Այտանա Բոնմատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այտանա Բոնմատի
կատ.՝ Aitana Bonmatí i Conca
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Սան Պեդրո դե Ռիբաս, Garraf[3][4]
Հասակ 1,61 մետր
Դիրք կիսապաշտպան

Այտանա Բոնմատի Կոնկա իսպ.՝ Aitana Bonmatí Conca. Իսպաներեն արտասանություն՝ [ajˈtana βommaˈti];[Ն 1] հունվարի 18, 1998(1998-01-18)[1][2], Սան Պեդրո դե Ռիբաս, Garraf[3][4]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնությանը մասնակցող «Բարսելոնա» թիմի և Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կիսաապաշտպան[9]։

Այտանան 14 տարեկանից խաղացել է «Բարսելոնա»-ի պատանեկան թիմում, 2015-2016 մրցաշրջանի ավարտին ընդգրկվել է այդ ակումբի առաջին թիմի կազմում[10]։

2019 թ. մայիսի 23-ին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2022 թվականը[11]։

Հաջողությամբ հանդես է եկել նաև Իսպանիայի մինչև 17, ապա՝ մինչև 19 և 20 տարեկան աղջիկների հավաքականների կազմում, 2017 թ. նոյեմբերից ընդգրկվել ազգային հավաքականում և մասնակցել աշխարհի առաջնության որակավորման ու եզրափակչ փուլերի խաղերին[12][13]։

Այտանան խոստովանել է, որ իր ֆուտբոլային կուռքերը Խավին և Անդրես Ինիեստան են[14]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհու գործունեությանը զուգընթաց՝ նա սովորում է Ռամոն Լիուլի անվան համալսարանում[15][16]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա 2» թիմի կազմում
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի երկրորդ խմբի՝ Segunda División-ի առաջնության 2015–16 մրցաշրջանի հաղթող
«Բարսելոնա ՖԱ» թիմի կազմում
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնության հաղթող - 2019–20, 2020–21, 2021–22 մրցաշրջաններ
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2020–21[17]
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2017, 2018, 2020, 2021
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության հաղթող - 2019–20, 2021–22
  • Կատալոնիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2016, 2017, 2018, 2019
Իսպանիայի աղջիկների ֆուտբոլի հավաքականների կազմում
  • FIFA U-20 գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2018
  • FIFA U-17 գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2014
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2015, ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2014
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2017, ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2016
Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում
  • Կիպրոսի գավաթի խաղարկության հաղթող - 2018[18]

Անհատական ձեռքբերումներ

  • ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2022[19]
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2015
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության ամենաարժեքավոր խաղացող - 2019-20
  • Կատալոնիայի «Տարվա լավագույն խաղացող» - 2019
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցախաղի ամենաարժեքավոր խաղացող - 2021
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի անդամ - 2020–21
  • Բարսայի լավագույն խաղացողի մրցանակ 2020–21[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.fcbarcelona.cat/ca/futbol/femeni-a/jugadors/711891/aitana
  4. 4,0 4,1 4,2 https://www.marca.com/futbol/futbol-femenino/seleccion/2023/08/14/64d8b977268e3e1e2f8b45aa.html
  5. https://www.vilaweb.cat/noticies/aitana-bonmati-premi-millor-futbolista-uefa/
  6. https://www.goal.com/en/lists/womens-ballon-dor-2023-power-rankings/blt8df3c685f477b13f#cs4bd3b125a530001a
  7. https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  8. https://www.marca.com/futbol/premios-the-best/2024/01/15/65a50bd446163f1c7c8b458a.html
  9. «Aitana Bonmati - UEFA.com». uefa.com. UEFA. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  10. «Aitana Bonmatí:». futfem. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «Barcelone:». fcbarcelona.
  12. «ESPAGNE:». sefutbol. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «liste sélection:». l'équipe. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  14. Villarrubia, Begoña (2018 թ․ հոկտեմբերի 14). «Aitana Bonmatí: "Empieza a interesar que seamos visibles"». mundodeportivo.com. Mundo Deportivo. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  15. «Aitana Bonmatí: "Siempre quiero llegar más alto de donde estoy"». europapress.es. Europa Press. 2019 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  16. Villarrubia, Begoña (2017 թ․ սեպտեմբերի 22). «Aitana Bonmatí, la perla de la cantera del Barça». mundodeportivo.coom. Mundo Deportivo. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  17. «Chelsea 0-4 Barcelona: Barça surge to first Women's Champions League title». UEFA.com. 2021 թ․ մայիսի 16. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  18. «Tournoi de Chypre:». rfef.es. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «UEFA Women's EURO 2022 Team of the Tournament announced». UEFA.com. 2022 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Frenkie de Jong and Aitana Bonmatí win Barça Players Award20/21». www.fcbarcelona.com (անգլերեն). FC Barcelona. 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտանա Բոնմատի» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found