Անահիտ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Շաքոյի Մարտիրոսյան | |
---|---|
մարտի 13, 1971 | |
Ծննդավայր | գ. Չարդախլու |
Ծառայության տարիներ | 1992-1994 |
Կոչում | Փոխգնդապետ |
Պարգևներ |
Անահիտ Մարտիրոսյան Շաքոյի (ծնվել է մարտի 13,1971, Բաքու), ազատամարտիկ, բուժքույր։ «Անահիտ» ջոկատի հրամանատար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բաքվի նավթաքիմիայի ինստիտուտը (1987)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքվում ապրելով ամեն օր սարսափելի դեպքերի մասին էին լսում ու ականատես լինում։ Ամուսնու հետ որոշում են վերցնել երեխաներին ու գալ Հայաստան։
1989 թ հոկտեմբերի 27-ին առավոտյան ճանապարհ են ընկնում, երկու թաղամաս էլ չէին անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ էր, կտրում են նրանց ճանապարհն, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։ Անահիտը և որդիները հրաշքով փրկվելով հասանում են օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռով մեկնում Երևան։ Երևանից էլ տեղափոխվում Բագրատաշեն գյուղ (ՀՀ Տավուշի մարզ)։ Անահիտի ծնողների մոտ։
Զինվորական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թ․-ի հոկտեմբերին թողնելով երեխաներին ծնողների մոտ մեկնում է առաջին գիծ՝ վրեժ լուծելու։ Հավաքակայանում մերժում են նրան տարիքից շատ ավելի փոքր՝ 24տ․ 45կգ, երևալու պատճառով։ Սակայն ադրբեջաներեն իմանալու շնորհիվ նա կարողանում է մեկնել մարտի դաշտ՝ որպես բուժքույր։
Մարաղայից հետո,երբ ապաքինվեցին իր փրկած 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը։ Որը գտնվում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի ենթարկայությանը։ Պարգև Սրբազանը այդ ջոկատին կցեց նաև Ռուսաստանից ժամանած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին։ Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը։
1992 թվականի ապրիլից ղեկավարեց «Անահիտ» ջոկատը։
1992-ին նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց և կատաղի դիմադրություն ցույց տվեց։ «Անահիտ» ջոկատին հաջողվեց հակառակորդին շրջափակման մեջ գցել և 14 հոգու գերևարել։ Նրանց թվում Անահիտի Բաքվի հարևանն էր, ում հայրն ադրբեջանցի էր, մայրը՝ հայ։
1993-ի օգոստոսի 26-ին Մարտակերտում նրա կողքին արկ է պայթել, դրանից հետո վեց ամիս կուրացել է։ Ընդհանուր թվով 28 վիրահատություն է տարել։
1992-1994 թվականներին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է։
1994 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։
ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1996)։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թ. պարգևատրվել է Արիության մեդալով[1]։
2014 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |