Այտանա Բոնմատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այտանա Բոնմատի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1998(1998-01-18)[1][2] (25 տարեկան)
Հասակ 1,61 մետր
Դիրք կիսապաշտպան

Այտանա Բոնմատի Կոնկա իսպ.՝ Aitana Bonmatí Conca. Իսպաներեն արտասանություն՝ [ajˈtana βommaˈti];[Ն 1] հունվարի 18, 1998(1998-01-18)[1][2]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնությանը մասնակցող «Բարսելոնա» թիմի և Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կիսաապաշտպան[3]։

Այտանան 14 տարեկանից խաղացել է «Բարսելոնա»-ի պատանեկան թիմում, 2015-2016 մրցաշրջանի ավարտին ընդգրկվել է այդ ակումբի առաջին թիմի կազմում[4]։

2019 թ. մայիսի 23-ին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2022 թվականը[5]։

Հաջողությամբ հանդես է եկել նաև Իսպանիայի մինչև 17, ապա՝ մինչև 19 և 20 տարեկան աղջիկների հավաքականների կազմում, 2017 թ. նոյեմբերից ընդգրկվել ազգային հավաքականում և մասնակցել աշխարհի առաջնության որակավորման ու եզրափակչ փուլերի խաղերին[6][7]։

Այտանան խոստովանել է, որ իր ֆուտբոլային կուռքերը Խավին և Անդրես Ինիեստան են[8]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհու գործունեությանը զուգընթաց՝ նա սովորում է Ռամոն Լիուլի անվան համալսարանում[9][10]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա 2» թիմի կազմում
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի երկրորդ խմբի՝ Segunda División-ի առաջնության 2015–16 մրցաշրջանի հաղթող
«Բարսելոնա ՖԱ» թիմի կազմում
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնության հաղթող - 2019–20, 2020–21, 2021–22 մրցաշրջաններ
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթող - 2020–21[11]
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2017, 2018, 2020, 2021
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության հաղթող - 2019–20, 2021–22
  • Կատալոնիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2016, 2017, 2018, 2019
Իսպանիայի աղջիկների ֆուտբոլի հավաքականների կազմում
  • FIFA U-20 գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2018
  • FIFA U-17 գավաթի խաղարկության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2014
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2015, ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2014
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2017, ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակից - 2016
Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում
  • Կիպրոսի գավաթի խաղարկության հաղթող - 2018[12]

Անհատական ձեռքբերումներ

  • ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2022[13]
  • ՈՒԵՖԱ-ի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2015
  • Իսպանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության ամենաարժեքավոր խաղացող - 2019-20
  • Կատալոնիայի «Տարվա լավագույն խաղացող» - 2019
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցախաղի ամենաարժեքավոր խաղացող - 2021
  • ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի անդամ - 2020–21
  • Բարսայի լավագույն խաղացողի մրցանակ 2020–21[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Aitana Bonmati - UEFA.com»։ uefa.com։ UEFA։ Վերցված է 25 January 2020 
  4. https://web.archive.org/web/20220318235351/http://www.futfem.cat/flaixos/2093-aitana-bonmati-fa-el-salt-al-primer-equip։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-18-ին 
  5. https://www.fcbarcelona.cat/ca/futbol/femeni-a/noticies/1224650/aitana-pamela-tajonar-i-gemma-font-rubriquen-la-seva-continuitat?hootPostID=18049d25a23dceddf40165318f120047 
  6. https://web.archive.org/web/20190608055017/https://www.sefutbol.com/en/match-report-masterclass-and-reward-end-2017-high-4-0։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին 
  7. https://web.archive.org/web/20190601133443/https://www.lequipe.fr/Football/Actualites/Irene-paredes-psg-et-virginia-torrecilla-montpellier-dans-les-23-espagnoles/1020805։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-01-ին 
  8. Villarrubia Begoña (14 October 2018)։ «Aitana Bonmatí: "Empieza a interesar que seamos visibles"»։ mundodeportivo.com։ Mundo Deportivo։ Վերցված է 9 February 2020 
  9. «Aitana Bonmatí: "Siempre quiero llegar más alto de donde estoy"»։ europapress.es։ Europa Press։ 10 November 2019։ Վերցված է 25 January 2020 
  10. Villarrubia Begoña (22 September 2017)։ «Aitana Bonmatí, la perla de la cantera del Barça»։ mundodeportivo.coom։ Mundo Deportivo։ Վերցված է 8 February 2020 
  11. «Chelsea 0-4 Barcelona: Barça surge to first Women's Champions League title»։ UEFA.com։ 16 May 2021։ Վերցված է 16 May 2021 
  12. https://web.archive.org/web/20211026202613/https://www.rfef.es/noticias/cronica-seleccion-femenina-se-gana-estar-mejores-2-0։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին 
  13. «UEFA Women's EURO 2022 Team of the Tournament announced»։ UEFA.com։ 2 August 2022։ Վերցված է 2 August 2022 
  14. «Frenkie de Jong and Aitana Bonmatí win Barça Players Award20/21»։ www.fcbarcelona.com (անգլերեն)։ FC Barcelona։ 30 June 2021։ Վերցված է 1 September 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found