Անդրեի և Ուոլի մեղվի արկածները
Անդրեի և Ուոլի մեղվի արկածները անգլ.՝ The Adventures of André and Wally B. | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Alvy Ray Smith? |
Սցենարիստ | Alvy Ray Smith? |
Պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար |
Դիստրիբյուտոր | Lucasfilm և Դիսնեյ+ |
Տևողություն | 2 րոպե |
Թվական | հուլիսի 25, 1984 |
pixar.com/andre-wally-b(անգլ.) |
Անդրեի և Ուոլի մեղվի արկածները (անգլ.՝ The adventures of André and Wally B.), ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին Փիքսար ընկերության կողմից և ցուցադրվել Խաղալիքների պատմություն լիամետրաժ մուլտֆիլմի ցուցադրությունից առաջ։ Ռեժիսորն Էլվի Ռեյ Սմիթն է։
Առաջին համակարգչային մուլտֆիլմն է մարդկության պատմության մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավոտյան անտառ։ Նոր արթնացած Անդրե անունով մարդուկին, որը որոշել է զբոսնել ծառերի մոտակայքում, հետապնդում է Ուոլի մեղուն, որն ուզում է խաղալ նրա հետ։ Սակայն Անդրեն չի ցանկանում խաղալ։ Նա մատով է ցույց տալիս Ուոլիի հետին ֆոնը։ Մեղուն շրջվում է, իսկ Անդրեն ծիծաղելով փախչում է։ Ուոլիին դա դուր չի գալիս։ Նա հասնում է Անդրեին և խայթում նրան։ Իրենից գոհ` նա հետ է թռչում, բայց Անդրեն նրա վրա է նետում իր գլխարկը, և մեղուն արագ թռչում է։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե (անգլ. André), զվարճալի մարդուկ, որն ունի մեծ քիթ, հագին` կարմիր գլխարկ, սպիտակ նախշավոր շապիկ, կարմիր վարտիք, ձեռնոցներ և կոշիկներ։ Նա չի սիրում խաղալ։ Անհրաժեշտության դեպքում հակառակորդի վրա է նետում իր գլխարկը։
- Ուոլի (անգլ. Wally B.), ուրախ մեղու, որը սիրում է խաղալ, բայց չի սիրում, երբ իրեն գրգռում և իրենից փախչում են։ Անհրաժեշտության դեպքում խայթում է նեղացնողին։
Ֆիլմի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հետ աշխատանքներն սկսել են դեռ 1983 թվականից՝ Փիքսար համակարգչային գրաֆիկների մշակման խմբում[1]։ Խմբի ամունն էր «Lucasfilm Graphics Group», և այն հիմնադրել էր Էդ Քեթմելլը։ Այդ ժամանակ խումբն արդեն աշխատում էր Աստղային պատերազմներ և Աստղային ճանապարհ ֆիլմերի հատուկ էֆեկտների ուղղությամբ։ Բայց կերպարների անիմացիայի մասին խումբը չէր էլ մտածում։ Ամեն ինչ փոխվում է, երբ խմբի անդամ է դառնում երիտասարդ նկարիչ-մուլտիպլիկատոր Ջոն Լասսետերը։ Նա շատ էր հետաքրքրվում համակարգչային տեխնոլոգիաներով, ինչի համար նրան չէին սիրում Դիսնեյ ընկերությունում, որտեղ նա նախկինում աշխատում է։
Դիսնեյի «Գահ» ֆիլմի թողարկումից հետո Լասսետերը խորը տպավորվել է այն տեխնոլոգիաներով, որոնք կարող է համակարգիչը առաջարկել նկարչին։ Սակայն, «Disney» կազմակերպությունը ոչինչ լսել անգամ չէր ցանկանում ծախսատար տեխնոլոգիաների մասին։ «Գահ»-ը անշահութաբեր նախագիծ է որակվել, իսկ «Disney»-ը չէր ցանկանում ռիսկի դիմել։ Դրա համար, Լասսետերն ստիպված էր «Disney»-ից տեղափոխվել «Lucasfilm»:
Ուոլթ Դիսնեյն իր ողջ կյանքի ընթացքում ձգտում էր ավելի շատ չափումներ ավելացնել իր անիմացիայում։ Ես նայում էի դրան և մտածում, որ սա հենց այն է, ինչին այդպես սպասում էր Ուոլթը։
Լասսետերը «Գահ» ֆիլմի մասին.[1]
Ֆիլմն, այնուամենայնիվ, ստեղծվում է։ Լասսետերին աշխատանքի են ընդունում որպես մուլտիպլիկատոր, սակայն սկզբում Լուկասը թերահավատորեն էր վերաբերվում մուլտիպլիկատորին։ Նրան աշխատանքի ընդունելու համար միջնորդում են Էդ Քետմելլը և Ռեյ Սմիթը։ Լասսետերը դառնում է այդ մուլտֆիլմի մուլտիպլիկատորը, իսկ Էլվի Ռեյ Սմիթը՝ ռեժիսորը։ Լասսետերը նաև հորինում է մուլտֆիլմի գլխավոր հերոսների՝ Անդրեի և Ուոլիի անունները, որոնք դրվել են Անդրե Գրեգորիի և Ուոլի Շոունի պատվին. վերջիններս «Իմ ընթրիքն Անդրեի հետ» ֆիլմի հերոսներն են։
Երկու տարի անց Սթիվ Ջոբսը գնում է «Lucasfilm» ընկերությունը։ Ընկերության նոր ղեկավարն է դառնում մուլտֆիլմի ռեժիսոր Էլվի Ռեյ Սմիթը։ Հենց նա է առաջին անգամ մտածել ընկերությանը տալ «Pixar» անվանումը։ Այսպես «Lucasfilm» ընկերության ենթաբաժինը դառնում է անիմացիոն «Փիքսար» ստուդիա։
Ավելի ուշ «Disney»-ը գնել է «Pixar» ընկերությունը։ Լեսսետերը եղել է «Pixar» ընկերության հիմնադիրներից մեկը և դրա առաջին մուլտֆիլմի՝ Խաղալիքների պատմության ռեժիսորը, որի հետ մեկտեղ ցուցադրել է «Անդրեի և Ուոլի մեղվի արկածները» մուլտֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Легендарные 3D-персонажи: Андрэ и Уолли». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- André and Wally B.(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում