Ալեքսանդր Արոնով
Ալեքսանդր Արոնով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1934 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 2001 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Krasnogorskoye Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի Վ. Պ. Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա և հրապարակախոսություն |
Պարգևներ | |
Aleksandr Aronov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Յակովլևիչ Արոնով (ռուս.՝ Алекса́ндр Я́ковлевич Аро́нов, օգոստոսի 30, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2001, Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ և լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Արոնովը 1956 թվականին ավարտել է Մոսկվայի Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտը, ապա ՌՍՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիային կից Գեղարվեստական դաստիարակության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նրա առաջին պաշտոնը կոչվում էր «Մոսկվայի մարզի պահեստային ուսուցիչ»[1]։ Շախովսկոյ շրջանի գյուղական դպրոցներում և Մոսկվայի № 635 դպրոցում աշխատել է որպես գրականության ուսուցիչ։ 1966 թվականից եղել է «Московский комсомолец» թերթի տեսաբան, վարել է մշտական սյունակ և տպագրվել է տարբեր թերթերում[2], որոնցից մի քանիսը, ինչպես օրինակ՝ «Теленеделя», «Поговорим», ինքն է ստեղծել[3]։
Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Огонёк» (№ 32, 1988 թ.) և «Знамя» (№ 3, 1997 թ.) ամսագրերում[4]։
Ալեքսանդր Արոնովի բանաստեղծություններից առավել հայտնի են՝ «Կանգնել, հետ նայել» («Остановиться, оглянуться») և «Եթե դուք չունեք մորաքույր» («Если у вас нету тёти»): Նրա բանաստեղծություններից ճանաչում է գտել նաև «Գետտո. 1943 թվական» ստեղծագործությունը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո ռուս, լեհ և հրեա ժողովուրդների բարդ փոխհարաբերություններին։ Վիկտոր Բերկովսկին գրել է երաժշտություն այս ստեղծագործության հիման վրա և ստեղծել «Վարշավյան գետտո. 1943 թվական» երգը[5]։ Բանաստեղծի կյանքի օրոք լույս են տեսել նրա բանաստեղծությունների երեք ժողովածուները՝ «Անվտանգության կղզյակ» (1987 թ.), «Տեքստեր» (1989 թ.), «Առաջին կյանք» (1989 թ.):
2002 թվականին հետմահու արժանացել է Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե փետուր» մրցանակին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Տատյանա Արոնովա-Սուխանովա,
- Խորթ որդին՝ դերասան Մաքսիմ Սուխանով։
Ժամանակակիցների վերաբերմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանգնել, հետ նայել» բանաստեղծության սկիզբը Միխայիլ Գորբաչովը կոչել է «նոր մտածողության» նշան, որի հիման վրա ստեղծվել է Վերակառուցումը[6]։
- Լրագրող Ալեքսանդր Մինկինը Արոնովի «Երեք մարգարե»[7] ստեղծագործությունը դրել է Պուշկինի և Լերմոնտովի համանուն ստեղծագործությունների կողքին[8]։
- Եվգենի Եվտուշենկոն կարծում էր, որ Ալեքսանդր Արոնովը մտածող երգերի վերակենդանացողներից մեկն է, որ օգնում են մտածել ուրիշներին[6]։
- Յուրի Շչեկոչիխինը, Օլեգ Խլեբնիկովը, Եվգենի Բունիմովիչը Ալեքսանդր Արոնովին համարում էին իրենց ուսուցիչը[9]։
Բանաստեղծությունների գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Аронов Островок безопасности. — М.: Советский писатель, 1987. — 128 с.
- Александр Аронов Тексты. / Предисловие С. Чупринина. — М.: Книжная палата, 1989. — 176 с.
- Александр Аронов Первая жизнь: Стихи. — М.: Правда, 1989. — 32 с. (Б-ка «Огонек» № 46).
- Александр Аронов Туннель: Стихи, эссе, отрывки из статей. — М.: «Голос-Пресс», 2003. — 336 с.
- Александр Аронов Избранное. / Предисловие Александра Минкина. — М.: ИД «Московский Комсомолец», 2014. — 448 с. Тираж 1000 экз. ISBN 978-5-9900974-2-1.
- Александр Аронов Обычный текст (избранная лирика). — М.: Сетиздат, 2014. — 480 с[10]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Արոնովը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին։ Թաղվել է հոկտեմբերի 22-ին[3] Ռուսաստանի «Գորբրուս» գերեզմանատանը, որը գտնվում է Միտինսկոյե գերեզմանատան դիմաց[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Елена Аксельрод Двор на Баррикадной (книга воспоминаний) / Загадка Александра Аронова // «Иерусалимский журнал», № 24-25, 2007.
- ↑ «Александр Аронов // Радио Шалом, 21.10.11». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 3,0 3,1 Сергей Чуприн Место под солнцем // Сайт Shanson-e.tk 10.06.2006
- ↑ А. Я. Аронов в «Журнальном зале»
- ↑ Песня В. Берковского на слова А. Аронова «Варшавское гетто. 1943 г.» // Сайт Realmusic.ru, 27.02.2012
- ↑ 6,0 6,1 Евгений Евтушенко Остановившийся, оглянувшийся… // «Новые Известия», 3 октября 2008. Արխիվացված 2014-12-22 Wayback Machine
- ↑ Александр Минкин «Три пророка» // Журнал «Русский глобус», № 10, октябрь 2010 г.
- ↑ Александр Минкин Русский поэт Александр Аронов // Московский комсомолец, 23 января 2014
- ↑ «Ушёл поэт Александр Аронов // Новая газета, № 77, 22 октября 2001 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Александр Аронов Обычный текст (избранная лирика). — М.: Сетиздат, 2014. — 480 с.
- ↑ Могила А. Я. Аронова // Сайт M-necropol.ru
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вадим Перельмутер Записки без комментариев // Арион (журнал поэзии), № 4, 2002.
- Андрей Яхонтов «В меня стреляйте дважды» (О Саше Аронове) // «Московский комсомолец», № 25647 от 21 мая 2011.
- Андрей Чернов Рваный смокинг поэта Аронова // Сайт Несториана/Nestoriana, 13.10.2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Արոնով» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 2001 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային լրագրողներ
- Ռուս հրապարակախոսներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով