Ալեքսեյ Բուլդակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Բուլդակով
Ծննդյան թիվ՝մարտի 26, 1951(1951-03-26)[1]
Ծննդավայր՝Կլյուչևսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝ապրիլի 3, 2019(2019-04-03)[2] (68 տարեկան)
Վախճանի վայր՝Ուլան Բատոր, Մոնղոլիա
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, կոնֆերանսիե և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0119867

Ալեքսեյ Բուլդակով (ռուս.՝ Алексе́й Ива́нович Булдако́в, մարտի 26, 1951(1951-03-26)[1], Կլյուչևսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2019(2019-04-03)[2], Ուլան Բատոր, Մոնղոլիա), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2009)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովը ծնվել է 1951 թվականի մարտի 26-ին Ալթայի երկրամասի Կլյուչևսկի շրջանի Մակարովկա գյուղում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվեց Պավլոդար։ Զբաղվել է բռնցքամարտով և դասական ըմբշամարտով[4]։ Ավարտել է Ա. Չեխովի անվան Պավլոդարի դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան (1969)։ Աշխատել է Պավլոդարի տրակտորի գործարանում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1976 թվականը աշխատել է Պավլոդարի, Տոմսկի, Ռյազանի թատրոններում։ Մինչև 1982 թվականը՝ Կարագանդայի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

1985-1993 թվականներին եղել է Բելառուսֆիլմ կինոստուդիայի թատրոն-ստուդիայի դերասան։

Կինոյում դեբյուտը տեղի է ունեցել 1982 թվականին՝ «Կրակի միջով» ռազմական դրամայում։ Մինչև1995 թվականը եղել է հիմնականում երկրորդ պլանի դերասան, բայց գեներալ Իվոլգինի (նախատիպը՝ գեներալ Ալեքսանդր Լեբեդ) դերը Ազգային որսի առանձնահատկությունները ֆիլմում նրան դարձրել է ժողովրդական աստղ։

Ընդհանուր առմամբ Ալեքսեյ Իվանովիչի ստեղծագործական կենսագրության մեջ ավելի քան 150 դեր կա կինոյում։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նիկա» մրցանակ` «Դերասան» անվանակարգում 1995 թվական
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999 թվականի հունվարի 26)՝ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[5]։
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2009 թվականի ապրիլի 5)՝ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[3]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2011 թվականի մարտի 6) հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[6]։
  • Մոսկվայի մարզի Կրասնոզնամենսկի շրջանի քաղաքային շրջանի պատվավոր քաղաքացի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128926872 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Умер актер Алексей Булдаков (ռուս.)
  3. 3,0 3,1 Почётное звание присвоено указом Президента России Д. Медведева 5 апреля 2009 года Արխիվացված 2013-04-17 archive.today
  4. Алексей Иванович Булдаков / Aleksey Buldakov
  5. Указ Президента Российской Федерации от 26 января 1999 года № 135 «О награждении государственными наградами Российской Федерации»
  6. Распоряжение Президента Российской Федерации от 6 марта 2011 года № 128-рп «О поощрении»
  7. «Ушел из жизни Алексей Иванович Булдаков». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Բուլդակով» հոդվածին։