Վասակ Պահլավունի (սպարապետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասակ Պահլավունի (այլ կիրառումներ)
| Վասակ Պահլավունի Վասակ Հոլում | ||
| ||
|---|---|---|
| 11-րդ դար | ||
| ||
| ||
| Ազգություն | հայ | |
| Ծննդյան օր | անհայտ | |
| Վախճանի օր | 1021 | |
| Վախճանի վայր | Սերկևիլ լեռ, Քասաղ գետի ափին | |
| Դինաստիա | Պահլավունիներ | |
| Հայր | Գրիգոր Պահլավունի (Համզա) | |
| Մայր | Շուշան Պահլավունի | |
| Ամուսին | (անանուն)՝ Ալուզի դուստրը | |
| Զավակներ | Գրիգոր Մագիստրոս Պահլավունի և Աբուղամր Պահլավունի | |
Վասակ Պահլավունի, Վասակ Հոլում (անհայտ - 1021), Հայոց սպարապետ։
Գրիգոր Համզեի և Շուշանի որդին։ Հայոց իշխանաց իշխան, Վահրամ Պահլավունու եղբայրը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու հայրը։
Տիրել է Բջնիին և Նիգ գավառին։ 1021 թվականին, երբ Ատրպատականից Հայաստան ներխուժած դելմիկները (իրականում՝ վերջիններիս մոտ ծառայության անցած թուրքեր) ավերել են երկիրը, Վասակ Պահլավունին, առանց սպասելու բոլոր ուժերի համախմբմանը, մոտ 500 հեծյալով թշնամուն ճակատամարտ է տվել Քասաղ գետի ափին, Սերկևիլ կոչված լեռան մոտ։ Անհավասար մարտում Վասակ Պահլավունուն հաջողվել է ծանր կորուստներ պատճառել թշնամուն և նրան հարկադրել նահանջի։ Մարտում Վասակ Պահլավունու ցուցաբերած քաջությունը և հերոսական մահը տեղիք են տվել նրա մասին ավանդախառն պատմությունների հյուսմանը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 290)։ |