Աղվաներեն
Տեսակ | լեզու և հին լեզու |
---|---|
Ենթադաս | սամուր |
Երկրներ | Աղվանք |
Պաշտոնական կարգավիճակ | Աղվանք |
Ռեյտինգ | 13-րդ դարից մեռյալ, հնարավոր է որ ուդիներենի հին տեսակն է |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան ընտանիք |
Գրերի համակարգ | Աղվաներեն այբուբեն |
IETF | xag |
ԳՕՍՏ 7.75–97 | — |
ISO 639-1 | — |
ISO 639-2 | — |
ISO 639-3 | — |
Աղվաներեն (ինքնանվանումը անհայտ է), Աղվանքի լեզուն։ Տարածված էր մինչև 12-13-րդ դարերը Կուրի ձախ ափին (Արևելյան Վրաստան, Հարավային Դաղստան և որոշ այլ շրջաններ)։ Ենթադրվում է, որ պատկանել է կովկասյան լեզվաընտանիքին[1]։
Սովորաբար համարում է որպես ուտիերենի նախկին տարբերակ։ Հնչակարգային համակարգը ենթադրաբար նման է եղել այժմյան ուտիերենին։
Օգտագործվում էր աղվանական գիրը։ Հայտնի են 5-9-րդ դարերի արձանագրություններ հայկական աղբյուրներում և 2 կրկնագիր մագաղաթ, ենթադրաբար, 8-րդ դարի, որոնք գտել է Զազա Ալեքսիձեն Սինայի վանքում։ Դրանք հաստատում են, որ աղվաներենը ուտիերենի հին տարբերակն է։
Ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ աղվանները այսպես կոչված նախաալանական ցեղեր էին (հին հայկական աղբյուրներում՝ առավեղյան ցեղեր) և նրանց լեզուն առավել մոտ է եղել Հյուսիս Իրանական լեզուներին։
Աղվաներենը ներմուծված է Յունիքոդում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
- ↑ http://www.unicode.org/charts/PDF/U10530.pdf
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Климов Г. А. Агванский язык // Языки мира. Кавказские языки. М., 1999. (ռուս.)
- Schulze W. Caucasian Albanian (Aluan). The Language of the ‘Caucasian Albanian’ (Aluan) Palimpsest from Mt. Sinai and of the ‘Caucasian Albanian’ inscriptions(չաշխատող հղում). 2003 (անգլ.)
![]() |
Ընթերցե՛ք «աղվաներեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 262)։ ![]() |