թաղված | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լիտվա |
Հայր | Karolis Merkys? |
Պարգևներ | |
Անթանաս Մերկիս (լիտ.՝ Antanas Merkys, փետրվարի 1 (13), 1887, Skapiškis, Կուպիշի շրջան, Լիտվա - մարտի 5, 1955[1], Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական գործիչ, մինչպատերազմական անկախ Լիտվայի Հանրապետության նախավերջին վարչապետ, փաստաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էքստեռն ավարտել է Ռիգայի գիմնազիան։ Իրավունք ուսանել է Յուրևսկի համալսարանում (այժմ՝ Տարտու)։ Ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1916 թվական)։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռուսական բանակ։ 1915 թվականին եղել է երկաթուղային պարետ Կովնոյում, Կոշեդարախում, Կեյդանախում։ Ավելի ուշ ծառայել է ռումինական ռազմաճակատում։
1919 թվականին կամավոր մտել է լիտվական բանակ։ Եղել է սահմանապահ նախարարության (այսինքն՝ պաշտպանության նախարարության) իրավաբանական բաժանմունքի ղեկավար։ Եղել է պաշտպանության նախարար կառավարության երեք կազմում՝ Պրանաս Դովիդայտիս (1919 թվականի մարտի 12—1919 թվականի ապրիլի 12), Միկոլաս Սլեժյավիչյուս (1919 թվականի ապրիլի 12—1919 թվականի օգոստոսի 21), Աուգուստինաս Վոլդեմարաս (1926 թվականի դեկտեմբերի 17-1927 թվականի օգոստոսի 9)։ Թոշակի է անցել փոխգնդապետի կոչումով։
1927-1932 թվականներին Կլայպեդի նահանգապետ[2]։ 1933-1939 թվականներին եղել է Կաունասի բուրգոմիստր (քաղաքագլուխ)[3]։ Եղել է քաղաքների միության նախագահ (1934-1939 թթ.)։ Եղել է Լիտվայի Հանրապետության IV սեյմի անդամ (1936-1940 թթ.)։ Վիլնյուսի՝ Լիտվային հանձնելուց հետո 1939 թվականի աշնանը դարձել է Վիլենի (Վիլնյուսի) երկրամասի ղեկավարության լիազոր ներակայացուցիչ։
Եղել է մինչպատերազմական անկախ Լիտվայի Հանրապետության նախավերջին վարչապետը (1939 թվականի նոյեմբերի 21-1940 թվականի հունիսի 17)[4]։ 1940 թվականի հունիսի 12-ին Խորհրդային Միության ճնշման հետ կապված Լիտվայի նախագահ Անթանաս Սմետոնայի արտասահման մեկնելուց հետո եղել է նախագահի պարտականությունների պաշտոնակատար (հունիսի 15-հունիսի 17)։ Խորհրդային ուժերի պահանջով իշխանության գլուխ նշանակել է Յուտաս Պալեցկիսին[5]։
1940 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը ձերբակալել է նրան և տեղափոխել Սարատով։ 1941 թվականին Մերկիսը և նրա ընտանիքը բանտարկվել են։ 1954 թվականին ազատ է արձակվել բանտից առանց Լիտվա վերադառնալու իրավունքի։ Բնակվել է Վլադիմիրի մարզում, որտեղ էլ մահացել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Antanas_Merkys
- ↑ «Antanas Merkys» (լիտվերեն). Seimas. 2003 թ․ նոյեմբերի 3.
- ↑ «Antanas Merkys». Žymūs Kauno žmonės: atminimo įamžinimas (լիտվերեն). Kauno apskrities viešoji biblioteka. 2004. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Wiki Kazys Skucas
- ↑ «Presidents of the Republic of Lithuania». Office of the President of the Republic of Lithuania. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Antanas Merkys(լիտվ.)
- Lietuvos Respublikos Ministras Pirmininkas(չաշխատող հղում)(լիտվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթանաս Մերկիս» հոդվածին։ |
|
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Լիտվայում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 1955 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական առաջնորդներ
- Լիտվայի նախագահներ
- Լիտվացի պետական գործիչներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ