Jump to content

Աղախինը տիրուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղախինը տիրուհի
իտալ.՝ La serva padrona[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԻնտերմեցցո և օպերա[1]
ԿոմպոզիտորՋովաննի Բատիստա Պերգոլեզի[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ջենարո Ֆեդերիկո և G.A. Federico?[1]
Սյուժեի աղբյուրՅակոպո Նելլի. «Սպասուհին՝ տիրուհի» կատակերգություն
Գործողությունների քանակ2
Տևողությունմոտ 1 ժամ
ԿերպարներUberto?, Serpina? և Vespone?
Ստեղծման տարեթիվ1733
Առաջնախաղի տարեթիվսեպտեմբերի 5, 1733 և օգոստոսի 28, 1733[1]
Առաջնախաղի վայրՆեապոլ
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 La serva padrona Վիքիպահեստում

Սպասուհին՝ տիրուհի (իտալ.՝ La Serva-Padrona), Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի երկու գործողությամբ օպերա։ Առաջնախաղը կայացել է 1733 թվականի օգոստոսի 28-ին Նեապոլում։ Լիբրետոն՝ Ջ. Ֆեդերիկոյի, ըստ Յա. Նելլիի կատակերգության։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դոկտոր Ուբերտո՝ ամուրի տղամարդ (բաս)
  • Սերպինա՝ իրեն տիրուհի զգացող սպասուհի (սոպրանո)
  • Վեսպոնե՝ Ուբերտոյի սպասավորը (համր դեր)

Օպերայի դեպքերը տեղի են ունենում Իտալիայում, մոտավորապես 1733 թվականին։ Ամուրի Ուբերտոյին վիճակվել է ծառայության մեջ պահելու Սերպինա քմահաճ սպասուհուն։ Այդ օրը տերը, ինչպես միշտ, ստիպված է երկար սպասելու՝ մինչև Սերպինան բարեհաճի մատուցել առավոտյան նախաճաշն ու տաք շոկոլադը։ Վերջապես հայտնվում է սպասուհին ու անվրդով հայտարարում, որ նախաճաշի ժամը վաղուց անցել է, ուստիև տերը պետք է համբերությամբ զինվի ու մինչև ճաշի ժամը դիմանա։ Ուբերտոյի համբերությունը հայտնում է, և նա, սպասուհու վրա զայրացած, դուրս է գալիս տանից՝ հայտարարելով, որ այդպես ապրելն արդեն անհնար է. իրեն տանտիկին է պետք։

Իսկ Սերպինան հենց դրան էր սպասում, քանի որ տան տիկնոջ դերն արդեն վաղուց նախատեսել էր հատկապես իր համար։ Երբ Ուբերտոն տուն է վերադառնում, Սերպինան նրան տեղեկացնում է, որ ինքն էլ է վճռել ամուսնանալ, և ավելացնում, որ հանդիպել է օտարերկրացի մի սպայի, որը և իրեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել։

Ուբերտոյի սրտում արթնանում է խանդը, և նա խնդրում է Սերպինային՝ իրեն ծանոթացնել նորահայտ փեսացուի հետ։ Ճարպիկ Սերպինան, սակայն, նախատեսել էր ամեն ինչ։ Նա տիրոջն է ներկայացնում Վեսպոնեին՝ Ուբերտոյի համր ծառային, որին նախապես զենք ու զրահ էր հագցրել-կապել, որ տերը չճանաչի։

Միամիտ Ուբերտոն, իհարկե, իր ծառային չի ճանաչում և, շտապելով առաջ ընկնել իր «ախոյանից», Սերպինայի ձեռքն է խնդրում։ Պարզվում է, որ Ուբերտոն վաղուց արդեն սիրում էր իր սպասուհուն, բայց մինչ այդ չէր համարձակվում նրան իր սերը խոստովանել։

Այսպես հնարամիտ Սերպինան կարողացավ օգնել և՛ Ուբերտոյին, և՛ ինքն իրեն[2]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան (2003). Երաժշտության աշխարհում. Օպերա. Երևան: «Արևիկ». էջ 11.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղախինը տիրուհի» հոդվածին։