Ալեքսանդր Մանուչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1908[1] Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1979[1] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույծ և ընտրասերիչ |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի գիտա-հետազոտական անասնաբուծության ինստիտուտ[1], ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտ[1] և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1958) |
Ալեքսանդր Բագրատի Մանուչարյան (սեպտեմբերի 25, 1908[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի անասնապահության գիտահետազոտական ինստիտուտում։ 1965 թվականին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով, 1965-1975 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ Նա ապացուցել է, որ տեղական տավարի, շվիցի և զեբուի խառնածինների և հիբրիդների նպատակադիր ընտրությամբ ու զույգ ընտրությամբ «իր մեջ» բուծումից ստացված սերունդը համատեղում է մսատվության, կաթնառատության և կաթի բարձր յուղայնության հատկություններ։ Դրա հիման վրա Ադրբեջանի ԽՍՀ-ում ստեղծվեց կովկասյան գորշ տավարի ցեղը, որի հեղինակներից է նաև Մանուչարյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Գանձակ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 1979 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ անասնաբույծներ