Jump to content

Ալյոշկայի սերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոշկայի սերը
ռուս.՝ Алёшкина любовь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Տումանով
Սցենարի հեղինակԲուդիմիր Մետալնիկով
ԴերակատարներԼեոնիդ Բիկով
ՕպերատորԿոնստանտին Պետրիչենկո
ԵրաժշտությունՎլադիմիր Ռուբին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

«Ալյոշկայի սերը» (ռուս.՝ «Алёшкина любовь»), 1960 թվականի խորհրդային մելոդրամա, որ նկարահանել են ռեժիսորներ Սեմյոն Թումանովը և Գեորգի Շչուկինը Միխայիլ Ռոմի գեղարվեստական ղեկավարության ներքո։ Խորհրդային Միությունում ֆիլմը դիտել է 23,7 միլիոն մարդ[1]։

1960 թվականի ամառ։ Հետազոտող երկրաբանների մի ջոկատ աշխատում է տափաստանային շրջանում։ Նրանց թվում է Ալյոշկան՝ մի տղա, որը որոշել է նախքան երկրաբանական-հետախուզության ինստիտուտ ընդունվելը շրջել երկրաբանների հետ։ Առօրյա կյանքում լինելով անշնորհք ու անճարակ՝ Ալյոշկան դառնում է նրանց կատակների առարկա, որոնք միշտ չէ, որ անվնաս են։ Այնուամենայնիվ, նրա համառ բնավորությունը, նրա երկչոտ և մաքուր սերը սլաքավար Զինկայի նկատմամբ, որը պապի հետ ապրում է տափաստանում, ստիպում է, որ ջոկատի տղաները այլ կերպ նայեն այդ աննկատ տղայի և միմյանց հետ իրենց փոխհարաբերությունների վրա։

  • Լեոնիդ Բիկով – Ալյոշկա
  • Ալեքսանդրա Զավյալովա – Զինկա
  • Ալեքսեյ Գրիբով – Զինկայի պապը
  • Յուրի Բելով – Արկադի
  • Իվան Սավկին – Նիկոլայ
  • Վլադիմիր Գուլյաև – Սերգեյ
  • Ալեքսեյ Զայցև – Ժենկա
  • Բորիս Բալակին – Իլյա
  • Օլգա Խորկովա – Լիզա, Իլյայի կինը
  • Իվան Ռիժով – Վոլկով
  • Պյոտր Սոբոլևսկի – Գեորգի Նիկոլայի Բելոգորով, երկրաբան
  • Պավել Վիննիկ – Անդրեյ Պետրովիչ, հորատման կայանի ղեկավար
  • Իգոր Օխլուպին – Զինկային սիրահարված երիտասարդ
  • Օլգա Նարովչատովա – վաճառողուհի
  • Լիդիա Ռյումինա (էպիզոդ)

Ֆիլմի անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գեղարվեստական ղեկավար՝ Միխայիլ Ռոմ
  • Սցենարի հեղինակ՝ Բուդիմիր Մետալնիկով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Սեմյոն Թումանով, Գեորգի (Եգոր) Շչուկին
  • Օպերատոր՝ Կոնստանտին Պետրիչենկո
  • Ռեժիսոր՝ Ֆ. Սոլույանով
  • Նկարիչ՝ Վասիլի Շչերբակ
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Ռուբին
  • Ձայնային ինժեներ՝ Իգոր Մայորով
  • Խմբագիր՝ Լ. Բելովա
  • Մոնտաժող՝ Էսֆիր Տոբակ
  • Հագուստները՝ Լ. Ռյաշենցևա
  • Դիմահարդարում՝ Տ. Կովրիգինա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ն. Պոլյակ
  • Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ, դիրիժոր Վիկտոր Սմիրնով

Լրացուցիչ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալյոշկաի դերի համար փորձերի են մասնակցել Լեոնիդ Կուրավլյովը, Անատոլի Կուզնեցովը, Ալեքսեյ Կոժևնիկովը, Լեոնիդ Խարիտոնովը, Վլադիմիր Կոլոկոլցևը, Վադիմ Գրաչևը։
  • Զինկայի դերի համար փորձերի են մասնակցել Իյա Արեպինան, Լյուդմիլա Գուրչենկոն, Իզոլդա Իզվիցկայան, Լյուդմիլա Շլյախտուրը, Թամարա Վիտչենկոն։
  • Արկաշկայի դերի համար փորձերի են մասնակցել Ռադներ Մուրատովը և Ալեքսանդր Լեբեդևը։
  • Լիզայի դերի համար փորձերի են մասնակցել Լիդիա Սմիրնովան և Նոնա Մորդյուկովան։
  • Նիկոլայ դերի համար փորձերի է մասնակցել Յուրի Սարանցևը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]