Jump to content

Անդրեյ Մարկով (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Մարկով
ռուս.՝ Марков, Андрей Андреевич
Ծնվել էսեպտեմբերի 22 1903
Սանկտ Պետերբուրգ
Մահացել էհոկտեմբերի 11, 1979
Մոսկվա
Բնակության վայր(եր)ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, տոպոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, ՌԴ ԳԱ Ա․ Դորոդնիցինի անվան հաշվողական կենտրոն և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտմաթեմատիկոս, համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼենինգրադի պետական ​​համալսարան
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][2]
Եղել է գիտական ղեկավարNikolay Shanin?, Phan Dinh Dieu?[3], Gregory S. Tseytin?[3], Sergei Artemov?[3], Nikolai Makarievich Nagorny?[3], Petio Petrov Petkov?[3], Mikhail Danilovich Krol'?[3], Valentin Borisovich Shehtman?[3], Rein Prank?[3], Գենադի Մականին[3], Valery Khristoforovich Khakhanian?[3], Max Iosifovich Kanovich?[3], Albert Dragalin? և Boris Kushner?
Հայտնի աշակերտներ

Ա.Գ.Դրագալին, Բ.Ա.Քուշներ, Ն. Մ. Նագորնի, Գ.Ս. Ցեյտին,

Ն. Ա. Շանին
Ինչով է հայտնիԽորհրդային կոնստրուկտիվ մաթեմատիկայի դպրոցի հիմնադիրը
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրԱնդրեյ Մարկով

Անդրեյ Անդրեևիչ Մարկով ([9] սեպտեմբերի 22 1903, Սանկտ Պետերբուրգ - հոկտեմբերի 11, 1979, Մոսկվա ) - սովետական մաթեմատիկոս, ռուս նշանավոր մաթեմատիկոս Ա.Ա.Մարկովի որդին, կոնստրուկտիվ մաթեմատիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը[4][5] ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին ավարտել է Պետրոգրադի ութերորդ գիմնազիան, Պետրոգրադի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը 1924 թ.,իսկ ասպիրանտուրան ավարտել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտում 1928 թվականին։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը շնորհվել է առանց ատենախոսության 1935թվականին ։1953 թվականից ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, նույն թվականին անդամագրվել է ԽՄԿԿ-ին ։

1933-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի համալսարանում (1936 թվականից՝ պրոֆեսոր), 1936 - 1942 թվականներին և 1943 - 1953 թվականներին՝ երկրաչափության ամբիոնի վարիչ։ Մինչև 1942 թվականի հուլիսը գտնվել է շրջափակված Լենինգրադում ։

1959-1979թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի վարիչ։

Միևնույն ժամանակ, 1939-1972 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում ։

1950-ական թվականներին ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոնում ստեղծել է մաթեմատիկական տրամաբանության և մեքենայական կառուցվածքի լաբորատորիա, որը ղեկավարել է մոտ քսան տարի։

Գերեզման Կունցևոյի գերեզմանատանը

1968 թվականին ստորագրել է « Նամակ 99»։

Գրել է պոեզիա (տպագրվել է «Զվեզդա» ամսագրում. - 2001 թ. - թիվ 12)[6] ։

Գիտական ներդրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հիմնական աշխատություններն են դինամիկ համակարգերի տեսության, տոպոլոգիայի, տոպոլոգիական հանրահաշվի, ալգորիթմների տեսության և կոնստրուկտիվ մաթեմատիկայի վերաբերյալ։

Ապացուցել է ասոցիատիվ համակարգերում հավասարության խնդրի անլուծելիությունը (1947), տոպոլոգիայում հոմեոմորֆիայի խնդիրը (1958), ԽՍՀՄ–ում ստեղծել է կոնստրուկտիվ մաթեմատիկայի ու տրամաբանության դպրոց։

Նա Մարկովի սկզբունքի, Մարկովի նորմալ ալգորիթմի, Մարկով-Կակուտանի ֆիքսված կետի թեորեմի անգլ․՝ Riesz–Markov–Kakutani representation theorem հեղինակն է։

Ընտրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Марков А. А. Избранные труды / Сост. и общ. ред. Н. М. Нагорного.. — М.: Изд-во МЦНМО, 2002. — Т. 1. — 533 с. — (Математика. Механика. Физика). — ISBN 5-94057-044-5; Id. — 2003. — Т. 2. — 648 с. — (Теория алгорифмов и конструктивная математика ; Математическая логика ; Информатика и смежные вопросы). — ISBN 5-94057-113-1
  • Марков А. А. Метод мультинорм в теории топологических групп: [Тез. докл.]. — Л.: тип. им. Е. Соколовой, 1944. — 1 с. — 200 экз.
  • Марков А. А. О логике конструктивной математики. — М.: Знание, 1972. — 47 с. — (Новое в жизни, науке и технике. Сер.: Математика и кибернетика, № 8). — 46 360 экз.
  • Марков А. А. Основы алгебраической теории кос. — Л.; М.: изд-во АН СССР, 1945. — 54 с. — (Тр. / Математич. ин-т им. В. А. Стеклова. – Т. 16).
  • Марков А. А. Теория алгорифмов. — М.; Л.: изд-во АН СССР, 1954. — 376 с. — (Тр. / Математич. ин-т им. В. А. Стеклова. – Т. 42). — 2500 экз.
  • Марков А. А. Элементы математической логики / Под ред. А. Г. Драгалина.. — М.: изд-во МГУ, 1984. — 79 с. — 5660 экз.
  • Марков А. А., Нагорный Н. М. Теория алгорифмов. — М.: Наука, 1984. — 432 с. — (Мат. логика и основания математики). || {{{заглавие}}}. — 2-е изд., испр. и доп. — М.: Фазис, 1996. — 493 с. — 2000 экз. — ISBN 5-7036-0020-0
  • Марков А. А., Шульц М. М. Лекции по математической логике: Учеб. пособие. — Горький, 1973. — 58 с. — 500 экз.
Ա․Մարկովի բանաստեղծություններից

Личности

Историю делают сильные лица.
Они достигают всего, что хотят.
Они запрягают в свои колесницы
богов и учёных, быков и котят.

Бывает, однако, что лица с замашками
в помойную яму летят вверх тормашками[7].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://plus.si.cobiss.net/opac7/conor/83149155
  2. CONOR.Sl
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Драгалин А. Г. Математический интуиционизм. Введение в теорию доказательств. — М.: Наука, 1979. — 256 с. — (Мат. логика и основания математики). — 6700 экз.
  5. Kushner, Boris A (2006). «The constructive mathematics of A. A. Markov». Amer. Math. Monthly. 113 (6): 559—566.
  6. «Стихи А. А Маркова на сайте «Поэзия Московского университета»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  7. «Стихи А. А Маркова на сайте «Поэзия Московского университета»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • H. M. Нагорный. Марков // Новая философская энциклопедия: в 4 т. / пред. науч.-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и доп. — М.: Мысль, 2010. — 2816 с.
  • Гродзенский С. Я. Цель творчества — самоотдача. — М.: Проспект, 2021. — 352 с. ISBN 978-5-392-34629-5.