Անդրեյ Մոստովոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Մոստովոյ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Օմսկ, Ռուսաստան
Հասակ 179 սմ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ)
Համար 17
Պատանեկան կարիերա
2002-2012 Ռուսաստան ԲԿՄԱ
2012-2015 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016 Ռուսաստան Դոլգոպրուդնի 10 (2)
2016-2018 Ռուսաստան Խիմկի 82 (4)
2019-մինչ հիմա Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 10 (1)
2019 Ռուսաստան   Զենիթ-2 13 (5)
2019-2020 Ռուսաստան   Սոչի 25 (6)
Ազգային հավաքական
2020-մինչ հիմա Ռուսաստան Ռուսաստան 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 17, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14, 2020

Անդրեյ Անդրեևիչ Մոստովոյ (նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1], Օմսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Մոստովոյը ծնվել է Օմսկ քաղաքում, սակայն 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի դպրոցում, իսկ 14 տարեկանում տեղափոխվել է Լոկոմոտիվի դպրոց։

2016 թ. սկզբում տեղափոխվել է «Դոլգոպրուդնի» ֆուտբոլային ակումբ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թ. ապրիլի 10-ին, երբ թիմը մրցում էր «Զնամյա Տռուդա» ակումբի հետ և կարողացել է 4-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Մրցաշրջանի ավարտին տեղափոխվում է Ազգային լիգայում հանդես եկող «Խիմկի»։ Խիմկիի կազմում անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում հասցրել է մասնակցել 82 հանդիպման և դառնալ 4 գոլի հեղինակ։ 2017 թ. օգոստոսին լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է իսպանական «Մարբելյա» ակումբը[2]։ 2017 թ. նոյեմբերի 28-ին Ազգային լիգայի հավաքականի կազմում մասնակցում է իտալական Բ Սերիայի հավաքականի դեմ անցկացված հանդիպմանը (2:2)[3]։

2019 թ. փետրվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է «Զենիթ»։ Մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս «Զենիթ-2» ակումբի կազմում, որտեղ հասցնում է մասնակցել 13 հանդիպման և դառնալ 5 գոլի հեղինակ։ Մինչև 2019/20 մրցաշրջանի սկսվելը 1 տարվա վարձավճարային պայմանագիր է կնքում Պրեմիեր Լիգայի նորեկ «Սոչի» ակումբի հետ։ Ռուսաստանի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2019 թ. հուլիսի 27-ին, երբ թիմը մրցում էր «Կրասնոդար» ակումբի հետ։ Այդ խաղում Անդրեյի թիմը սեփական դարպասն է ընդունում 3 անպատասխան գնդակ։ Ֆուտբոլիստին հաջողվում է դառնալ նոր ակումբի հիմնական կազմի խաղացողը և դառնալ առաջատարներից մեկը։

2020 թ. ամռանը ֆուտբոլիստը վերադառնում է «Զենիթ» և օգոստոսի 7-ին իր առաջին խաղն է անցկացնում, երբ թիմը Ռուսաստանի Սուպերգավաթի համար պայքարում մրցում էր «Լոկոմոտիվ» ակումբի հետ։ 2020 թ. սեպտեմբերի 14-ին ֆուտբոլիստին հաջողվում է նոր ակումբի կազմում դառնալ գոլի հեղինակ գրավելով Տուլա քաղաքի «Արսենալ» ակումբի դարպասը։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. օգոստոսի 25-ին ֆուտբոլիստը հրավիրվում է Ռուսաստանի հավաքական մասնակցելու Ազգերի Լիգայի մրցաշարին, երբ թիմը պիտի մրցեր Սերբիայի և Հունգարիայի ազգային հավաքականների հետ։ Սակայն Անդրեյը ասյ 2 հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս չի գալիս։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թ. հոկտեմբերի 8-ին, երբ թիմը մրցում էր Շվեդիայի հավաքականի հետ։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. հոկտեմբերի 17-ի տվյալներով

Ակումբ Լիգա Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Դոլգոպրուդնի ՊՖԼ 2015/16 10 2 0 0 - - - - 10 2
Ընդհանուր 10 2 0 0 0 0 0 0 10 2
Ռուսաստան Խիմկի ՖԱԼ 2016/17 29 1 2 0 - - - - 31 1
2017/18 34 3 1 0 - - - - 35 3
2018/19 19 0 2 0 - - - - 21 0
Ընդհանուր 82 4 5 0 0 0 0 0 87 4
Ռուսաստան Զենիթ-2 ՖԱԼ 2018/19 13 5 - - - - - - 13 5
Ընդհանուր 13 5 0 0 0 0 0 0 13 5
Ռուսաստան Սոչի ՌՊԼ 2019/20 25 6 1 0 - - - - 26 6
Итого 25 6 1 0 0 0 0 0 26 6
Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) ՌՊԼ 2020/21 10 1 0 0 1 0 0 0 11 1
Ընդհանուր 10 1 0 0 1 0 0 0 11 1
Կարիերայի ընթացքում 140 18 6 1 1 0 0 0 147 19

2020 թ. հոկտեմբերի 15-ի տվյալներով

Ընդհանուր 3 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Զենիթ»

  • Ռուսաստանի Սուպերգավաթակիր - 2020

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մոստովոյ» հոդվածին։