Jump to content

Այվան Թոունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այվան Թոունի
անգլ.՝ Ivan Toney
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1996(1996-03-16)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Նորտհեմպտոն, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 179 սանտիմետր
Դիրք հարձակվող

Այվան Բենջամին Եղիա Թոունի (անգլ.՝ Ivan Benjamin Elijah Toney; մարտի 16, 1996(1996-03-16)[1], Նորտհեմպտոն, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի և Անգլիայի հավաքականի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորթհեմփթոն Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաունին ծնվել է Անգլիայի Նորթհեմփթոնշիր կոմսության Նորթհեմփթոն քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Նորթհեմփթոն Թաուն» ակումբում։ Առաջին թիմում նորամուտը նշել է 2012 թվականի նոյեմբերի 13-ին «Բրեդֆորդ Սիթիի» դեմ գավաթային խաղում «Վելի Փերեյդ»-ում, որտեղ փոխարինել է Լյուիս Ուիլսոնին խաղավերջում[2]։ 16 տարեկանում դարձել է «Նորթհեմփթոն Թաունի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ակումբի գոյության ողջ պատմության ընթացքում[3]։ Հաջորդ օրը Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկությունում «Յորք Սիթիի» դեմ խաղում Թոունին խփել է 4 գոլ, հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով հաղթանակով[3]։

Անգլիայի երկրորդ լիգայում Թոունին իր նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Մորկամի» դեմ տնային խաղում, որտեղ հանդիպման 74-րդ րոպեին փոխարինել է Բեն Տոզերին[4]։ Երկրորդ լիգայում իր առաջին գոլը Թոունին խփել է 2014 թվականի ապրիլի 26-ին «Դագենեմ Ընդ Ռեդբրիջ»-ի դեմ խաղում[5]։ Այդ խաղում նա երկու գոլ է խփել, խաղն ավարտվել է 3:0 հաշվով։ Մայիսի 3-ին «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ մրցաշրջանի վերջին խաղում Թաունին գլխով գոլ խփեց, «Նորթհեմփթոն Թաունը» հաղթեց այս հանդիպումը 3:1 հաշվով և խուսափեց ազգային կոնֆերանս դուրս գալուց[6]։

2014 թվականի օգոստոսի 13-ին Թոունին ֆուտբոլային լիգայի գավաթի առաջին փուլում գլխով խփեց «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դարպասը, Թաունիի թիմը հաղթեց 3-2 հաշվով[7]։ 2014/15 մրցաշրջանում իր առաջին գոլը Թոունին խփել է սեպտեմբերի 20-ին «Աքրինգթոն Սթենլիի» դեմ խաղում։ Այդ խաղում նա երկու գոլ է խփել, սակայն հանդիպումը պարտվել է 4:5 հաշվով[8]։ Մեկ շաբաթ անց նա խփեց միակ և հաղթական գոլը «Մորկամի» դեմ խաղում[9]։

2014 թվականի նոյեմբերին Թոունին մոտ էր 500 հազար ֆունտով «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս» տեղափոխվելուն։ Սակայն տրանսֆերը խափանվել է բուժզննումից հետո[10]։

«Նյուքասլ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 6-ին Թոունին երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ[11]։ Առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ֆուտբոլի լիգայի գավաթի երկրորդ փուլում օգոստոսի 25-ին, որտեղ փոխարինեց Մասադիո Այդարին Նորթհեմփթոնի իր նախկին թիմի դեմ խաղի ավարտին[12]։ Սեպտեմբերի 26-ին իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ խաղում, 85-րդ րոպեին փոխարինեց Ալեքսանդար Միտրովիչին[13]։

Վարձակալություն «Բարնսլիում»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 9-ին Թոունին վարձավճարով տեղափոխվել է «Բարնսլի», վարձակալության ժամկետը նախատեսված էր 28 օրով[14]։ Ակումբում նորամուտը նշել է հաջորդ օրը՝ «Յորք Սիթիի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[15]։ Դեկտեմբերի 5-ին իր առաջին գոլը խփեց «Ուիգան Ատլետիկի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հաջորդ փուլի խաղում, խաղն ավարտվեց 2:2 հաշվով, «Բարնսլին» 4:2 հաշվով հաղթեց 11 մետրանոցներով[16]։ Մեկ շաբաթ անց Թոունին խփեց առաջին գոլը լիգայում՝ «Կոլչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում[17]։

«Պիտերբորո Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 9-ին Այվան Թոունին պայմանագիր կնքեց «Պիտերբորո Յունայթեդ» ակումբի հետ[18]։ Մի շարք աղբյուրների տվյալներով՝ պայմանագիրը գնահատվել է 650 000 ֆունտ[19]։

2018/19 մրցաշրջանում Լիգա 1-ում և նույն մրցաշրջանի գավաթային հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել 55 խաղում և խփել 23 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն[20]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ[21] Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նորթհեմփթոն Թաուն 2012/13[22] Լիգա 2 0 0 1 0 0 0 0 0 1 0
2013/14[23] 13 3 0 0 1 0 1 0 15 3
2014/15[24] 40 8 2 1 1 1 1 0 44 10
Ընդհանուր 53 11 3 1 2 1 2 0 60 13
Նյուքասլ Յունայթեդ 2015/16[20] Պրեմիեր Լիգա 2 0 0 0 2 0 0 0 4 0
Ընդհանուր 2 0 0 0 2 0 0 0 4 0
Բարնսլի (վարձակալություն) 2015/16[20] Լիգա 1 18 1 2 0 20 1
Շրուսբերի Թաուն (վարձակալություն) 2016/17 19 6 3 0 2 0 0 0 24 6
Սկանտորպ Յունայթեդ (վարձակալություն) 15 6 0 0 0 0 2 1 17 7
Ուիգան Ատլետիկ (վարձակալություն) 2017/18 24 4 4 2 0 0 0 0 28 6
Սկանտորպ Յունայթեդ (վարձակալություն) 16 8 0 0 0 0 2 0 18 8
Պիտերբորո Յունայթեդ 2018/19 44 16 4 4 1 0 6 3 55 23
2019/20 32 24 4 2 1 0 2 0 39 26
Ընդհանուր 76 40 8 6 2 0 8 3 94 49
Բրենտֆորդ 2020/21 Չեմպիոնշիպ 45 31 0 0 4 0 0 0 49 31
Ընդհանուր կարիերայի ընթացքում 265 107 18 9 12 1 22 6 317 123

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Bradford 3 – 3 Northampton». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 «Aidy Boothroyd to call on Northampton Town youth players». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Northampton 0–0 Morecambe». BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Dag & Red 0–3 Northampton». BBC Sport. 2014 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Osborne, Chris (2014 թ․ մայիսի 3). «Northampton 3–1 Oxford Utd». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Wolves 2–3 Northampton». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Northampton 4–5 Accrington». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Morecambe 0–1 Northampton». BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Wolves' Ivan Toney deal failed on a medical». Express and Star. 2014 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «Ivan Toney: Newcastle United sign Northampton Town striker». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Newcastle 4-1 Northampton». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Bevan, Chris (2015 թ․ սեպտեմբերի 26). «Newcastle 2-2 Chelsea». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. «Toney Joins Tykes On Loan» (Press release). Newcastle United. 2015 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. «Barnsley 2-1 York City: Adam Hammill scores winning goal for Barnsley». Sky Sports. 2015 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. «Wigan 2 Barnsley 2: Barnsley win 4-2 on penalties». Yorkshire Post. 2015 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. «Colchester 2-3 Northampton». BBC Sport. 2015 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. «Posh swoop for Toney». Peterborough United F.C. 2018 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  19. Swann, Alan (2018 թ․ օգոստոսի 9). «Ivan is ready to repay manager's faith as reports suggest Peterborough United paid a £650,000 fee for his services». Peterborough Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  20. 20,0 20,1 20,2 «Games played by Ivan Toney in 2015-2019». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 25 Jule 2019-ին.
  21. Трофей Английской футбольной лиги, Матчи плей-офф первой лиги, матчи плей-офф 2 лиги
  22. «Games played by Ivan Toney in 2012/2013». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  23. «Games played by Ivan Toney in 2013/2014». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  24. «Games played by Ivan Toney in 2014/2015». Soccerbase. Centurycomm. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվան Թոունի» հոդվածին։