Անահիտ Մակինցյան
Արտաքին տեսք
Անահիտ Մակինցյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1925 |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 12, 2015 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ |
Աշխատավայր | Խուդոժեստվեննայա լիտերատուրա |
Ամուսին | Գեորգի Աղաբալյանց |
Անահիտ Պողոսի Մակինցյան (սեպտեմբերի 13, 1925, Միլան, Իտալիայի թագավորություն - մարտի 12, 2015, Մոսկվա, Ռուսաստան), հայ գրող, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական և ռուսական բանասիրական ֆակուլտետները։ 1954 թվականին նկարահանվել է «Մանրուք» հայկական ֆիլմում։ Հետագայում տեղափոխվել է Կրասնոդար, 1961 թվականից բնակվում է Մոսկվայում։ 1967-1992 թվականներին աշխատել է «Գեղարվեստական գրականություն» հրատարակչությունում՝ որպես «ԽՍՀՄ ազգերի գրականության» գլխավոր խմբագիր։ Մակինցյանի խմբագրության տարիներին հրատարակվել է ավելի քան 200 գիրք և ժողովածու։ Գրել է «Շտրիխներ դիմանկարին» գիրքը՝ նվիրված հոր՝ Պողոս Մակինցյանի հիշատակին[1][2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Պողոս Մակինցյան
- Մայրը՝ Եվգենյա Սեբար
- Ամուսին՝ Գեորգի Աղաբալյանց, գինու քիմիայի և տեխնոլոգիայի բնագավառի գիտնական
- Դուստր՝ Եվգենյա Աղաբալյանց
- Դուստր՝ Կարինե Ավագյանց (Աղաբալյանց)
- Թոռներ՝ Վիկտորյա Ավագյանց
- Անահիտ Կարպովա
- Գևորգ Ավագյանց
- Նիկիտա Կարպով
- Գայանե Ավագյանց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վախից Չարենցի ստեղծագործությունները վառեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Անահիտ Մակինցյանի մասին zarkfoundation.com կայքում».