Ալեքսեյ Եգորովիչ Բադաև (նոյեմբերի 4 (16), 1883 կամ 1883[1], Q111287744?, Karachevsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1951(1951-11-03) կամ 1951[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1904 թ.-ից։ 1912 թ.-ին եղել է IV Պետական դումայի դեպուտատ, բոլշևիկյան ֆրակցիայի անդամ։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Կենտկոմի Ռուսական բյուրոյի և Պետերբուրգի կոմիտեի անդամ, մասնակցեք կուսակցական խորհրդակցություններին Պորոնինոյում (1913) և Կրակովում (1914), աշխատակցել է «Պրավդա»-ին։ Պետական դումայի ս–դ․ ֆրակցիայի գործով 1914 թ.-ին ձերբակալվել և աքսորվել է։ 1917 թ.-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո բոլշևիկների կողմից ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կատարել է խորհրդային և կուսակցական ղեկավար աշխատանք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 204)։