Ալուզ (11-րդ դար - ոչ վաղ քան 1068), իշխան Ծաղկոտն և Կոգովիտ գավառների, նստում էր Ծաղկոտն գավառի Անգղ բերդում։ Ալուզի որդին էր արևելյան տուկ (դուքս) Գրիգորը, որի դուստր Մարիամը Ամյուկի իշխան Աբդլմսեհ Բ-ի կինն էր։ Ալուզի դուստրը (անունը անհայտ) հայոց սպարապետ Վասակ Հոլումի կինն էր[1]։