Անատոլի Դիմարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Դիմարով
ուկր.՝ Анато́лій Андрі́йович Діма́ров
Անատոլի Դիմարով.jpg
Ծնվել է մայիսի 5, 1922(1922-05-05)
Ծննդավայր Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել է հունիսի 29, 2014(2014-06-29) (92 տարեկանում)
Վախճանի վայր Կիև, Ուկրաինա
Մասնագիտություն գրող և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու ուկրաիներեն
Ազգություն ուկրաինացի
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ժանրեր պատմվածք
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Անատոլի Դիմարով (ուկր.՝ Дімаров Анатолій Андрійович, մայիսի 5, 1922(1922-05-05), Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 29, 2014(2014-06-29), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող: Ուկրաինայի գրողների միության անդամ (1949)։ Ուկրաինայի դեմոկրատական կուսակցության անդամ (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Դիմարովը ծնվել է Պոլտավայի մարզի Միրգորոդ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ 1940 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և զորակոչվել բանակ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է արևմտյան ճակատում, եղել է 371-րդ հրաձգային գնդի հրաձիգ։ 1941 թվականի հուլիսին լրջորեն վիրավորվել է, զորացրվել է 1943 թվականին, այնուհետև կռվել է պարտիզանական ջոկատում։ Աշխատել է գյուղսովետի քարտուղար, այնուհետև՝ «Սովետսկայա Ուկրաինա» թերթում, եղել է «Ռադյանսկի պիսմենիկ» հրատարակչության գլխավոր խմբագիրը։ 1950-1951 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, 1951-1953 թվականներին՝ Լվովի մանկավարժական ինստիտուտում[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների առաջին գիրքը՝ «Հյուրեր Վոլինից», լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև տպագրվել են մի շարք գրքեր՝ վեպեր, վիպակներ, նովելներ, պատմվածքների ժողովածուներ։

  • «Վոլինյան լեգենդներ», 1956
  • «Կապիտանի որդին», 1958
  • «Նրա ընտանիքը»
  • «Կուռք»
  • «Եվ կլինեն մարդիկ»
  • «Ցավ և ցասում»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայություն» մեդալ, 1945
  • Հայրենական պատերազմի I աստիճանի մեդալ, 1946
  • Տարաս Շևչենկոյի անվան ՈւԽՍՀ պետական մրցանակ «Ցավ և ցասում» վեպի համար, 1982
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան, 2006
  • Միխայիլ Կոցյուբինսկի մրցանակ, 2008
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան, 2012
  • «Ուկրաինայի ոսկե գրող» գրական նշան, 2012
  • Քրիստոս փրկչի շքանշան, 2012

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Штонь Г. Історія української літератури XX ст. - Кн.2. - К.:Либідь, 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]