Ալֆրեդ Կլաար
Ալֆրեդ Կլաար գերմ.՝ Alfred Klaar | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Aaron Karpeles |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1848[1][2][3] կամ նոյեմբերի 17, 1848[4] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][4][3] |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1927[1][2][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[3] |
Մասնագիտություն | թատերական քննադատ, գրող, խմբագիր և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Աշխատավայր | German Technical University in Prague? |
Ամուսին | Paula Eberty? |
Alfred Klaar Վիքիպահեստում |
Ալֆրեդ Կլաար (գերմ.՝ Alfred Klaar, ծննդյան անունը՝ Աարոն Կարպելես (գերմ.՝ Aaron Karpeles), նոյեմբերի 7, 1848[1][2][3] կամ նոյեմբերի 17, 1848[4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][4][3] - նոյեմբերի 4, 1927[1][2][4][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[3])[5], գերմանացի գրականագետ, քննադատ և դրամատուրգ։
Ծնվել է հրեական ընտանիքում, սակայն անցել է կաթոլիկության։ Հանդես է եկել որպես թատերական և գեղարվեստական քննադատ, ինչպես նաև Պրահայի գերմանական լրագրերի խմբագիր։ Միաժամանակ դասավանդել է գրականության պատմություն Պրահայի Գերմանական բարձրագույն տեխնիկական ուսումնարանում, 1898 թ.-ից՝ պրոֆեսոր։ Չեխիայի գերմանական հասարակության գաղափարական առաջնորդներից էր։ 1873 թվականին ղեկավարել է Պրահայի հեղինակավոր «Bohemia» կառույցը։ 1885 թվականին ստացել է Պրահայի Բարձրագույն տեխնիկական դպրոցի գերմանական գրականության ամբիոնի դոցենտի կոչում։ 1898 թվականի ստացել է պրոֆեսորի կոչում։
1899 թ. տեղափոխվել է Բեռլին, դասավանդել Շառլոտենբուրգի տեխնիկական ուսումնարանում, որպես ֆելիետոնիստ համագործակցել է Berliner Neueste Nachrichten թերթի, 1901—1912 թվականներին որպես թատերական տեսաբան՝ Vossische Zeitung-ի հետ։ Գլխավորել է Բեռլինի թատերական քննադատների միությունը։
1907 թվականից Կլաարը եղել է Բեռլինի «Vossische Zeitung» թերթի գեղարվեստական և ֆելիետոնային բաժինների խմբագիրը։ Հետազոտել է Ֆրանց Գրիլպարցերի ստեղծագործությունը, գրել է նրա կենսագրությունը (1890, վերահրատարակությունների շարք), կազմել է երկերի ժողովածու։ Գրել է նաև մի քանի կատակերգություններ։ Կլաարի լավագույն գիտական գործն է համարվում «Das moderne Drama», 1883—1884 թվականներ։ Նրա գրչին է պատկանում նաև Լ. Բեռնի կենսագրական ակնարկը՝ «Börnes Leben und Wirken», 1899 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Česká divadelní encyklopedie
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Česká divadelní encyklopedie
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Record #116196130 // Gemeinsame Normdatei — Leipzig: Katalog der Deutschen Nationalbibliothek, 2012—2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Կլաար» հոդվածին։ |
|