Անդրե Իգուադալա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անդրե Իգուադալա Andre Iguodala | |||||
Դիրքը | թեթև հարձակվող/ հարձակվող պաշտպան (սվինգմեն) | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 4, 9, 28 | ||||
Ի ծնե տրված անունը | Անդրե Թայլեր Իգուադալա Andre Tyler Iguodala | ||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 1984 (40 տարեկան) | ||||
Ծննդավայր | Սպրինգֆիլդ, Իլինոյս, ԱՄՆ | ||||
Հասակ | 1,98 մ | ||||
Քաշ | 94 կգ | ||||
Դպրոց | Լանֆիեր (Սպրինգֆիլդ, Իլինոյս) | ||||
համալսարան | Արիզոնա (2002–2004) | ||||
Դրաֆթի տարի | 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (2004-2012) Դենվեր Նագեթս (2012–2013) Գոլդեն սթեյթ Ուորիորս (2013-2019) Մայամի Հիթ (2019-2021) Գոլդեն սթեյթ Ուորիորս (2021-2023) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Անդրե Թայլեր Իգուադալա (անգլ.՝ Andre Tyler Iguodala, հունվարի 28, 1984, Սփրինգֆիլդ, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ 19 մրցաշրջան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Ծնվել է Սպրինգֆիլդում (Իլինոյս նահանգ), որտեղ գտնվող Լանֆիերի ավագ դպրոցում էլ անցկացրել է ավագ դպրոցի բասկետբոլային կարիերան՝ մինչ տեղափոխվելը Արիզոնայի համալսարան։ Համալսարանային առաջնություններում 2 տարի ներկայացնելով «Արիզոնա Ուայլդքեթս» թիմը՝ Իգուադալան 2004 թվականին պաշտոնապես մուտք է գործում NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 9-րդը առաջին ռաունդում՝ «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից։ 2004 թ.-ից մինչև 2012 թվականը Իգուադալան անցկացնում է «Սիքսերսի» կազմում՝ կարիերայի սկզբնամասում լինելով Ալեն Այվերսոնի թիմակիցը։ 2012 թվականի օգոստոսի 10-ին Իգուադալան փոխանակվում է Դենվեր Նագեթսի հետ։ Փոխանակման մեջ ներառված են լինում նաև Էնդրյու Բայնեմը, ով տեղափոխվում է «Ֆիլադելֆիա» և Դուայթ Հովարդը, ով էլ իր հերթին հայտնվում է «Լոս Անջելես Լեյքերսում»։
2015, 2017, 2018 և 2022 թվականներին, «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կազմում դարձել է NBA չեմպիոն, ընդ որում՝ առաջին տարում արժանացել է գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակին։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է ոսկե մեդալակիր Լոնդոնի 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում և ՖԻԲԱ-ի 2010 թվականի աշխարհի առաջնությունում։ Եղել է նաև մինչև 18 տարեկանների ազգային հավաքականի անդամ, որի կազմում էլ դարձել է բրոնզե մեդալակիր 2002 թվականի ամերիկյան առաջնությունում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-08-15 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Իգուադալա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1984 ծնունդներ
- Հունվարի 28 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսի բասկետբոլիստներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Մայամի Հիթի բասկետբոլիստներ
- Դենվեր Նագեթսի բասկետբոլիստներ