Անդրեաս Կոռնելիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեաս Կոռնելիուս
դան․՝ Andreas Cornelius
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1993(1993-03-16)[2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Հասակ 193 սմ[1]
Քաշ 91 կգ[1]
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Բորդո
Համար 9
Պատանեկան կարիերա
Դանիա Հեկլա
Դանիա Ֆրեդար (Ամագեր)
Դանիա Կոպենհագեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Դանիա Կոպենհագեն 34 (18)
2013-2014 Անգլիա Կարդիֆ Սիթի 8 (0)
2014-2017 Դանիա Կոպենհագեն 86 (27)
2017-մ․հ․ Իտալիա Ատալանտա 23 (3)
2018-մ․հ․  Ֆրանսիա Բորդո 7 (1)
Ազգային հավաքական
2010-2011 Դանիա Դանիա (մինչև 18) 6 (2)
2011-2012 Դանիա Դանիա (մինչև 19) 14 (4)
2012 Դանիա Դանիա (երիտ․) 2 (0)
2012-մ․հ․ Դանիա Դանիա 24 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 6 նոյեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6 նոյեմբերի, 2018

Անդրեաս Կոռնելիուս (դան․՝ Andreas Cornelius, մարտի 16, 1993(1993-03-16)[2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Բորդո» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Կոռնելիուսը «Կոպենհագեն» ակումբի սան է։ Թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2013 թվականի ապրիլի 9-ին՝ Դանիայի առաջնության՝ «Օրհուս» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Սեզար Սանտինին[4]։ Մինչև մրցաշրջանի ավարտը հարձակվողը դաշտ է դուրս եկել ևս մեկ անգամ։

Հաջորդ առաջնության առաջին իսկ խաղում (2012 թվականի հուլիսի 15-ին ընդդեմ «Միդտյուլանի») Կոռնելիուսը խփել է իր առաջին գոլը «Կոպենհագենի» կազմում[5]։ 2012 թվականի օգոտսոսի 1-ին կայացած «Բրյուգե» ակումբի դեմ խաղում Կոռնելիուսը կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում[6]։ Մրցաշարի երրորդ փուլի՝ «Լիլ» ակումբի դեմ խաղում «Կոպենհագենի» կրած պարտությունից հետո Կոռնելիուսը դանիական ակումբի կազմում շարունակել է հանդես գալ Եվրոպայի լիգայում, որտեղ մասնակցել է վեց խաղի և խփել մեկ գոլ՝ գրավելով «Մոլդե» ակումբի դարպասը 2012 թվականի սեպտեմբերի 30-ին[7]։

2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Կարդիֆ Սիթի», որն առաջին անգամ պետք է հանդես գար անգլիական Պրեմիեր լիգայում։ Դանիացին ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր[8]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեաս Կոռնելիուսը հանդես է եկել Դանիայի պատանեկան հավաքականի մինչև 18 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։ 2012 թվականին հարձակվողը մասնակցել է երկու խաղի երիտասարդական հավաքականի կազմում։

Դանիայի ազգային հավաքականի կազմում Կոռնելիուսն իր նորամուտը կատարել է 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ մասնակցելով 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Չեխիայի հավաքականի դեմ խաղում՝ հանդիպման ավարտից 20 րոպե առաջ փոխարինելով Նիկոլայ Յորգենսենին[9]։ 2013 թվականի հունվարի 26-ին Կոռնելիուսը ձևակերպել է հեթ-տրիկ Կանադայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ խփելով իր առաջին գոլերը հօգուտ Դանիայի ազգային հավաքականի[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիա Կոպենհագեն

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 12-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Մայրցամաքային գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դանիա Կոպենհագեն 2011/12 Սուպերլիգա 2 0 0 0 0 0 2 0
2012/13 26 17 10 1 2 1 38 19
Ընդհանուր 28 17 10 1 2 1 40 19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Andreas Cornelius» (ֆրանսերեն). girondins.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 9.9.2018-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Transfermarkt» (գերմաներեն) — «Орхус» — «Копенгаген» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Transfermarkt» (գերմաներեն) — «Կոպենհագեն» — «Միդտյուլան» 4:2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  6. «ՈՒԵՖԱ պաշտոնական կայք» — «Կոպենհագեն» — «Բրյուգե» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  7. «ՈՒԵՖԱ պաշտոնական կայք» — «Կոպենհագեն» — «Մոլդե» 2:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Кардифф Сити» приобрёл лучшего бомбардира чемпионата Дании Корнелиуса
  9. «ՈՒԵՖԱ պաշտոնական կայք» — Դանիա — Չեխիա 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Transfermarkt» (գերմաներեն) — Կանադա — Դանիա 0:4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Կոռնելիուս» հոդվածին։