Ակաբայի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | պաշտպանական ամրոց |
Տեղագրություն | Հորդանան, Ակաբայի մարզ, Ակաբա |
Վարչական միավոր | Ակաբա |
Երկիր | Հորդանան |
Կառուցող | խաչակիրներ |
Ընթացիկ վիճակ | կիսականգուն |
Վերահսկվում է | Հորդանանի կառավարություն |
Aqaba Fort Վիքիպահեստում |
Ակաբայի դղյակ կամ Ակաբայի մամլուքյան ամրոց (արաբ․՝ قلعة العقبة), պաշտպանական ամրություն՝ ամրոց, որը գտնվում է Հորդանանի թագավորության Ակաբա նավահանգստային քաղաքում։
Համարվում է Ակաբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ակաբայի ամրոցի հարևանությամբ գտնվում է Հորդանանի դրոշակաձող, որի վրա պատկերված է Օսմանյան Թուրքիայի դեմ կազմակերպված Արաբական մեծ հեղափոխության խորհրդանշական դրոշը։
Ակաբայի ամրոցին կից գործում է նաև Աքաբայի հնագիտական թանգարանը և Մեքքայի շերիֆ և էմիր, Հեջազի թագավոր Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի ամառային նստավայրը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակաբայի ամրոցը կառուցվել է խաչակիրների կողմից՝ Խաչակրաց արշավանքների շրջանում։ 14-րդ դարում այն լրջորեն վերակառուցվել է Եգիպտոսի մամլուքյան կառավարիչների կողմից։
1587 թվականին Ակաբայի ամրոցը վերակառուցվել է Սալադ ալ-Դինի կառավարման տարիներին։ Ամրոցի մուտքի պատերի մոտ մեզ են հասել արձանագրություններ և փորագրություններ՝ արաբերեն լեզվով։
Ակաբայի ամրոցի պատերին կան նաև արձանագրություններ Ղուրանից։ 16-րդ դարում Աքաբա քաղաքը և գրեթե ամբողջ Արաբական թերակղզին գրավվել է 1299 թվականից պատմության թատերաբեմում հայտնված Օսմանյան կայսրության կողմից[1]։ Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին քաղաքի կարգավիճակը կտրուկ անկում ապրեց և Ակաբան վերածվեց ձկնորսական նշանակության փոքրիկ գյուղի։
Այս կարգավիճակում Ակաբան մնաց 400 տարի։ Մանդատային կարգավիճակի հանձնումից հետո ամրոցը վերակառուցվեց՝ Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գնալով թուլացավ թուրքական տիրապետությունը քաղաքում։ Ակաբայի ամրոցը վնասվեց պատերազմի ընթացքում, սակայն այս թվականները նշանավորվեցին նրանով, որ քաղաքը աստիճանաբար անցավ արաբական տիրապետության տակ։
Ակաբայի ամրոցը ծառայել է, որպես կարևոր ռազմական կայանք և հենակետ Արաբական հեղափոխության տարիներին[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լոուրենս Արաբացի. Ակաբայի ամրոցի տեղագրություն, Հորդանան». www.pbs.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ B.O.C., Բիզնես-խորհրդատու. «Հորդանան՝ զբոսաշրջային օբյեկտներ Հարավային Ամմանում՝ Ակաբայում». www.kinghussein.gov.jo. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ակաբայի ամրոց կատեգորիայում։ |