Անդրե Իգուադալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Իգուադալա
Andre Iguodala

Դիրքը թեթև հարձակվող/ հարձակվող պաշտպան
(սվինգմեն)
Համար № 4, 9, 28
Ի ծնե տրված անունը Անդրե Թայլեր Իգուադալա
Andre Tyler Iguodala
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սպրինգֆիլդ, Իլինոյս, ԱՄՆ
Հասակ 1,98 մ
Քաշ 94 կգ
Դպրոց Լանֆիեր
(Սպրինգֆիլդ, Իլինոյս)
համալսարան Արիզոնա (2002–2004)
Դրաֆթի տարի 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (2004-2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս (2012–2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն սթեյթ Ուորիորս (2013-2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ (2019-2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն սթեյթ Ուորիորս (2021-2023)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2015, 2017, 2018, 2022)
  • NBA գերեզրափակչի MVP (2015)
  • NBA աստղ (2012)
  • NBA All-Defensive երկրորդ թիմ (2010)
  • NBA-ի նորեկների մարտահրավերի հանդիպման MVP (2005)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2004)
  • All-Pac-10 առաջին թիմ (2004)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Լոնդոն 2012
Ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Թուրքիա 2012

Անդրե Թայլեր Իգուադալա (անգլ.՝ Andre Tyler Iguodala, հունվարի 28, 1984(1984-01-28), Սփրինգֆիլդ, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ 19 մրցաշրջան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ծնվել է Սպրինգֆիլդում (Իլինոյս նահանգ), որտեղ գտնվող Լանֆիերի ավագ դպրոցում էլ անցկացրել է ավագ դպրոցի բասկետբոլային կարիերան՝ մինչ տեղափոխվելը Արիզոնայի համալսարան։ Համալսարանային առաջնություններում 2 տարի ներկայացնելով «Արիզոնա Ուայլդքեթս» թիմը՝ Իգուադալան 2004 թվականին պաշտոնապես մուտք է գործում NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 9-րդը առաջին ռաունդում՝ «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից։ 2004 թ.-ից մինչև 2012 թվականը Իգուադալան անցկացնում է «Սիքսերսի» կազմում՝ կարիերայի սկզբնամասում լինելով Ալեն Այվերսոնի թիմակիցը։ 2012 թվականի օգոստոսի 10-ին Իգուադալան փոխանակվում է Դենվեր Նագեթսի հետ։ Փոխանակման մեջ ներառված են լինում նաև Էնդրյու Բայնեմը, ով տեղափոխվում է «Ֆիլադելֆիա» և Դուայթ Հովարդը, ով էլ իր հերթին հայտնվում է «Լոս Անջելես Լեյքերսում»։

2015, 2017, 2018 և 2022 թվականներին, «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կազմում դարձել է NBA չեմպիոն, ընդ որում՝ առաջին տարում արժանացել է գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակին։

Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է ոսկե մեդալակիր Լոնդոնի 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում և ՖԻԲԱ-ի 2010 թվականի աշխարհի առաջնությունում։ Եղել է նաև մինչև 18 տարեկանների ազգային հավաքականի անդամ, որի կազմում էլ դարձել է բրոնզե մեդալակիր 2002 թվականի ամերիկյան առաջնությունում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]