Ալեքսանդր Մարկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մարկով
Александр Владимирович Марков
Alexander Markov cropped.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1965(1965-10-24) (54 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունհնէաբան և լրագրող
Հաստատություն(ներ)ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունQ4229680?
Ալմա մատերՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներԼուսավորիչ Q27565220? և ՌԴ կրթության և գիտության նախարարություն
Կայքevolbiol.ru
Alexander V. Markov Վիքիպահեստում


Ալեքսանդր Մարկով (ռուս.՝ Александр Марков , հոկտեմբերի 24, 1965(1965-10-24)), ռուսաստանցի գիտնական, հնէաբան, գիտալուսավորական շարժման մասնակից, 2015 թվականի "Լուսավորիչ"(ռուս.՝ «Просветитель») մրցանակի դափնեկիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1987 թվականից աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնէաբանության ինստիտուտում։ Զուգահեռ հետազոտություն է կատարում ՌԳԱ ընդհանուր գենետիկայի և զարգացման կենսաբանության ինստիտուտներում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է ավելի քան 130 գիտական աշխատությունների հեղինակ ՝ կենդանաբանության, հնէաբանության, էվոլյուցիոն տեսության, կենսաբազմազանության և այլ ուղղվածության ոլորտներում[2][3]: Մեծ վաստակ է ունեցել կենսաբանական միկրոէվոլյուցիոն տեսության զարգացման և միկրոէվոլյուցիոն գործընթացների մաթեմատիկական մոդելավորման ասպարեզներում։

Ներկայումս զբաղված է կյանքի ծագման և էվոլյուցիայի նախնական շրջանների հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։

Գիտալուսավորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ազատ ժամանակ, Մարկովն աշխատում է "Էվոլյուցիայի խնդիրները" (ռուս.՝ «Проблемы эволюции») կայքի բովանդակության վրա, գրում է գիտահանրամատչելի հոդվածներ և մասնակցում է գիտալուսավորական հաղորդաշարերի պատրաստմանը ՝ ռուսական "Ազատություն"(ռուս.՝ радио «Свобода») ռադիոկայանի և "Էլեմենտներ"(ռուս.՝ "Элементы) կայքի համար։ Հանդիսանում է "Էվոլյուցիա" հիմնադրամի ղեկավարներից մեկը[4]:

Մարկովը հանդես է գալիս էվոլյուցիայի հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների տարածքում։

Անձնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկովն աթեիստ է[5]։ Նրան երբեմն անվանում են ռուսական Ռիչարդ Դոքինզ, ում Մարկովը մեծ ակնածանքով է վերաբերվում։

Գրքացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկովը հետևյալ գրքերի հեղինակն է՝

  • Բարդի ծնունդը (ռուս.՝ Рождение сложности), Corpus հրատարակչություն, 2010թ.[6]
  • Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 1. Կապիկները, ոսկորները և գեները (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 1. Обезьяны, кости и гены ), Corpus հրատարակչություն, 2011թ.
  • Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 2. Կապիկները, նեյրոնները և հոգին (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 2. Обезьяны, нейроны и душа), Corpus հրատարակչություն, 2011թ.
  • Էվոլյուցիա. Դասական պատկերացումները նոր հայտնագործությունների լույսի ներքո (ռուս.՝ Эволюция. Классические идеи в свете новых открытий ), Corpus հրատարակչություն, 2014թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]