Աղաս Մանուկյան
Աղաս Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | կատակերգու, շոումեն և սցենարիստ |
Ժանրեր | կատակերգություն[1] |
Աղասի Աշոտի Մանուկյան (դեկտեմբերի 19, 1986, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հումորիստ, դերասան, շոումեն, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ՀՍՍՀ հանրապետական ենթակայության Կիրովական (այժմ՝ Լոռու մարզկենտրոն Վանաձոր) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։
1993-2001թթ. սովորել է Վանաձորի Տերյանի անվ. թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 2001-2003թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանում։ 2003-2008թթ. սովորել է ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժնում։
2008-2010թթ. ծառայել է Հայաստանի ԶՈւ-ում (Արմավիրի N զորամաս)։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-2014թթ. խաղացել է ՈւՀԱ-ի՝ ինչպե՛ս Հայաստանի, այնպե՛ս էլ ՌԴ-ի և Ուկրաինայի տարբեր լիգաներում[2]։
2017 թվականին սկսել է նկարահանվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Stand up» նախագծում[3]՝ դառնալով հիմնական ռեզիդենտ։ Այնուհետ նկարահանվել է նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան Ազոյան» նախագծում։ 2018-2019թթ․ նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմում (Կամոյի դերակատար)։ 2019 թ. աշնանը նկարահանվել է «Ֆուլ Yere1» նախագծում՝ որպես հիմնական դերասան (Կամո դերակատար)։
2020-2021թթ. նկարահանվել է «Հարս չկա» սիթքոմում՝ որպես հիմնական դերասան (Սեթոյի դերակատար)։
Այնուհետ նկարահանվել է «Դեպի ճամբար» և «Սիրո հասակ» նախագծերում։
Գործունեության ընթացքում ստեղծել է իր բրենդային արտահայտությունները՝ «Ա, ընչի՞ հմար»-ը և «Ա, էդ ո՞վ են դրանք»։ Ժամանակի ընթացքում սկսեց ճանաչվել լոռեցու կերպարով, որը համեմում էր Լոռու բարբառի քաղաքային խոսվածքով։ Ունեցել և ունի բազմաթիվ սթենդ-ափ ներկայացումներ՝ հանրապետությունով մեկ։
2019 թվականին հրապարակել է իր կատարմամբ երկու մաշ-ափ հոլովակ[4]։
2019 թվականին Վանաձոր քաղաքում ստեղծել է «Ա՜ Լա Լիգա» ՈւՀԱ-ի առաջնությունը, հանդիսանում է առաջնության հիմնադիր-տնօրենը։ Առաջնությունը ակտիվ գործունեություն է ծավալում Վանաձոր քաղաքում։