Անդրանիկ Կոթողյան
Անդրանիկ Կոթողյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1904 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 1, 1982 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954) և պրոֆեսոր (1958) |
Մասնագիտություն | մեղվաբույծ |
Աշխատավայր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Անդրանիկ Մարտիրոսի Կոթողյան (հունիսի 15, 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 1, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեղվաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1958)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1936 թվականից դասախոսել է Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում։ 1944-1961 թթ. եղել է Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ մեղվաբուծության և մանր եղջերավոր անասնապահության բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանի մեղվաբուծության զարգացման պատմությանը, մեղվի ընտանիքների բազմացման, օժանդակ մայրերի օգտագործման հարցերին, մեղուների նոր պոպուլյացիաների խոշորացված հիբրիդների ստեղծմանը։ Կոթողյանին է պատկանում մեկ մեղվաընտանիքից ստացված մեղրի (304 կգ) և մեղրամոմի (14 կգ) համաշխարհային ռեկորդը (1940)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 507)։ ![]() |
- Հունիսի 15 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 1 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մեղվաբույծներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին