Ալեքսանդր Մեդվեդ
Ալեքսանդր Մեդվեդ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | բելառուս․՝ Аляксандр Васілевіч Мядзведзь |
Մասնագիտացում՝ | ըմբիշ, մարզիչ և մարզիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Բելառուս |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 16, 1937[1][2] |
Ծննդավայր՝ | Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 2, 2024[3] (86 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մինսկ, Բելառուս |
Մարզիչ(ներ)՝ | Pavel Grigoryev? և Q28500489? |
Հասակ՝ | 190 սանտիմետր |
Քաշ՝ | 120 կիլոգրամ |
Ալեքսանդր Վասիլևիչ Մեդվեդ (բելառուս․՝ Аляксандр Васілевіч Мядзведзь, սեպտեմբերի 16, 1937[1][2], Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2024[3], Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1963), ըմբշամարտի վերաբերյալ երկու գրքերի հեղինակ։ Հեղինակավոր մրցումների եզրափակիչներում հաղթել է նույն մարզիկին (Օսման Դուրալիև) 8 անգամ[5][6][7][8][9][10][11][12]։ Բելառուսի Հանրապետության ԱՕԿ փոխնախագահ։
Սպորտային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մեդվեդը երեք անգամ դարձել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն (1964, 1968, 1972), ընդ որում երեք տարբեր քաշային կարգերում (կիսածանր, ծանր և բացարձակ), 7 անգամ (1962-1963, 1966-1967, 1969-1971) դարձել է աշխարհի չեմպիոն, 3 անգամ (1966, 1968 և 1972)՝ Եվրոպայի չեմպիոն։ 1961-1970 թվականներին 9 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
1962 թվականին իր առաջին չեմպիոնությունից հետո դարձել է սպորտի վաստակավոր վարպետ, 1965 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։
1972 թվականին Մյունխենում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կրել է ԽՍՀՄ դրոշը։
Ըմբիշի հաղթանակի գրավականը՝ գլխի վերևից և աջ սրունքից բռնելն էր[13]։
Մարզչական աշխատանք, հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես դոցենտ Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտում (որտեղ իր մարզական գործունեության ընթացքում գրանցվել է որպես ուսուցիչ[14]) և ըմբշամարտի մարզիչ, եղել է սպորտի ամբիոնի վարիչ։
1970 թվականին Բելառուսի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ միասին, Բելառուսի ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի հետ միասին, ստեղծեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ Ա․ Մեդվեդի մրցանակների համար։ 1994 թվականից մրցաշարին շնորհվել է Գրան-պրի միջազգային մրցաշարերի հեղինակավոր բարձրագույն կատեգորիա։
1980 թվականին Մոսկվայում օլիմպիական խաղերի բացման ժամանակ արժանացել է մրցավարների անունից Օլիմպիական երդում կարդալու պատվին։
ԽՍՀՄ փլուզումից հետո նա դարձավ Բելառուսի ԱՕԿ փոխնախագահ և Բելառուսի ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական հավաքականի մարզիչ։
2001 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Բելառուսի լավագույն մարզիկ։
2004 թվականին Աթենքում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կրում էր Բելառուսի դրոշը։
2005 թվականին ճանաչվել է սպորտի պատմության լավագույն ազատ ոճի ըմբիշ և ընդգրկվել ըմբշամարտի փառքի սրահում։
Բելառուսի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ[15]։
1968 թվականից մինչև 2018 թվականի նոյեմբեր աշխատել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի Բելառուսի պետական համալսարանում որպես ըմբշամարտի մարզիչ[16].
Ստորագրել Է երկրի մարզական գործիչների բաց նամակը, որոնք հանդես են գալիս Բելառուսի գործող իշխանության օգտին՝ 2020 թվականին բողոքի ակցիաների կոշտ ճնշումներից հետո[17][18]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդվեդի խոսքով՝ իր պապն ու տատը Ուկրաինա են եկել Ռուսաստանից։ Տատը Մեդվեդիխա էին անվանում (մականունը ստացել է Ռուսաստանում), նրա հասակը 192 սմ էր, պապը ավելի բարձրահասակ էր[19]։
Ամուսնացած է (կինը՝ Տատյանա Ստեպանովնա, մահացել է, 2016 թվականին), ունի երկու երեխա՝ դուստր և որդի, երեք թոռ, որոնցից մեկը կրում է պապի անունը (Ալեքսանդր կրտսեր), երկու ծոռ։ Որդին՝ Ալեքսեյ (ծնվել է 1967) լրջորեն զբաղվել է նաև ազատ ոճի ըմբշամարտով, դարձել է Երիտասարդների աշխարհի չեմպիոն (1987) և ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր (1990, 1991)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (2017)[20]
- Լենինի շքանշան (05.10.1972)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (30.03.1965)
- Երկու շքանշան «Պատվո նշան» (05.02.1969; 23.04.1985)
- Արծաթե Օլիմպիական շքանշան (1984)
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ «Սպորտում ազնվականության համար» (1984)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1963)
- ԲԽՍՀ վաստակավոր մարզիչ (1979) և ԽՍՀՄ (1984)
- Մինսկի (1972), Մախաչկալայի և Խասավյուրտի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Медведь Александр Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Умер легендарный борец Александр Медведь — Belarusian Telegraph Agency, 2024.
- ↑ 4,0 4,1 Olympedia — 2006.
- ↑ «Olympic Games. Freestyle Seniors. 1968-10-17 Mexico City (MEX)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Olympic Games. Freestyle Seniors. 1972-08-27 Munich (GER)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «World Championship. Freestyle Seniors. 1967-11-12 New Dehli (IND)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «World Championship. Freestyle Seniors. 1969-03-08 Mar del Plata (ARG)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «World Championship. Freestyle Seniors. 1970-07-09 Edmonton (CAN)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ European Championship. Freestyle Seniors. 1967-07-07 Istanbul (TUR)(չաշխատող հղում)
- ↑ «European Championship. Freestyle Seniors. 1968-07-02 Skopje (YUG)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «European Championship. Freestyle Seniors. 1972-04-24 Katowice (POL)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ https://xn--80agpu5c.xn--p1ai/wp-content/uploads/2019/08/volnaya-borba.pdf Արխիվացված 2023-01-31 Wayback Machine. Шахмурадов Ю. А. Вольная борьба. Научно-методические основы многолетней подготовки борцов. — М.: Высш. шк., 1997. — 189 с, ил ISBN 5-06-003450-Х
- ↑ RUSSIAN WRESTLERS IN CITY Արխիվացված 2020-06-17 Wayback Machine, The Daily Oklahoman, March 15, 1971, VOL. 80, NO. 60, Page I.
- ↑ Еловик Е. Александр непобедимый // 7 дней. — 2007. — № 28. — С. 5.
- ↑ Разное. Александр Медведь ушел из БГУИР, где работал с 1968 года, потому что руководство отменило бесплатное питание для борцов. Прессбол. 13 ноября 2018
- ↑ «Стало известно, кто подписал открытое письмо спортсменов, выступающих за власть». sport.tut.by (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Подписи». athletes.by (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Тиновицкий К. Александр Медведь: Я такой в бабушку // Спорт-Экспресс. — 1993. — № 151 (10 июля). — с. 4.
- ↑ «Указ Президента Республики Беларусь от 18 декабря 2017 г. № 451 «Аб узнагароджанні»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոլուբև Վ. Լ. Ալեքսանդր Մեդվեդև. - Մոսկվա, 1978։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մեդվեդ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 2024 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Պատվո շքանշանի ասպետներ (Բելառուս)
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- ԽՄԿԿ անդամներ