Ալեքսանդր Մանժիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մանժիրով
Ծնվել էմայիսի 24, 1957(1957-05-24)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 3, 2018(2018-09-03) (61 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս և մաթեմատիկոս
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀարավային դաշնային համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Գիտական ղեկավարՆագուշ Հարությունյան

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մանժիրով ռուս.՝ Александр Владимирович Манжиров, (մայիսի 24, 1957(1957-05-24), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2018(2018-09-03)), ռուս գիտնական, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մանժիրովը ծնվել է 1957 թվականի մայիսի 24-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Նրա հայրը եղել է կաշվի և մորթու արտադրության քիմիական տեխնոլոգիայի ոլորտում հայտնի մասնագետ էր, ՌՍՖՍՀ վաստակավոր նորարար, պարգևատրվել է տարբեր մեդալներով։ Մայրը՝ Թամարա Մանժիրովա Սեմյոնովնան, եղել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, հետպատերազմյան տարիներին աշխատել է դեղագործական արդյունաբերությունում։

Ալեքսանդրը գերազանց գնահատականներով ավարտել է Դոնի Ռոստովի թիվ 14 միջնակարգ դպրոցը և ընդուվել Ռոստովի պետական համալսարանի (ներկայումս՝ Հարավային դաշնային համալսարան) մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը և 1979 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել այն։ Համալսարանում նրա գիտական աշխատանքների ղեկավարը եղել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Վորովիչը։ Նույն թվականին Մանժիրովը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նագուշ Հարությունյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Ալեքսանդրովի հրավերով ներկայացել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ և դարձել Վ.Վ.Կույբիշևի անվան Մոսկվայի ինժիներաշինարարական ինստիտուտի նյութերի դիմադրության ամբիոնի ասպիրանտ՝ դեֆորմացվող պինդ մարմինների մեխանիկա մասնագիտությամբ։

1983 թվականի նոյեմբերի 10-ին Մանժիրովը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։ Նույն թվականին նա աշխատանքի է անցել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում։ 1993 թվականի հոկտեմբերի 7-ին Մանժիրովը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

1998 թվականիցից Մանժիրովը հրատարակել է մի շարք գրքեր՝ նվիրված ինտեգրալ հավասարումների ճշգրիտ լուծումներին և դրանց լուծման եղանակներին։ 2004 թվականից զբաղեցրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայում մոդելավորման լաբորատորիայի վարիչի պաշտոնը։

2007 թվականին պրոֆեսորի մասնակցությամբ և աջակցությամբ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվել է միջազգային գիտաժողով «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմները» թեմայով։ Գիտաժողովը նվիրված է եղել Նագուշ Հարությունյանի 95-ամյակին։

2014 թվականից Մանժիրովը երկրաչափություն, բարձրագույն հանրահաշիվ, մաթեմատիկական վերլուծություն, դիֆերենցիալ հավասարումներ, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն է դասավանդել է Միջուկային հետազոտությունների ազգային համալսարանում, 2015 թվականի սեպտեմբերին նա զբաղեցրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը։

2014 թվականին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ռուս պրոֆեսորին ընտրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։

Ալեքսանդր Մանժիրովը մենագրությունների, դասագրքերի և գիտական հոդվածների հեղինակ է[3]։

2018 թվականի սեպտեմբերի 3-ին Ալեքսանդր Մանժիրովը հանկարծամահ է եղել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Л. Ю. Коссович, Ю. Н. Радаев, "Профессор Александр Владимирович Манжиров (к 60-летию со дня рождения)", Изв. Сарат. ун-та. Нов. сер. Сер. Математика. Механика. Информатика, 17:4 (2017), 465–483» (PDF). www.mathnet.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար «Գիտություն» 2016, ֆետրվար, № 2
  3. «А.В. Манжиров». eqworld.ipmnet.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Журнал "Механика твердого тела" - Архив номеров». mtt.ipmnet.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]