Անահիտ Մակինցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Մակինցյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1925(1925-09-13)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էմարտի 12, 2015(2015-03-12) (89 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունթարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
ԱշխատավայրԽուդոժեստվեննայա լիտերատուրա
ԱմուսինԳեորգի Աղաբալյանց

Անահիտ Պողոսի Մակինցյան (սեպտեմբերի 13, 1925(1925-09-13), Միլան, Իտալիայի թագավորություն - մարտի 12, 2015(2015-03-12), Մոսկվա, Ռուսաստան), հայ գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական և ռուսական բանասիրական ֆակուլտետները։ 1954 թվականին նկարահանվել է «Մանրուք» հայկական ֆիլմում։ Հետագայում տեղափոխվել է Կրասնոդար, 1961 թվականից բնակվում է Մոսկվայում։ 1967-1992 թվականներին աշխատել է «Գեղարվեստական գրականություն» հրատարակչությունում՝ որպես «ԽՍՀՄ ազգերի գրականության» գլխավոր խմբագիր։ Մակինցյանի խմբագրության տարիներին հրատարակվել է ավելի քան 200 գիրք և ժողովածու։ Գրել է «Շտրիխներ դիմանկարին» գիրքը՝ նվիրված հոր՝ Պողոս Մակինցյանի հիշատակին[1][2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Պողոս Մակինցյան
  • Մայրը՝ Եվգենյա Սեբար
  • Ամուսին՝ Գեորգի Աղաբալյանց, գինու քիմիայի և տեխնոլոգիայի բնագավառի գիտնական
  • Դուստր՝ Եվգենյա Աղաբալյանց
  • Դուստր՝ Կարինե Ավագյանց (Աղաբալյանց)
  • Թոռներ՝ Վիկտորյա Ավագյանց
    • Անահիտ Կարպովա
    • Գևորգ Ավագյանց
    • Նիկիտա Կարպով
    • Գայանե Ավագյանց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վախից Չարենցի ստեղծագործությունները վառեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Անահիտ Մակինցյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]