Անթանաս Մերկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթանաս Մերկիս
Antanas Merkys.jpg
 
Կուսակցություն՝ Lithuanian Nationalist and Republican Union?
Կրթություն՝ Q4061414?, Տարտուի համալսարան (1910) և Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1916)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր փետրվարի 1 (13), 1887
Ծննդավայր Skapiškis, Կուպիշի շրջան, Լիտվա
Վախճանի օր մարտի 5, 1955(1955-03-05)[1] (68 տարեկան)
Վախճանի վայր Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Պետրաշյունայ գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Lithuania (1918–1940).svg Լիտվա
 
Պարգևներ
Knight of the Order of the Cross of Vytis

Անթանաս Մերկիս (լիտ.՝ Antanas Merkys, փետրվարի 1 (13), 1887, Skapiškis, Կուպիշի շրջան, Լիտվա - մարտի 5, 1955(1955-03-05)[1], Վլադիմիրի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական գործիչ, մինչպատերազմական անկախ Լիտվայի Հանրապետության նախավերջին վարչապետ, փաստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքստեռն ավարտել է Ռիգայի գիմնազիան։ Իրավունք ուսանել է Յուրևսկի համալսարանում (այժմ՝ Տարտու)։ Ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1916 թվական)։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռուսական բանակ։ 1915 թվականին եղել է երկաթուղային պարետ Կովնոյում, Կոշեդարախում, Կեյդանախում։ Ավելի ուշ ծառայել է ռումինական ռազմաճակատում։

1919 թվականին կամավոր մտել է լիտվական բանակ։ Եղել է սահմանապահ նախարարության (այսինքն՝ պաշտպանության նախարարության) իրավաբանական բաժանմունքի ղեկավար։ Եղել է պաշտպանության նախարար կառավարության երեք կազմում՝ Պրանաս Դովիդայտիս (1919 թվականի մարտի 12—1919 թվականի ապրիլի 12), Միկոլաս Սլեժյավիչյուս (1919 թվականի ապրիլի 12—1919 թվականի օգոստոսի 21), Աուգուստինաս Վոլդեմարաս (1926 թվականի դեկտեմբերի 17-1927 թվականի օգոստոսի 9)։ Թոշակի է անցել փոխգնդապետի կոչումով։

1927-1932 թվականներին Կլայպեդի նահանգապետ[2]։ 1933-1939 թվականներին եղել է Կաունասի բուրգոմիստր (քաղաքագլուխ)[3]։ Եղել է քաղաքների միության նախագահ (1934-1939 թթ.)։ Եղել է Լիտվայի Հանրապետության IV սեյմի անդամ (1936-1940 թթ.)։ Վիլնյուսի՝ Լիտվային հանձնելուց հետո 1939 թվականի աշնանը դարձել է Վիլենի (Վիլնյուսի) երկրամասի ղեկավարության լիազոր ներակայացուցիչ։

Եղել է մինչպատերազմական անկախ Լիտվայի Հանրապետության նախավերջին վարչապետը (1939 թվականի նոյեմբերի 21-1940 թվականի հունիսի 17)[4]։ 1940 թվականի հունիսի 12-ին Խորհրդային Միության ճնշման հետ կապված Լիտվայի նախագահ Անթանաս Սմետոնայի արտասահման մեկնելուց հետո եղել է նախագահի պարտականությունների պաշտոնակատար (հունիսի 15-հունիսի 17)։ Խորհրդային ուժերի պահանջով իշխանության գլուխ նշանակել է Յուտաս Պալեցկիսին[5]։

1940 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը ձերբակալել է նրան և տեղափոխել Սարատով։ 1941 թվականին Մերկիսը և նրա ընտանիքը բանտարկվել են։ 1954 թվականին ազատ է արձակվել բանտից առանց Լիտվա վերադառնալու իրավունքի։ Բնակվել է Վլադիմիրի մարզում, որտեղ էլ մահացել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Antanas_Merkys
  2. «Antanas Merkys» (լիտվերեն)։ Seimas։ նոյեմբերի 3, 2003 
  3. «Antanas Merkys»։ Žymūs Kauno žmonės: atminimo įamžinimas (լիտվերեն)։ Kauno apskrities viešoji biblioteka։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին։ Վերցված է 2018-03-30 
  4. Wiki Kazys Skucas
  5. «Presidents of the Republic of Lithuania»։ Office of the President of the Republic of Lithuania։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին։ Վերցված է 2018-03-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]