Jump to content

Ամանդա Թենֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանդա Թենֆյորդ
Բնօրինակ անունհուն․՝ Αμάντα Γεωργιάδη
Ի ծնե անունբուկմոլ՝ Amanda Klara Georgiadis
Ծնվել էհունվարի 9, 1997(1997-01-09)[1][2] (27 տարեկան)
Օլեսուն, Նորվեգիա[3]
Երկիր Նորվեգիա և  Հունաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և բժիշկ
Գործիքներդաշնամուր
Կայքamandatenfjord.no
 Amanda Tenfjord Վիքիպահեստում

Ամանդա Կլարա Գեորգիադի Թենֆյորդ (հուն․՝ Αμάντα Γεωργιάδη, հունվարի 9, 1997(1997-01-09)[1][2], Օլեսուն, Նորվեգիա[3]), բեմական անունով հայտնի է՝ Ամանդա Թենֆյորդ, հույն-նորվեգացի երգչուհի։ Հունաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդա Թենֆյորդը ծնվել է 1997 թվականի հունվարի 9-ին Հունաստանի Յանինա քաղաքում՝ նորվեգացի Գրետա Քեթրին Թենֆյորդ և նրա հույն ամուսնու՝ Կոնստանտինոս Գեորգիադիսի ընտանիքում[4]։ Ամանդան ունի եղբայր՝ Սիգուրդը։

Երեք տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Նորվեգիայի Թենֆյորդ, Մորե Օգ Ռոմսդալ շրջան[5]։ Դաշնամուրի դասերի հաճախել է հինգ տարեկանից[5]։ Նա սովորել է նորվեգացի երգչուհի Սիգրիդի հետ նույն դասարանում։ Ավելի ուշ հայտարարել է, որ հենց Սիգրիդն է ոգեշնչել նրան շարունակել երգչուհու կարիերան Fagerlia գիմնազիայում ուսման վերջին օրը[6]։ 2015 թվականին տեղափոխվել է Թրոնհեյմի Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան բժշկական ուսումնասիրություններ սկսելու համար[5]։ Միևնույն ժամանակ նա շարունակել է ամբողջ երկրում մասնակցել բազմաթիվ երաժշտական փառատոների[7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդայի «Run» երգը 2015 թվականին շահել է Music Prize մրցանակը և 2014 թվականին հայտնվել Personskadeforbundet LTN-ի գովազդային տեսահոլովակում[8]։

2016 թվականին մասնակցել է TV 2 Norway The Stream երաժշտական մրցույթին, որտեղ հայտնվել է լավագույն 30 մասնակիցների մեջ[9]։ Թենֆյորդը շրջագայել է նաև նորվեգական «Highasakite» խմբի հետ[10]։ 2018 թվականին նա թողարկել է իր առաջին EP ալբոմը, որը կոչվում է «First Impression»: 2019 թվականին նա ելույթ է ունեցել Trondheim Calling երաժշտական փառատոնում[11][12]։ 2019 թվականին արժանացել է Haram Municipality Youth Culture Prize մրցանակին[13]։

Նա երբեմն հայտնվում է Նորվեգիայի ամենամեծ հեռուստաշոուներում՝ սկսած «Lindmo»-ից՝ NRK-ի ամենահայտնի թոք շոուից մինչև հումորային «P3aksjonen»-ում։ Նա նաև ելույթ է ունեցել որոշ եվրոպական փառատոներում, ինչպիսիք են Բեռլինի Reeperbahn փառատոնը, Ռեյկյավիկում՝ Iceland Airwaves, Բրայթոնի The Great Escape-ը և Նիդեռլանդների Eurosonic[7]։

2019 թվականին նա հայտնվել է P3 Live-ում «Let Me Think» երգով[14], նաև հայտարարել է, որ ուսումից դադար է վերցնում՝ երաժշտության վրա կենտրոնանալու համար[15]։ Ավելի ուշ իր ուսումը շարունակել է` պրակտիկա անցնելով մասնագիտացված հիվանդանոցում՝ COVID-19-ով հիվանդների համար[7]։

«Then I Fell in Love» երգը, որը թողարկվել է 2020 թվականին, ավելի քան 20 շաբաթ մնացել է Նորվեգիայի ռադիո աղյուսակի լավագույն տասնյակում։ Նույն թվականին «Troubled Water» երգը ներառվել է Netflix-ի «Կառչելով սառույցից» սերիալում[7]։ 2022 թվականի մարտի 10-ին թողարկվել է «Die Together» երգը, որով Ամանդան ներկայացնելու է Հունաստանը «Եվրատեսիլ 2022»-ին[16]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Run» (2014)[17]
  • «I Need Lions» (2016)[18]
  • «Man of Iron» (2017)[19]
  • «First Impression» (2018)[20]
  • «No Thanks» (2018)[21]
  • «Let Me Think» (2018)[22]
  • «The Floor Is Lava» (2019)[23]
  • «Troubled Water» (2019)[24]
  • «Kill The Lonely» (2019)[25]
  • «As If» (2020)[26]
  • «Pressure» (2020)[27]
  • «Then I Fell in Love» (2020)[28]
  • «Miss the Way You Missed Me» (2021)[29]
  • «Die Together» (2022)[30]
  • First Impression (2018)
  • Miss the Way You Missed Me (2021)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://genius.com/artists/Amanda-tenfjord
  2. 2,0 2,1 https://www.facebook.com/amandageorgiadistenfjord/about_contact_and_basic_info
  3. 3,0 3,1 3,2 fødte Sentralsjukehuset i Møre og Romsdal (нюнорск)
  4. Births listed in Sunnmørsposten 11.01.1997 as digitized at the National Library
  5. 5,0 5,1 5,2 Frida Rishaug (2017 թ․ հունվարի 23). «Medisinstudent på dagen – artist på natten». Adresseavisen (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին. «Jenta som er halvt gresk og halvt norsk, bodde de tre første årene av livet sitt i Hellas. Siden har hun bodd i Tennfjord, helt til hun for ett og et halvt år siden flyttet til Trondheim»
  6. «Musikk og medisin». SBM Engasjert! (նորվեգերեն). 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. «På få år har legestudenten Amanda Tenfjord blitt en av musikk-Norges fremadstormende artister»
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Eurovision: Η Αμάντα Γεωργιάδη απαντά πότε θα ακούσουμε το τραγούδι της ελληνικής συμμετοχής». protothema.gr (հունարեն). 2022 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  8. «Personskadeforbundet LTN - Råd og Hjertevarme». YouTube. 2014 թ․ օգոստոսի 29.
  9. Meling, Eirik (2016 թ․ սեպտեմբերի 10). «Amanda Tenfjord videre i «The Stream»». smp.no (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  10. Rishaug, Frida (2018 թ․ հոկտեմբերի 23). «Amanda Tenfjord skal turnére med Highasakite». Trd.by (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  11. «Artistslipp! 7 sterke til Trondheim Calling 2019». Trondheim Calling (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. «Blant artister som allerede er bekreftet finner vi 19 demoartister der flere spiller sin første konsert, og mer etablerte artister som The Dogs, Karin Park og dePresno. I tillegg kommer tidligere demoartister tilbake som headlinere, blant annet Pom Poko, The Fjords og Amanda Tenfjord»
  12. «Artistslipp! 7 sterke til Trondheim Calling» (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  13. Ellingsæter, Hilde Beate (2019 թ․ դեկտեմբերի 9). «Dei siste kulturprisane i Haram er utdelt». Nordre (նորվեգերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  14. «P3 Live: Amanda Tenfjord "Let Me Think"». 2019 թ․ փետրվարի 28. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  15. «Tar friår for å være artist». NRK P3 (նորվեգերեն). 2019 թ․ մարտի 7. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  16. ««Die Together»: Με αυτό το τραγούδι η Αμάντα Γεωργιάδη θα εκπροσωπήσει την Ελλάδα στη Eurovision 2022». newsit.gr (հունարեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17.  Amanda Tenfjord — Run (Audio)
  18.  Amanda Tenfjord — I Need Lions (Official Music Video)
  19.  Amanda Tenfjord — Man of Iron (Official Music Video)
  20.  Amanda Tenfjord — First Impression (Official Audio)
  21.  Amanda Tenfjord — No Thanks (Official Audio)
  22.  Amanda Tenfjord — Let Me Think (Official Lyric Video)
  23.  Amanda Tenfjord — The Floor Is Lava (Official Audio)
  24.  Amanda Tenfjord — Troubled Water (Official Audio)
  25.  Amanda Tenfjord — Kill The Lonely (Official Music Video)
  26.  Amanda Tenfjord — As If (Official Audio)
  27.  Amanda Tenfjord — Pressure (Official Audio)
  28.  Amanda Tenfjord — Then I Fell In Love (Official Audio)
  29.  Amanda Tenfjord — Miss the Way You Missed Me (Official Audio)
  30.  Amanda Tenfjord — Die Together (Official Music Video)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Թենֆյորդ» հոդվածին։