Անատոլի Դիմարով
Անատոլի Դիմարով ուկրաիներեն՝ Анато́лій Андрі́йович Діма́ров | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1922[1] |
Ծննդավայր | Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | հունիսի 29, 2014 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ժանրեր | պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Անատոլի Դիմարով (ուկրաիներեն՝ Дімаров Анатолій Андрійович, մայիսի 5, 1922[1], Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 29, 2014, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1949)։ Ուկրաինայի դեմոկրատական կուսակցության անդամ (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Դիմարովը ծնվել է Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և զորակոչվել բանակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է արևմտյան ճակատում, եղել է 371-րդ հրաձգային գնդի հրաձիգ։ 1941 թվականի հուլիսին լրջորեն վիրավորվել է, զորացրվել է 1943 թվականին, այնուհետև կռվել է պարտիզանական ջոկատում։ Աշխատել է գյուղսովետի քարտուղար, այնուհետև՝ «Սովետսկայա Ուկրաինա» թերթում, եղել է «Ռադյանսկի պիսմենիկ» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ 1950-1951 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, 1951-1953 թվականներին՝ Լվովի մանկավարժական ինստիտուտում[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքների առաջին գիրքը՝ «Հյուրեր Վոլինից», լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև տպագրվել են մի շարք գրքեր՝ վեպեր, վիպակներ, նովելներ, պատմվածքների ժողովածուներ։
- «Վոլինյան լեգենդներ», 1956
- «Կապիտանի որդին», 1958
- «Նրա ընտանիքը»
- «Կուռք»
- «Եվ կլինեն մարդիկ»
- «Ցավ և ցասում»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական ծառայություն» մեդալ, 1945
- Հայրենական պատերազմի I աստիճանի մեդալ, 1946
- Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ «Ցավ և ցասում» վեպի համար, 1982
- Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան, 2006
- Միխայիլ Կոցյուբինսկի մրցանակ, 2008
- Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան, 2012
- «Ուկրաինայի ոսկե գրող» գրական նշան, 2012
- Քրիստոս փրկչի շքանշան, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Штонь Г. Історія української літератури XX ст. - Кн.2. - К.:Либідь, 1998.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 5 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հունիսի 29 մահեր
- 2014 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Քաղցկեղից մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ