Jump to content

Անդրե Ստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Ստիլ
ֆր.՝ André Stil
Ծնվել էապրիլի 1, 1921(1921-04-01)[1][2][3]
ԾննդավայրԷրնի
Վախճանվել էսեպտեմբերի 3, 2004(2004-09-03)[2][3][4] (83 տարեկան)
Վախճանի վայրԿամելա
ԳերեզմանԿամելա
Մասնագիտությունգրող, սցենարիստ և լրագրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԼիլի համալսարան
Ժանրերվեպ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼ'Յումանիտե
Պարգևներ
 André Stil Վիքիպահեստում

Անդրե Ստիլ (ֆր.՝ André Stil, ապրիլի 1, 1921(1921-04-01)[1][2][3], Էրնի - սեպտեմբերի 3, 2004(2004-09-03)[2][3][4], Կամելա), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, Դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ (1942

Ավարտել է Լիլի համալսարանը։ 1945—1949 թվականներին եղել է ՖԿԿ կուսաշխատող, լրագրող։ 1950-1959 թվականներին՝ «Հումանիտե» («L’Humanite») թերթի գլխավոր խմբագիր, ապա գրական տեսաբան։ Եղել է ՖԿԿ-ի Կենտկոմի անդամության թեկնածու, ապա՝ անդամ (1950-1969 թթ.)։ Պատմվածքների առաջին ժողովածուներում («Հանքափոր» հպարտ բառը, ընկերներ», 1949, «Սենը» ծով է դուրս եկել», 1950) փորձել է պատկերել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում տիրող իրադրությունը, աշխատավորների պայքարը հանուն իրենց իրավունքների պաշտպանության՝ ընդդեմ Հնդկաչինում շարունակվող գաղութային պատերազմի։ «Առաջին հարվածը» (1951 - 1953, 1952, հայկական հրատարակչություն 1955) եռապատում նկարագրել է ֆրանսիացիների հայրենասիրական պայքարն ընդդեմ երկրում ամերիկական ռազմական բազաների ստեղծման։ «Դրված է երջանկության հարցը» շարքը միավորում է Անդրե Ստիլի հետագա շրջանի ստեղծագործությունները («Մենք միմյանց կսիրենք վաղը», 1957, «Փլուզում», 1960, «Վերջին քառոր՛դ ժամը», 1962, «Գնանք պարելու, Վիոլին», 1964, «Անդրե», 1965, «Գեղեցիկ է ինչպես մարդը», 1968, «Ո՛վ», 1969, վեպեր, «Ցավ», 1961, «Երկնքի տեսարան», 1967, «Ծաղիկներ սխալմամբ», 1973, պատմվածքների ժողովածուներ), որոնք նվիրված են ժամանակակից Ֆրանսիային. նրա հասարակ մարդկանց կյանքին, աշխատանքին ու պայքարին, երիտասարդ ֆրանսիացիների հոգևոր ձևավորմանը, բանվորական համերաշխությանը և այլ հարցերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Стиль Андре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ստիլ» հոդվածին։