Jump to content

Ալևտինա Ֆեդուլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալևտինա Ֆեդուլովա
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Women of Russia?, Հայրենիք՝ համայն Ռուսաստան և For Women of Russia?
Կրթություն՝ Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան, ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր ապրիլի 14, 1940(1940-04-14) (84 տարեկան)
Ծննդավայր Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Ժպիտի շքանշան

Ալևտինա Վասիլևնա Ֆեդուլովա (ծննդյամբ` Տիմակովա, ռուս.՝ Алевтина Васильевна Федулова, ապրիլի 14, 1940(1940-04-14), Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական, քաղաքական և հասարակական գործիչ։ Համ ԼԿԵՄ Կենտկոմին կից Վ. Ի. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ (1971-1983), 1-ին գումարման Պետդումայի պատգամավոր (1993-1996)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալևտինա Ֆեդուլովան (օրիորդական ազգանունը` Տիմակովա) ծնվել է 1940 թվականի ապրիլի 14-ին, Մոսկվայի մերձակայքում գտնվող Էլեկտրոստալ քաղաքում, Վասիլի Ալեքսեևիչ Տիմակովի և Վիկտորիա Իգորևնայի ընտանիքում (օրիորդական ազգանունը՝ Գուլինա)։ Նա ուներ մեկ քույր՝ Լիդիան։ Ալևտինան ավարտել է Կրուպսկայայի անվան Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանական ֆակուլտետը (1963), ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան (1986)։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1963 թվականից մինչև 1991 թվականի օգոստոսը[1]։ 1957-1968 թվականներին դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1968 թվականին ընտրվել է Էլեկտրոստալ քաղաքի Կոմերիտմիության քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, այնուհետև՝ Կոմերիտմիության Մոսկվայի մարզկոմի քարտուղար, 1971-1983 թվականներին՝ Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, Վ. Ի. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ[2], 1981-1986 թվականներին` ԽՄԿԿ Կենտրոնական Վերստուգիչ հանձնաժողովի (ԿՎՀ) անդամ, 1984-1987 թվականներին` Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի պատասխանատու քարտուղար։ Կատյա Լիչյովայի հետ ճանապարհորդել է ԱՄՆ-ում։ 1987-1991 թվականներին եղել է Խորհրդային կանանց կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, 1990 թվականի հուլիսից մինչև 1991 թվականի օգոստոս ամիսը` ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1991-1992 թվականներին` Խորհրդային կանանց կոմիտեի նախագահ։ 1992 թվականի փետրվարից մինչև 2006 թվականի փետրվարը` Ռուսաստանի կանանց համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ (այժմ՝ «Ռուսաստանի կանանց միություն»)[3][4]։ 1993 թվականի հոկտեմբերին դարձել է «Հանուն Ռուսաստանի կանանց» քաղաքական շարժման կազմակերպիչներից մեկը[3]։ 1993 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆեդուլովան ընտրվել է Ռուսաստանի Դաշնության I գումարման Պետական դումայի պատգամավոր՝ «Հանուն Ռուսաստանի կանանց» դաշնային կուսակցության ցուցակով, եղել «Ռուսաստանի կանայք» խորհրդարանական խմբակցության ղեկավար[3]։ 1994 թվականի հունվարից մինչև 1995 թվականի դեկտեմբեր եղել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահի տեղակալ[3], 1998 թվականի դեկտեմբերից՝ «Հանուն Ռուսաստանի կանանց» շարժումը դարձավ «Հայրենիք» քաղաքական շարժման կոլեկտիվ անդամ՝ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի նախագահությամբ (1999 թվականից «Հայրենիք՝ համայն Ռուսաստան» ընտրական դաշինք[3]):

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV աստիճանի շքանշան
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» III աստիճանի շքանշան (2000)՝ «Պետության հանդեպ վաստակի և երկարամյա ակտիվ հասարակական գործունեության համար»[5]
  • 2001 թվականին կանանց նվաճումների հասարակական ճանաչման «Օլիմպիա» ազգային մրցանակի դափնեկիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Биография Федулова Алевтина Васильевна Արխիվացված 2015-07-25 Wayback Machine// Российский профессиональный портал о лоббизме и GR
  2. Лидеры пионерского движения СССР Արխիվացված 2020-02-16 Wayback Machine//Официальный сайт Союза пионерских организаций СПО-ФДО
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 История движения Женщины России - Алевтины Федуловой
  4. «Союз женщин России». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 14 апреля 2000 года № 676 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" III степени Федуловой А. В.»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.