Ալեքսանդր Վոստոկով
Ալեքսանդր Վոստոկով Александр Востоков | |
---|---|
Ծնվել է | մարտի 16 (27), 1781[1][2][3] Կուռեսաառե, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 8 (20), 1864[1][2][3] (82 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4] |
Գերեզման | Վոլկովսկոե գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, բարբառագետ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Ռումյանցևի թանգարան և Ռուսաստանի ազգային գրադարան[3] |
Գործունեության ոլորտ | բանասիրություն և լեզվաբանություն |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Սերբական գրականության ընկերություն |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[5] |
Պարգևներ | |
Alexander Vostokov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Խրիստոֆորովիչ Վոստոկով (իսկական ազգանունը՝ Օստենեկ, ռուս.՝ Александр Христофорович Востоков, մարտի 16 (27), 1781[1][2][3], Կուռեսաառե, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 8 (20), 1864[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4]), ռուս բանասեր-սլավոնագետ, բանաստեղծ։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1841)։
Սովորել է Պետերբուրգի կադետական դպրոցում, ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում։ 1805 թվականից 1806 թվականներին լույս է տեսել Վոստոկովի «Քնարական փորձեր և այլ չափածո մանր ստեղծագործություններ» (մ․ 1-2) ժողովածուն, 1812 թվականին՝ «Փորձ ռուսական տաղաչափության» (առանձին հրատարակչութամբ 1817 թվականին) ուսումնասիրությունը, որը ռուսական շեշտային տաղաչափական համակարգի առաջին գիտական հետազոտություններից է։ 1815 թվականին աշխատանքի է անցել Պետերբուրգի հանրային գրադարանում, զբաղվել հին սլավոնական գրական հուշարձանների և սլավոնական լեզուների քերականության ուսումնասիրությամբ։ Վոստոկովի «Սլավոներենի քննախոսություն» (1820 թ.) գրքով սկզբնավորվեց սլավոներեն համեմատական լեզվաբանությունը Ռուսաստանում։ Վոստոկովը գրել է նաև ռուսերենի «ընդարձակ» և «համառոտ» քերականություն (1831 թ.), «Ռումյանցևի թանգարանի ռուսական և սլովենական ձեռագրերի նկարագրություն» (1812 թ.), «Եկեղեցասլավոներենի քերականություն» (1863 թ.) գործերը, հրատարակել «Օստրոմիրի ավետարան»-ը (1843 թ.), մասնակցել «Եկեղեցասլավոներենի և ռուսերենի բառարան»-ի (հատոր 1-4, 1847 թ.) կազմմանը, խմբագրել այն։ Կազմել է նաև «Եկեղեցասլավոներենի բառարան» (հատոր 1-2, 1858 թ.-ից 1861 թվականներ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Мазаев М. Н. Востоков, Александр Христофорович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VII. — С. 283—285.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Цейтлин Р. М. Востоков // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ 4,0 4,1 4,2 Востоков Александр Христофорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վոստոկով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 497)։ |
- Մարտի 27 ծնունդներ
- 1781 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 1864 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բանասերներ
- Ռուսագետներ
- Սլավոնագետներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուսական կայսրության բանասերներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս լեզվաբաններ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ