Անդրանիկ Կոթողյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Կոթողյան
Ծնվել էհունիսի 15, 1904(1904-06-15)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1982(1982-01-01) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1954)
Մասնագիտությունմեղվաբույծ
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Անդրանիկ Մարտիրոսի Կոթողյան (հունիսի 15, 1904(1904-06-15), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 1, 1982(1982-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեղվաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1958)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1936 թվականից դասախոսել է Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում։ 1944-1961 թթ. եղել է Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ մեղվաբուծության և մանր եղջերավոր անասնապահության բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանի մեղվաբուծության զարգացման պատմությանը, մեղվի ընտանիքների բազմացման, օժանդակ մայրերի օգտագործման հարցերին, մեղուների նոր պոպուլյացիաների խոշորացված հիբրիդների ստեղծմանը։ Կոթողյանին է պատկանում մեկ մեղվաընտանիքից ստացված մեղրի (304 կգ) և մեղրամոմի (14 կգ) համաշխարհային ռեկորդը (1940)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 507