Անդրեյ Բոյկո (երգիչ)
Անդրեյ Բոյկո ուկրաիներեն՝ Андрій Вадимович Бойко | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 2002 (21 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | երգիչ |
Andrey Boyko Վիքիպահեստում |
Անդրեյ Վադիմովիչ Բոյկո (ուկրաիներեն՝ Андрій Вадимович Бойко, դեկտեմբերի 15, 2002, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի երգիչ, «Մանկական Նոր ալիք 2014»-ի հաղթող, «Սլավյանսկի բազար»-ի արծաթե մեդալակիր, ինչպես նաև Մանուկների ձայնի երրորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Բոյկոն ծնվել է երաժիշտների ընտանիքում՝ մայրը ջութակահարուհի է, հայրը՝ հոբոյիստ։ Բոյկոյի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ սկսվել Է Էլվիս Փրեսլիի ստեղծագործությամբ հետաքրքրվելով։ Ավելի ուշ ունեցել է ևս մեկ կուռք՝ Ֆրեդի Մերկուրին։ Առաջին անգամ Կիևի ֆիլհարմոնիայում բեմ է դուրս եկել 6 տարեկանում՝ Կամերային նվագախմբի ուղեկցությամբ նվագելով թմբուկի պարտիան Մոցարտի Խաղալիքների սիմֆոնիայում[1],։ Անդրեյը 8 տարեկանում պրոֆեսիոնալ կերպով սկսել է զբաղվել վոկալով, երբ նրան տվել են մանկական էստրադային-վոկալ Співайко ստուդիա։
2013 թվականին հասել է կիսաեզրափակիչ «Голос. Діти» հեռուստահաղորդման առաջին եթերաշրջանում՝ կույր լսումների արդյունքների շնորհիվ ընկնելով Օլեգ Սկրիպկայի թիմ։ Նույն տարում առաջին տեղն է զբաղեցրել «Крок до зірок» (ռուս.՝ «Шаг к звёздам») հեռուստատեսային նախագծում[2]։ Դարձել է Մանկական Եվրատեսիլի ազգային ընտրության կիսաեզրափակչի մասնակից[3]։ Նույն թվականին դարձել է «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի սան։
2014 թվականի հուլիսին «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակներում անցկացվող «Վիտեբսկ-2014» XII միջազգային մանկական երաժշտական մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը[4]։ Օգոստոսին դարձել է «Մանկական Նոր ալիք 2014»-ի հաղթող[5][6]։ Սեպտեմբերին մասնակցել է «Ուզում եմ Մելաձեի մոտ» նախագծին, որը Կոնստանտին Մելաձեն սկսել է նոր բոյ-բենդի մասնակիցների որոնման համար[7], սակայն իր տարիքի պատճառով առաջ չի գնացել[8]։
2015 թվականի դեկտեմբերին թողարկվել է «Հրեշտակ» երգի տեսահոլովակը, որը գրել է Անդրեյ Ֆրանցուզը։ Տեսահոլովակի ռեժիսորը Եվգենի Տոլմաչեն է[9]։ Տեսահոլովակը դարձել է «Young Voice of Music Box 2015» մրցույթում հաղթելու մրցանակ, որը վարում էր ուկրաինական Music Box UA հեռուստաալիքը։
2016 թվականին մասնակցել է ուկրաինական Մանուկների ձայնը հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանին։ Առաջին կույր լսումների ժամանակ դեպի նա շրջվել են բոլոր երեք ժյուրիի անդամները, նա նախընտրել է գնալ Մոնատիկի թիմ[10]։ Բոյկոն հասել է մինչև նախագծի եզրափակիչ[11], սակայն երրորդ մրցաշրջանի հաղթող դարձել է Էլինա Իվաշչենկոն։
2018 թվականին «Դպրոց» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում քասթինգ է անցել, որում նրան բաժին է հասել 10-րդ դասարանի նոր աշակերտի դերը[12]։ «Հաջողության Ֆավորիտները–2018» ժողովրդական նախասիրությունների ուկրաինական վարկանիշի արդյունքներով ճանաչվել է «Տարվա երիտասարդ տաղանդ» մրցույթի փորձագետների ֆավորիտը[13]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում |
---|---|
2019 | «Աշխարհ երկուսի համար» |
«Աշխարհ երկուսի համար»[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Աշխարհ երկուսի համար» | 3:37 |
2. | «Արի ինձ մոտ» | 2:43 |
3. | «Save my life» | 3:08 |
4. | «Դանդաղ» | 3:12 |
5. | «Խենթանալ» | 3:19 |
6. | «Մի դիպչիր ինձ» | 2:51 |
7. | «Մի թռչիր» | 3:24 |
8. | «Իզոլդա» | 2:45 |
9. | «Վերջին պարը» | 2:52 |
10. | «200» | 3:23 |
Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աղջիկը ինձ հետ է» (2019)
- «Պարզապես այդպես չէ» (2020)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Անի Լորակը և Անդրեյ Բոյկոն 2014 թվականի Սուրբծննդյան երգերի ժամանակ
-
2015 թվականի Սուրբծննդյան երգերի ելույթը Իգոր Կրուտոյի հետ
-
2015 թվականի Սուրբծննդյան երգրի ելույթը Դիմա Բիլանի հետ
-
Սոսո Պավլիաշվիլին ու Անդրեյ Բոյկոն Муз-ТВ հարցազրույցին
-
Անդրեյ Բոյկոն «Հաջողության Ֆավորիտները-2018» մրցանակաբաշխության ժամանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «На "Детской Новой Волне 2014" победил украинец Андрей Бойко». Зеркало недели. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Детская Новая волна: Украинец выступил с флагом вопреки словам организаторов». Bigmir)net. 2014 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Детское Евровидение 2013: Нацотбор (Андрей Бойко)». Первый национальный канал. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Юрченко, Елена (2014 թ․ հուլիսի 13). «"Славянский базар" покорился украинцам». Комсомольская Правда в Украине. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Победителем "Детской Новой волны" стал Андрей Бойко из Украины». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Маленький украинец завоевал победу на "Детской новой волне 2014" в Крыму». ТСН. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Хочу до Меладзе - Епізод 01 - Андрій Бойко». Канал Украина. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Лещук, Николай (2014--07-18). «Меладзе не взял украинского певца в свою группу из-за возраста». Комсомольская Правда в Украине. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Андрей Бойко - Ангел / ПРЕМЬЕРА». ELLO TV. 2015 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «"Голос. Дети – 3": Кто попал в команды Тина Кароль, Потапа и Monatik». Вести. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Стали известны имена финалистов "Голос.Діти-3" на телеканале "1+1"». ТСН. 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Кацун, Юлия (2018 թ․ օգոստոսի 16). «Кто на новенького: в сериал "Школа" пришли новые герои». Комсомольская правда в Украине. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Церемония награждения «Фаворитов Успеха — 2018»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բոյկո (երգիչ)» հոդվածին։ |
|