Այվան Թոունի
Այվան Թոունի անգլ.՝ Ivan Toney | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Նորտհեմպտոն, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Այվան Բենջամին Եղիա Թոունի (անգլ.՝ Ivan Benjamin Elijah Toney; մարտի 16, 1996[1], Նորտհեմպտոն, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի և Անգլիայի հավաքականի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նորթհեմփթոն Թաուն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաունին ծնվել է Անգլիայի Նորթհեմփթոնշիր կոմսության Նորթհեմփթոն քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Նորթհեմփթոն Թաուն» ակումբում։ Առաջին թիմում նորամուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 13-ին «Բրեդֆորդ Սիթիի» դեմ գավաթային խաղում «Վելի Փերեյդ»-ում, որտեղ փոխարինել է Լյուիս Ուիլսոնին խաղավերջում[2]։ 16 տարեկանում դարձել է «Նորթհեմփթոն Թաունի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ակումբի գոյության ողջ պատմության ընթացքում[3]։ Հաջորդ օրը Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկությունում «Յորք Սիթիի» դեմ խաղում Թոունին խփել է 4 գոլ, հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով հաղթանակով[3]։
Անգլիայի երկրորդ լիգայում Թոունին իր նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Մորկամի» դեմ տնային խաղում, որտեղ հանդիպման 74-րդ րոպեին փոխարինել է Բեն Տոզերին[4]։ Երկրորդ լիգայում իր առաջին գոլը Թոունին խփել է 2014 թվականի ապրիլի 26-ին «Դագենեմ Ընդ Ռեդբրիջ»-ի դեմ խաղում[5]։ Այդ խաղում նա երկու գոլ է խփել, խաղն ավարտվել է 3:0 հաշվով։ Մայիսի 3-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ մրցաշրջանի վերջին խաղում Թաունին գլխով գոլ խփեց, «Նորթհեմփթոն Թաունը» հաղթեց այս հանդիպումը 3:1 հաշվով և խուսափեց ազգային կոնֆերանս դուրս գալուց[6]։
2014 թվականի օգոստոսի 13-ին Թոունին ֆուտբոլային լիգայի գավաթի առաջին փուլում գլխով խփեց «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դարպասը, Թաունիի թիմը հաղթեց 3-2 հաշվով[7]։ 2014/15 մրցաշրջանում իր առաջին գոլը Թոունին խփել է սեպտեմբերի 20-ին «Աքրինգթոն Սթենլիի» դեմ խաղում։ Այդ խաղում նա երկու գոլ է խփել, սակայն հանդիպումը պարտվել է 4:5 հաշվով[8]։ Մեկ շաբաթ անց նա խփեց միակ և հաղթական գոլը «Մորկամի» դեմ խաղում[9]։
2014 թվականի նոյեմբերին Թոունին մոտ էր 500 հազար ֆունտով «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս» տեղափոխվելուն։ Սակայն տրանսֆերը խափանվել է բուժզննումից հետո[10]։
«Նյուքասլ Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 6-ին Թոունին երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ[11]։ Առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ֆուտբոլի լիգայի գավաթի երկրորդ փուլում օգոստոսի 25-ին, որտեղ փոխարինեց Մասադիո Այդարին Նորթհեմփթոնի իր նախկին թիմի դեմ խաղի ավարտին[12]։ Սեպտեմբերի 26-ին իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ խաղում, 85-րդ րոպեին փոխարինեց Ալեքսանդար Միտրովիչին[13]։
Վարձակալություն «Բարնսլիում»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի նոյեմբերի 9-ին Թոունին վարձավճարով տեղափոխվել է «Բարնսլի», վարձակալության ժամկետը նախատեսված էր 28 օրով[14]։ Ակումբում նորամուտը նշել է հաջորդ օրը՝ «Յորք Սիթիի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[15]։ Դեկտեմբերի 5-ին իր առաջին գոլը խփեց «Ուիգան Ատլետիկի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հաջորդ փուլի խաղում, խաղն ավարտվեց 2:2 հաշվով, «Բարնսլին» 4:2 հաշվով հաղթեց 11 մետրանոցներով[16]։ Մեկ շաբաթ անց Թոունին խփեց առաջին գոլը լիգայում՝ «Կոլչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում[17]։
«Պիտերբորո Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 9-ին Այվան Թոունին պայմանագիր կնքեց «Պիտերբորո Յունայթեդ» ակումբի հետ[18]։ Մի շարք աղբյուրների տվյալներով՝ պայմանագիրը գնահատվել է 650 000 ֆունտ[19]։
2018/19 մրցաշրջանում Լիգա 1-ում և նույն մրցաշրջանի գավաթային հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել 55 խաղում և խփել 23 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն[20]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ[21] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նորթհեմփթոն Թաուն | 2012/13[22] | Լիգա 2 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2013/14[23] | 13 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 15 | 3 | ||
2014/15[24] | 40 | 8 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 44 | 10 | ||
Ընդհանուր | 53 | 11 | 3 | 1 | 2 | 1 | 2 | 0 | 60 | 13 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2015/16[20] | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Բարնսլի (վարձակալություն) | 2015/16[20] | Լիգա 1 | 18 | 1 | — | — | 2 | 0 | 20 | 1 | ||
Շրուսբերի Թաուն (վարձակալություն) | 2016/17 | 19 | 6 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 6 | |
Սկանտորպ Յունայթեդ (վարձակալություն) | 15 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 17 | 7 | ||
Ուիգան Ատլետիկ (վարձակալություն) | 2017/18 | 24 | 4 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 6 | |
Սկանտորպ Յունայթեդ (վարձակալություն) | 16 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 18 | 8 | ||
Պիտերբորո Յունայթեդ | 2018/19 | 44 | 16 | 4 | 4 | 1 | 0 | 6 | 3 | 55 | 23 | |
2019/20 | 32 | 24 | 4 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 39 | 26 | ||
Ընդհանուր | 76 | 40 | 8 | 6 | 2 | 0 | 8 | 3 | 94 | 49 | ||
Բրենտֆորդ | 2020/21 | Չեմպիոնշիպ | 45 | 31 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 49 | 31 |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 265 | 107 | 18 | 9 | 12 | 1 | 22 | 6 | 317 | 123 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Bradford 3 – 3 Northampton». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Aidy Boothroyd to call on Northampton Town youth players». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Northampton 0–0 Morecambe». BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Dag & Red 0–3 Northampton». BBC Sport. 2014 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Osborne, Chris (2014 թ․ մայիսի 3). «Northampton 3–1 Oxford Utd». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Wolves 2–3 Northampton». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Northampton 4–5 Accrington». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Morecambe 0–1 Northampton». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Wolves' Ivan Toney deal failed on a medical». Express and Star. 2014 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Ivan Toney: Newcastle United sign Northampton Town striker». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Newcastle 4-1 Northampton». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Bevan, Chris (2015 թ․ սեպտեմբերի 26). «Newcastle 2-2 Chelsea». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Toney Joins Tykes On Loan» (Press release). Newcastle United. 2015 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Barnsley 2-1 York City: Adam Hammill scores winning goal for Barnsley». Sky Sports. 2015 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Wigan 2 Barnsley 2: Barnsley win 4-2 on penalties». Yorkshire Post. 2015 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Colchester 2-3 Northampton». BBC Sport. 2015 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Posh swoop for Toney». Peterborough United F.C. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Swann, Alan (2018 թ․ օգոստոսի 9). «Ivan is ready to repay manager's faith as reports suggest Peterborough United paid a £650,000 fee for his services». Peterborough Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 «Games played by Ivan Toney in 2015-2019». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 25 Jule 2019-ին.
- ↑ Трофей Английской футбольной лиги, Матчи плей-офф первой лиги, матчи плей-офф 2 лиги
- ↑ «Games played by Ivan Toney in 2012/2013». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Games played by Ivan Toney in 2013/2014». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Games played by Ivan Toney in 2014/2015». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվան Թոունի» հոդվածին։ |
- Профиль футболиста Արխիվացված 2023-06-09 Wayback Machine на официальном сайте ФК «Брентфорд»(անգլ.)
- Մարտի 16 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիացիներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Բրենտֆորդի ֆուտբոլիստներ
- Բրիտանացիներ
- Ճամայկացի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Նորթհեմպտոն Թաունի ֆուտբոլիստներ
- Շրուսբերի Թաունի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սկանտորպ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ