Անդրեյ Մարկով (կրտսեր)
Անդրեյ Անդրեևիչ Մարկով ([9] սեպտեմբերի 22 1903, Սանկտ Պետերբուրգ - հոկտեմբերի 11, 1979, Մոսկվա ) - սովետական մաթեմատիկոս, ռուս նշանավոր մաթեմատիկոս Ա.Ա.Մարկովի որդին, կոնստրուկտիվ մաթեմատիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը[3][4] ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին ավարտել է Պետրոգրադի ութերորդ գիմնազիան, Պետրոգրադի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը 1924 թ.,իսկ ասպիրանտուրան ավարտել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտում 1928 թվականին։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը շնորհվել է առանց ատենախոսության 1935թվականին ։1953 թվականից ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, նույն թվականին անդամագրվել է ԽՄԿԿ-ին ։
1933-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի համալսարանում (1936 թվականից՝ պրոֆեսոր), 1936 - 1942 թվականներին և 1943 - 1953 թվականներին՝ երկրաչափության ամբիոնի վարիչ։ Մինչև 1942 թվականի հուլիսը գտնվել է շրջափակված Լենինգրադում ։
1959-1979թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի վարիչ։
Միևնույն ժամանակ, 1939-1972 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում ։
1950-ական թվականներին ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոնում ստեղծել է մաթեմատիկական տրամաբանության և մեքենայական կառուցվածքի լաբորատորիա, որը ղեկավարել է մոտ քսան տարի։
1968 թվականին ստորագրել է « Նամակ 99»։
Գրել է պոեզիա (տպագրվել է «Զվեզդա» ամսագրում. - 2001 թ. - թիվ 12)[5] ։
Գիտական ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հիմնական աշխատություններն են դինամիկ համակարգերի տեսության, տոպոլոգիայի, տոպոլոգիական հանրահաշվի, ալգորիթմների տեսության և կոնստրուկտիվ մաթեմատիկայի վերաբերյալ։
Ապացուցել է ասոցիատիվ համակարգերում հավասարության խնդրի անլուծելիությունը (1947), տոպոլոգիայում հոմեոմորֆիայի խնդիրը (1958), ԽՍՀՄ–ում ստեղծել է կոնստրուկտիվ մաթեմատիկայի ու տրամաբանության դպրոց։
Նա Մարկովի սկզբունքի, Մարկովի նորմալ ալգորիթմի, Մարկով-Կակուտանի ֆիքսված կետի թեորեմի անգլ․՝ Riesz–Markov–Kakutani representation theorem հեղինակն է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո նշանի շքանշան (1945)
- Լենինի շքանշան (1954)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1963)
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ (1945)
- Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» (1946 թ.)
- ԽՍՀՄ ԳԱ Պ.Լ.Չեբիշևի անվան մրցանակ (1969)
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марков А. А. Избранные труды / Сост. и общ. ред. Н. М. Нагорного.. — М.: Изд-во МЦНМО, 2002. — Т. 1. — 533 с. — (Математика. Механика. Физика). — ISBN 5-94057-044-5; Id. — 2003. — Т. 2. — 648 с. — (Теория алгорифмов и конструктивная математика ; Математическая логика ; Информатика и смежные вопросы). — ISBN 5-94057-113-1
- Марков А. А. Метод мультинорм в теории топологических групп: [Тез. докл.]. — Л.: тип. им. Е. Соколовой, 1944. — 1 с. — 200 экз.
- Марков А. А. О логике конструктивной математики. — М.: Знание, 1972. — 47 с. — (Новое в жизни, науке и технике. Сер.: Математика и кибернетика, № 8). — 46 360 экз.
- Марков А. А. Основы алгебраической теории кос. — Л.; М.: изд-во АН СССР, 1945. — 54 с. — (Тр. / Математич. ин-т им. В. А. Стеклова. – Т. 16).
- Марков А. А. Теория алгорифмов. — М.; Л.: изд-во АН СССР, 1954. — 376 с. — (Тр. / Математич. ин-т им. В. А. Стеклова. – Т. 42). — 2500 экз.
- Марков А. А. Элементы математической логики / Под ред. А. Г. Драгалина.. — М.: изд-во МГУ, 1984. — 79 с. — 5660 экз.
- Марков А. А., Нагорный Н. М. Теория алгорифмов. — М.: Наука, 1984. — 432 с. — (Мат. логика и основания математики). || {{{заглавие}}}. — 2-е изд., испр. и доп. — М.: Фазис, 1996. — 493 с. — 2000 экз. — ISBN 5-7036-0020-0
- Марков А. А., Шульц М. М. Лекции по математической логике: Учеб. пособие. — Горький, 1973. — 58 с. — 500 экз.
- Ա․Մարկովի բանաստեղծություններից
Личности
Историю делают сильные лица.
Они достигают всего, что хотят.
Они запрягают в свои колесницы
богов и учёных, быков и котят.
Бывает, однако, что лица с замашками
в помойную яму летят вверх тормашками[6].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CONOR.Sl
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Драгалин А. Г. Математический интуиционизм. Введение в теорию доказательств. — М.: Наука, 1979. — 256 с. — (Мат. логика и основания математики). — 6700 экз.
- ↑ Kushner, Boris A (2006). «The constructive mathematics of A. A. Markov». Amer. Math. Monthly. 113 (6): 559—566.
- ↑ «Стихи А. А Маркова на сайте «Поэзия Московского университета»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Стихи А. А Маркова на сайте «Поэзия Московского университета»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- H. M. Нагорный. Марков // Новая философская энциклопедия: в 4 т. / пред. науч.-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и доп. — М.: Мысль, 2010. — 2816 с.
- Гродзенский С. Я. Цель творчества — самоотдача. — М.: Проспект, 2021. — 352 с. ISBN 978-5-392-34629-5.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль Андрея Андреевича Маркова на официальном сайте РАН
- Биографические сведения на сайте «Летопись Московского университета»
- Нагорный Н. М., Шанин Н. А. Андрей Андреевич Марков (к шестидесятилетию со дня рождения) // Успехи математических наук. — 1964. — В. 3 (117). — Т. 19.
- Конференция «Логика и вычислимость», посвящённая столетию со дня рождения А. А. Маркова, 24—26 августа 2003.
- А. А. Марков на сайте ПОМИ (статьи, фотографии из личного архива)
- Стихи А. А Маркова на сайте «Поэзия Московского университета» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ