Ալեքսանդր Մանժիրով
Ալեքսանդր Մանժիրով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1957 Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 3, 2018 (61 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և մաթեմատիկոս |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Հարավային դաշնային համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Գիտական ղեկավար | Նագուշ Հարությունյան |
Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մանժիրով ռուս.՝ Александр Владимирович Манжиров, (մայիսի 24, 1957, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2018, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գիտնական, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մանժիրովը ծնվել է 1957 թվականի մայիսի 24-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Նրա հայրը եղել է կաշվի և մորթու արտադրության քիմիական տեխնոլոգիայի ոլորտում հայտնի մասնագետ էր, ՌՍՖՍՀ վաստակավոր նորարար, պարգևատրվել է տարբեր մեդալներով։ Մայրը՝ Թամարա Մանժիրովա Սեմյոնովնան, եղել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, հետպատերազմյան տարիներին աշխատել է դեղագործական արդյունաբերությունում։
Ալեքսանդրը գերազանց գնահատականներով ավարտել է Դոնի Ռոստովի թիվ 14 միջնակարգ դպրոցը և ընդուվել Ռոստովի պետական համալսարանի (ներկայումս՝ Հարավային դաշնային համալսարան) մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը և 1979 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել այն։ Համալսարանում նրա գիտական աշխատանքների ղեկավարը եղել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Վորովիչը։ Նույն թվականին Մանժիրովը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նագուշ Հարությունյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Ալեքսանդրովի հրավերով ներկայացել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ և դարձել Վ.Վ.Կույբիշևի անվան Մոսկվայի ինժիներաշինարարական ինստիտուտի նյութերի դիմադրության ամբիոնի ասպիրանտ՝ դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկա մասնագիտությամբ։
1983 թվականի նոյեմբերի 10-ին Մանժիրովը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։ Նույն թվականին նա աշխատանքի է անցել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում։ 1993 թվականի հոկտեմբերի 7-ին Մանժիրովը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
1998 թվականիցից Մանժիրովը հրատարակել է մի շարք գրքեր՝ նվիրված ինտեգրալ հավասարումների ճշգրիտ լուծումներին և դրանց լուծման եղանակներին։ 2004 թվականից զբաղեցրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայում մոդելավորման լաբորատորիայի վարիչի պաշտոնը։
2007 թվականին պրոֆեսորի մասնակցությամբ և աջակցությամբ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվել է միջազգային գիտաժողով «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները» թեմայով։ Գիտաժողովը նվիրված է եղել Նագուշ Հարությունյանի 95-ամյակին։
2014 թվականից Մանժիրովը երկրաչափություն, բարձրագույն հանրահաշիվ, մաթեմատիկական վերլուծություն, դիֆերենցիալ հավասարումներ, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն է դասավանդել է Միջուկային հետազոտությունների ազգային համալսարանում, 2015 թվականի սեպտեմբերին նա զբաղեցրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը։
2014 թվականին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ռուս պրոֆեսորին ընտրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։
Ալեքսանդր Մանժիրովը մենագրությունների, դասագրքերի և գիտական հոդվածների հեղինակ է[3]։
2018 թվականի սեպտեմբերի 3-ին Ալեքսանդր Մանժիրովը հանկարծամահ է եղել[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Л. Ю. Коссович, Ю. Н. Радаев, "Профессор Александр Владимирович Манжиров (к 60-летию со дня рождения)", Изв. Сарат. ун-та. Нов. сер. Сер. Математика. Механика. Информатика, 17:4 (2017), 465–483» (PDF). www.mathnet.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար «Գիտություն» 2016, ֆետրվար, № 2
- ↑ «А.В. Манжиров». eqworld.ipmnet.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Журнал "Механика твердого тела" - Архив номеров». mtt.ipmnet.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 24 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ