Ալոնսոա
Ալոնսոա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խլածաղկազգիներ (Scrophulariaceae) |
Ցեղ | Ալոնսոա (Alonsoa) Ruiz & Pav., 1798 |
Ալոնսոա (լատին․՝ Alonsoa)՝ խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ցեղ է, որն ունի մոտ 13 տեսակ[1], շատ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ բույսեր։
Անվանման ստւգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղի անվանումը ծագել է իսպանացի պաշտոնյա Ալոնսո Զանոնիի պատվին, ով ծառայում էր Բոգոտայում[2]։
Բուսաբանական նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնսոաները բազմամյա բույսեր են։ Ցողունը նեղ է, լայնակի կտրվածքը՝ քառանկյուն, տերևները հանդիպում են հակադիր դասավորվածությմաբ կամ տերևաբույլային տեսքով։
Արեալը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է քարքարոտ ժայռաբեկորների վրա, արևադարձային թփուտներում և Հարավային Ամերիկայի մերձարևադարձային շրջաններում։
Տնտեսական նշանակությունը և կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղաղ կլիմայի պայմաններում օգտագործվում են այգիներում, որպես դեկորատիվ բույսեր, բաց գրունտի վրա, որպես միամյա բույսեր, ինչպես նաև պատշգամբային կանաչատարածքներում։
Բույսի աճեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցան։ Ջերմոցներում աճեցրած ծլերը մայիսի վերջին տնկվում են արևահայաց և լավ փխրեցված հողում։
Խնամք։ Աճի շրջանում առատորեն ջրում են, ամիսը մեկ անգամ հարստացնում են կոմպլեքսային պարարտանյութով, ձմռան քիչ են ջրում։
Տեսակների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alonsoa acutifolia Ruiz & Pav.
- Alonsoa albiflora G.Nicholson
- Alonsoa auriculata Diels
- Alonsoa caulialata Ruiz & Pav.
- Alonsoa hirsuta (Spreng.) Steud.
- Alonsoa honoraria Grau
- Alonsoa linearis (Jacq.) Ruiz & Pav.
- Alonsoa meridionalis (L.f.) Kuntze
- Alonsoa minor Edwin
- Alonsoa pallida Edwin
- Alonsoa peduncularis (Kuntze)
- Alonsoa quadrifolia G.Don
- Alonsoa serrata Pennell[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ալոնսոա ցեղին պատկանող տեսակները
- ↑ The Names of Plants, D. Gledhill, Cambridge University Press, Cambridge, UK. 1996, ISBN 978-0-521-36675-5. p.59
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The RHS A-Z encyclopedia of garden plants. — London, Dorling Kindersley Limited, 1996, 2003.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնսոա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնսոա» հոդվածին։ |
|