Ալինա Մակարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Մակարենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 14, 1995(1995-01-14) (29 տարեկան)
Ծննդավայր՝Էլիստա, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Anna Shumilova? և Իրինա Վիներ

Ալինա Անդրեևնա Մակարենկո (ռուս.՝ Алина Андреевна Макаренко, հունվարի 14, 1995(1995-01-14), Էլիստա, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, Կալմիկիայի հերոս, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության խմբային վարժությունների հավաքականի անդամ[1]։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի, 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2011)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինա Մակարենկոն ծնվել է 1995 թվականի հունվարի 14-ին Կալմիկիայի Հանրապետության Էլիստա քաղաքում։ Մանկության տարիներին եղել է թույլ և հաճախ է հիվանդացել, և չորս տարեկանում ծնողները որոշել են նրան տանել գեղարվեստական մարմնամարզության՝ առողջության ամրապնդման համար։ Առաջին մարզիչը եղել է Լյուդմիլա Գալչենկոն։ Ալինա Մակարենկոն զուգահեռաբար սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, խորեոգրաֆիայի դասարանում և հետաքրքրվել շախմատով։

2006 թվականի դեկտեմբերին Ամինա Զարիպովայի մրցաշարի ժամանակ Ալինա Մակարենկոյին նկատել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիները։ Բայց Օլիպիական նախապատրաստության կենտրոն նրան չեն ընդունել։ Այդ ժամանակ Լյուդմիլա Գալչենկոն ու Ալինա Մակարենկոյի մայրն աղջկան տարել են դիտումների այդ ժամանակ դեռ իր գործունեությունը նոր ծավալող «Դինամո-Դմիտրով» մերձմոսկովյան սպորտային ինտերնատ՝ Աննա Դյաչենկոյի մոտ։ Վերջինիս գլխավորությամբ էլ իր մարզումները շարունակել է Ալինա Մակարովան։

Աննա Շումիլովան Ալինա Մակարենկոյին տարել է դիտումների Իրինա Վիներ-Ուսմանովայի մոտ։ Վերջինիս ղեկավարությամբ Մակարենկոն սկսել է հաղթել մրցաշարերում և Դմիտրով քաղաքում երկու տարի մարզումներից հետո դարձել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի առաջատարներից մեկը։ Տասներեք տարեկանում նա ընդգրկվել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության խմբային վարժությունների պատանեկան հավաքականում[3]։

Ալինա Մակարենկոն դարձել է Մոսկվայի մարզի, «Ռուսաստանի պատանեկություն» (ռուս.՝ «Юность России») միության, Հարավային դաշնային շրջանի չեմպիոն, «Ռուսաստանի հույս» (ռուս.՝ «Надежда России») համառուսական մրցությունների արծաթե մեդալակիր, «Պատանի մարմնամարզիկ» (ռուս.՝ «Юный Гимнаст») մրցության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև Ռուսաստանի առաջնության հաղթող, FIG միջազգային մրցաշարերի հաղթող Ֆրանսիայում, Իտալիայում, Մոսկվայում անցկացված Ալինա Կաբաևայի մրցանակի խաղարկությանը։ Տասնչորս տարեկանում նա արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման։

2010 թվականին Ալինա Մակարենկոն հաղթել է Սինգապուրում անցկացվող պատանեկան Օլիմպիական խաղերում, 2011 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե (հինգ գնդակով վարժություններ) և մեկ արծաթե մեդալներ (խմբային վարժություններ)։ 2012 թվականին Նիժնի Նովգորոդում դարձել է Եվրոպայի չեմպիոն (խմբային բազմամարտ և հինգ գնդակով վարժություններ)։ 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում Ալինա Մակարենկոն դարձել է չեմպիոն խմբային վարժություններում (նրանից բացի, Ռուսաստանի հավաքականում կազմում ընդգրկված էին Անաստասիա Բլիզնյուկը, Քսենյա Դուդկինան, Անաստասիա Նազարենկոն, Կարոլինա Սևաստյանովան, Ուլյանա Դոնսկովան

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոն քաղաքում անցկացված 30-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների համար[4]
  • Կալմիկիայի հերոս (12 օգոստոսի, 2012 թվական) – մարզական ակնառու ձեռքբերումների համար, որ նպաստել են Կալմիկիայի Հանրապետության փառքի տարածմանը[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Основной состав Сборной команды России по художественной гимнастике (групповые упражнения)
  2. «Приказ Минспорттуризма от 27 сентября 2011 г. № 124-нг О присвоении почётного спортивного звания «Заслуженный мастер спорта России»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Алина Макаренко: гимнастика была моей первой жизнью, а сейчас началась вторая
  4. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-07-28 Wayback Machine
  5. «Указ № 108 «О присвоении высшей степени отличия — звания Герой Калмыкии Макаренко А. А.»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]