Այսպես էլ կլինի
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարիստ | Լյուդմիլա Զուբկովա |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով, Վսևոլոդ Լարիոնով, Իրինա Կարտաշյովա և Զինաիդա Նարիշկինա |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Սազոնովա |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1982 |
Այսպես էլ կլինի (ռուս.՝ Так сойдёт!), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ անտարբերության և անփությության մասին, որն ի վերջո հետ է վերադառնում[1]։ Մուլտֆիլմի ռեժիսորը Յուրի Պրիտկովն է, այն նկարահանվել է 1981 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կիոնստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծեր Ոզնին այլևս ուժ չուներ տանիքը սալիկապատելու համար, և Կաչաղակը նրան օգնություն է առաջարկում։ Կողքով անցնող պարծենկոտ Նապաստակ վարպետը ուրախությամբ համաձայնում է օգնել, ամեն ինչ արագ տեղադրեց, բայց` ծուռ և թեք։ Ոզնու քննադատական դիտողությանը Նապաստակը պատասխանում է. «Եվ այդպես էլ կլինի», որից հետո պատահական փռշտոցից ամբողջ սալիկը թափվում է նրա վրա։
Աղվեսին, որի աթոռակը կոտրվել էր, Նապաստակն օգնություն է առաջարկում։ Հապշտապորեն հավաքելով և լարով կապելով աթոռակը` ասում է. «Եվ այդպես էլ կլինի», որից հետո Նապաստակ նստում է դրա վրա և հյուրասիրություն է ընդունում ուրախացած աղվեսից։ Բայց աթոռակն ընկնում է, և նյարդայնացած աղվեսը դուրս է քշում «վարպետին» փայտով։
Անհանգիստ Փորսուղի մոտ Նապաստակը փորձում է տանը լույսը սարքել, բայց էլեկտրական ցնցում ստանալով՝ ընկնում է աստիճաններից՝ պատռելով ջինսերը։
Նապաստակը դիմում է Կուղբ դերձակին, որը զբաղվում էր հագուստի նորոգմամբ։ Կուղբը հապճեպ ամրացնում է ջինսերը` մեկ փողքը կտրելով մինչև ծունկը և դրանով փակելով անցքը։ Զարմացած և վրդովված Նապաստակը Փորսուղից ի պատասխան լսում է իրեն ծանոթ արտահայտությունը` «Ոչինչ ... Եվ այդպես էլ կլինի», ինչն ստիպում է նրան մտածել իր արած անորակ աշխատանքի մասին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Լյուդմիլա Զուբկովան
- Ռեժիսոր` Յուրի Պրիտկով
- Բեմադրող նկարիչ` Տատյանա Սազոնովա
- Կոմպոզիտոր` Եվգենի Պտիչկին
- Օպերատոր` Սվետլանա Կոշչեևա
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ալեքսանդր Պանով, Վիկտոր Լիխաչյով, Մարինա Ոսկանյանց, Գալինա Զոլոտովսկայա, Տատյանա Պոմերանցևա, Անատոլի Աբարենով, Վլադիմիր Արբեկով
- Դերերը հնչյունավորել են`
- Միխայիլ Լոբանով` Նապաստակ
- Զինաիդա Նարիշկինա` Կաչաղակ
- Վսևոլոդ Լարիոնով` Ոզնի /Փորսուղ,
- Իրինա Կարտաշյովա` աղվես,
- Անատոլի Պապանով` Կուղբ
- Խմբագիր` Տատյանա Պապորովա
- Նկարահանող խմբի տնօրեն` Լյուբով Բուտիրինա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Այդպես էլ կլինի» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Зубкова Л. Так сойдёт!. — Стрекоза, 2006. — (Любимые герои). — ISBN 5-479-00067-5
|