Աուգուստինաս Վոլդեմարաս
Աուգուստինաս Վոլդեմարաս | |
Կուսակցություն՝ | Party of National Progress? |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, պատմաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 4 (16), 1883[1] |
Ծննդավայր | Dysna, Novoalexandrovsky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 16, 1942[1][2] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | Լիտվա |
Պարգևներ | |
Աուգուստինաս Վոլդեմարաս (լիտ.՝ Augustinas Voldemaras, ապրիլի 4 (16), 1883[1], Dysna, Novoalexandrovsky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1942[1][2], Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ[3]), լիտվացի գիտնական, քաղաքական գործիչ, լիտվական ֆաշիստական «Երկաթե գայլ» շարժման հիմնադիր։ Եղել է Պերմի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետի պրոֆեսոր (1916-1919 թվականներ)։ 1918 թվականին նշանակվել է Լիտվայի առաջին վարչապետ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 1926-1929 թվականներին։
Վաղ տարիներ․ Սանկտ Պետերբուրգ և Պերմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով ազնվական ընտանիքից է։ 1904 թվականին ոսկե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի գիմնազիաներից մեկը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետ։ Համալսարանն ավարտել է 1909 թվականին։ Մագիստրոսական քննությունը հանձնել է 1910 թվականին։ 1911-1914 թվականներին եղել է համալսարանի դոցենտ։ 1914-1915 թվականներին վերապատրաստումներ է անցել Իտալիայում և Շվեդիայում։
1916 թվականի սեպտեմբերին երիտասարդ տաղանդավոր գիտնականների խմբի հետ Վոլդեմարասը աշխատանքի է անցել Պետրոգրադի համալսարանի Պերմի մասնաճյուղի պատմալեզվաբանական ֆակուլտետում որպես էքստրաօրդինար պրոֆեսոր։ Հետագայում համալսարանը վերանվանվել է Պերմի համալսարանի։
1916-1917 թվականների ուսումնական տարում դասավանդել է համընդհանուր պատմության ամբիոնում, դասաժամեր ունեցել դասական լեզվաբանության ամբիոնում՝ դասավանդելով հին լեզուներ, ինչպես նաև անգլերեն։ «Տքնաջան աշխատանքի համար» Ա․Ի․ Վոլդեմարասը 1917 թվականի հունվարին պարգևատրվել է «Սուրբ Ստանիլսավի III աստիճանի» կայսերական շքանշանով, իսկ նույն տարվա օգոստոսին ստացել Պերմի համալսարանի պրոֆեսորի կոչում։
Եղել է քաղաքագետ։ Տիրապետել է մի շարք լեզուների՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, շվեդերեն, իտալերեն, լեհերեն, ֆրանսերեն և այլն։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին եղել է «Լիտվացի ազգի ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիրներից մեկը (լիտ.՝ Lietuvių tautos pažangos partija։ Մասնակցել է Պետերբուրգի լիտվական սեյի աշխատանքներին (1917 թվականի մայիսից-հունիս), հարել սեյմի աջ թևին։ 1917 թվականի սեպտեմբերին Կիևում մասնակցել է Ռուսաստանի ազգերի կոնգրեսին։ 1918 թվականի հունվարին Բրեստում մասնակցել է Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ վարվող բանակցություններին՝ մասնակցելով որպես Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության պատվիրակության խորհրդական։ Բանակցություններից հետո մեկնել է Գերմանիա։
Կառավարության գլուխ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի վերջին Աուգուստինաստ վերադարձել է Լիտվա և աշխատանքի անցել Լիտվայի պետական խորհրդում (լիտ.՝ Lietuvos Valstybės Taryba)։ 1918 թվականի նոյեմբերի 11-ին Պետական խորհրդի նախագահությունը հաստատել է Լիտվայի առաջին ժամանակավոր կառավարության կազմը, որը բաղկացած էր 6 նախարարներից։ Կառավարության գլուխ է նշանակվել Աուգուստինաս Վոլդեմարասը։ Նա նախարարների կաբինետը գլխավորել է մինչև 1918 թվականի դեկտեմբերի 26-ը՝ միաժամանակ իրականացնելով նաև արտաքին գործերի նախարարի լիազորությունները, իսկ որոշ ժամանակ էլ՝ պաշտպանության նախարարի։ Վիլնյուսի ուղղությամբ Կարմիր բանակի առաջխաղացումից հետո, մեկնել է Գերմանիա։
Միկոլաս Սլյավիչյուսի (1918 թվականի դեկտեմբերի 26- 1919 թվականի մարտի 12), Պրանաս Դովիդայտիսի (1919 թվականի մարտի 12- 1919 թվականի ապրիլի 12), այնուհետ 4-րդ և 5-րդ կառավարությունների կազմերում (1919 թվականի ապրիլի 12- 1920 թվականի հունիսի 19) զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
1919 թվականին տեղի ունեցած Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ գլխավորել է լիտվական պատվիրակությունը։
Դասախոսական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականից դասավանդել է Կաունաս ի բարձրագույն կուրսերում, որի հիման վրա էլ շուտով բացվել է Վիլնյուսի համալսարանը (հետագայում Վիտաուտաս Մեծի համալսարան)։ 1922-1926 թվականներին եղել է Լիտվայի համալսարանի պրոֆեսոր։ 1923 թվականին քաղաքական բովանդակությամբ հոդվածի համար փակվել է Վայրնյանի աշխատանքային ճամբարում։
Տաուտինիկների առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է տաուտինիկների՝ Լիտվայի ազգայնականների միություն ազգայնական կուսակցության (լիտ.՝ Lietuvių tautininkų sąjunga, 1924) առաջնորդներից մեկը։ Այդ կուսակցությունից 1926 թվականին ընտրվել է Լիտվայի Հանրապետության Սեյմի III գումարման պատգամավոր։ Սեյմը ցրվել է 1927 թվականի ապրիլի 12-ին։
1927 թվականին հիմնադրել է լիտվական ֆաշիստական «Երկաթե գայլ» շարժումը։
Ռազմական հեղաշրջում Լիտվայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական հեղաշրջման նախաձեռնողներից մեկը (ֆաշիստական, համաձայն խորհրդային պատմագրության) եղել է 14-րդ կառավարության վարչապետ և միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Աուգուստինաս Վոլդեմարասը (1926 թվականի դեկտեմբերի 17- 1929 թվականի սեպտեմբերի 23)։ Վերջինս 1928 թվականի նոյեմբերի 28-ից եղել է նաև երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 1929 թվականի մայիսի 6-ին նրա վրա հարձակում է տեղի ունեցել։ Լիտվացի ազգայնականների մյուս առաջնորդների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, 1929 թվականին հեռացվել է կառավարությունից։ 1929 թվականի վերջին ուղարկվել է Պլատլյալյայ, իսկ այնուհետ էլ բնակվել Զարասայում՝ ոստիկանության հսկողության ներքո։
Ուշ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականի հունիսի 7-8-ի խռովությանը, որը ձեռնարկվել էր «Երկաթե գայլ» կազմակերպության վրա։ Ձախողումից հետո դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ 1938 թվականին, Լիտվայի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, արժանացել է համաներման և արտաքսվել երկրից։
1940 թվականի հունիսին Վոլդեմարասը վերադարձել է Լիտվա, որն արդեն իսկ գտնվում էր խորհրդային զորքերի հսկողության ներքո։ Ձերբակալվել է լիտվական խորհրդային մարմինների կողմից։ Որպես աքսորյալ բնակվել է Օրջոնիկիձեում, այնուհետ ձերբակալվել է և բանտարկվել Մոսկվայի բանտերից մեկում։ Վերադարձի ոչ հասկանալի պատճառները և ԽՍՀՄ տարածքում բնակությունը որոշ հետազոտողների համար հիմք են հանդիսանում ենթադրելու, որ Վոլդեմարասը կապ է ունեցել խորհրդային հետախուզության հետ։ Ենթադրություններն հիմնվել են նաև Վոլդեմարասը անձնական նամակներից մեկի վրա։ Մասնավորապես, ՊԱԿ-ի նախկին ծառայակից Ա․Սլավինասը գրել է․ «Աուգուստինաս Վոլդեմարասը բնակվել է Փարիզում՝ Լիտվայի կառավարությունից ստացվող թոշակի հաշվին։ Հավաքագրվել է խորհրդային հետախուզության կողմից»[4]։
Մահացել է 1942 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի Բուտիրկայի բանտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Lituanus — 1954. — ISSN 0024-5089
- ↑ 3,0 3,1 3,2 Вольдемарас Аугустинас // Вольдемарас Аугустинас (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Славинас А., Гибель Помпеи. Тель-Авив, 1997. С. 222
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Augustinas Voldemaras — Lietuvos premjeras, neordinarinis žmogus ir Lietuvoje dar neatrastas europinio lygio istorikas // 15min.lt.
- Kaip Augustinas Voldemaras 1929 metų rugsėjo mėnesį neteko valdžios Արխիվացված 2016-11-09 Wayback Machine // XXI amžius.
- Tarpukario Lietuvos Premjerai: Augustinas Voldemaras Արխիվացված 2003-06-05 Wayback Machine.
- Братухин А. Ю. Латинисты Пермского государственного университета Արխիվացված 2018-01-07 Wayback Machine // Вестник Пермского университета. Иностранные языки и литературы. № 5 (21). Пермь: ПГУ, 2008. С. 162—168.
- Вольдемарас (Вольдемар) Августин Иосифович // Биографика СПбГУ.
- Вольдемарас Августин Иосифович // Профессора Пермского государственного университета (1963—2001) Արխիվացված 2014-12-26 Wayback Machine / Гл. ред. В. В. Маланин. Пермь: Изд-во Перм. ун-та, 2001. 419 с. С. 42.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստինաս Վոլդեմարաս» հոդվածին։ |
|
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1942 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Լիտվայի քաղաքական գործիչներ
- Լիտվայի վարչապետներ
- Անկախության ակտիվիստներ
- Լիտվացի գիտնականներ
- Լիտվացի պատմաբաններ