Ալեքսանդր Մարկով
Ալեքսանդր Մարկով Александр Владимирович Марков | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1965 (58 տարեկան) ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | հնէաբան, լրագրող, կենսաբան, գրող և հետազոտող |
Հաստատություն(ներ) | ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն, կենդանաբանություն[1], հնէաբանություն[1], evolutionary theory?[1], հանրամատչելի գիտություն[1] և ֆանտաստիկա[1] |
Անդամակցություն | Commission on Pseudoscience? |
Ալմա մատեր | ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Պարգևներ | |
Կայք | evol-biol.ru |
Alexander V. Markov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Մարկով (ռուս.՝ Александр Марков , հոկտեմբերի 24, 1965, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, հնէաբան, գիտալուսավորական շարժման մասնակից, 2015 թվականի "Լուսավորիչ"(ռուս.՝ «Просветитель») մրցանակի դափնեկիր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1987 թվականից աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնէաբանության ինստիտուտում։ Զուգահեռ հետազոտություն է կատարում ՌԳԱ ընդհանուր գենետիկայի և զարգացման կենսաբանության ինստիտուտներում։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է ավելի քան 130 գիտական աշխատությունների հեղինակ ՝ կենդանաբանության, հնէաբանության, էվոլյուցիոն տեսության, կենսաբազմազանության և այլ ուղղվածության ոլորտներում[3][4]։ Մեծ վաստակ է ունեցել կենսաբանական միկրոէվոլյուցիոն տեսության զարգացման և միկրոէվոլյուցիոն գործընթացների մաթեմատիկական մոդելավորման ասպարեզներում։
Ներկայումս զբաղված է կյանքի ծագման և էվոլյուցիայի նախնական շրջանների հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։
Գիտալուսավորական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ազատ ժամանակ, Մարկովն աշխատում է "Էվոլյուցիայի խնդիրները" (ռուս.՝ «Проблемы эволюции») կայքի բովանդակության վրա, գրում է գիտահանրամատչելի հոդվածներ և մասնակցում է գիտալուսավորական հաղորդաշարերի պատրաստմանը ՝ ռուսական "Ազատություն"(ռուս.՝ радио «Свобода») ռադիոկայանի և "Էլեմենտներ"(ռուս.՝ "Элементы) կայքի համար։ Հանդիսանում է "Էվոլյուցիա" հիմնադրամի ղեկավարներից մեկը[5]։
Մարկովը հանդես է գալիս էվոլյուցիայի հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների տարածքում։
Անձնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկովն աթեիստ է[6]։ Նրան երբեմն անվանում են ռուսական Ռիչարդ Դոքինզ, ում Մարկովը մեծ ակնածանքով է վերաբերվում։
Գրքացանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկովը հետևյալ գրքերի հեղինակն է՝
- Բարդի ծնունդը (ռուս.՝ Рождение сложности), Corpus հրատարակչություն, 2010թ.[7]
- Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 1. Կապիկները, ոսկորները և գեները (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 1. Обезьяны, кости и гены ), Corpus հրատարակչություն, 2011թ.
- Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 2. Կապիկները, նեյրոնները և հոգին (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 2. Обезьяны, нейроны и душа), Corpus հրատարակչություն, 2011թ.
- Էվոլյուցիա. Դասական պատկերացումները նոր հայտնագործությունների լույսի ներքո (ռուս.՝ Эволюция. Классические идеи в свете новых открытий ), Corpus հրատարակչություն, 2014թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Մոսկվայում հրապարակել են "Լուսավորիչ" մրցանակի դափներկիրների անունները
- ↑ Ալեքսանդր Մարկով
- ↑ Ալեքսանդր Մարկով, dic.academic.ru
- ↑ "Էվոլյուցիա" հիմնադրամ
- ↑ «Աթեիզմը հաջողակ հասարակությունների արտոնությունն է, The Brights ռուսաստանյան շարժում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Ալեքսանդր Մարկով, գրքերի վարկանիշը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մարկով» հոդվածին։ |
|